Հայ Աստվածաշունչ Western 2017
|
| 1 |
| Տիբերիոս կայսրին գահակալութեան տասնհինգերորդ տարին, երբ Պոնտացի Պիղատոս Հրէաստանի վրայ կառավարիչ էր, Հերովդէս՝ Գալիլեայի վրայ չորրորդապետ, անոր եղբայրը՝ Փիլիպպոս՝ Իտուրայի ու Տրաքոնացիներու երկրին վրայ չորրորդապետ, եւ Լիւսանիաս՝ Աբիլենէի վրայ չորրորդապետ, |
| 2 |
| Աննայի ու Կայիափայի քահանայապետութեան ատեն՝ Աստուած խօսեցաւ՝՝ Զաքարիայի որդիին՝ Յովհաննէսի, անապատին մէջ: |
| 3 |
| Ան ալ եկաւ Յորդանանի շրջակայքը եւ ապաշխարութեան մկրտութիւն կը քարոզէր՝ մեղքերու ներումին համար, |
| 4 |
| ինչպէս գրուած է Եսայի մարգարէին խօսքերուն գիրքին մէջ. «Անապատին մէջ գոչողին ձայնը. “Պատրաստեցէ՛ք Տէրոջ ճամբան, շտկեցէ՛ք անոր շաւիղները: |
| 5 |
| Ամէն ձոր պիտի լեցուի, եւ ամէն լեռ ու բլուր պիտի ցածնայ. ծուռը պիտի շտկուի, խորտուբորտ տեղերը պիտի ըլլան հարթ ճամբաներ, |
| 6 |
| եւ ամէն մարմին պիտի տեսնէ Աստուծոյ փրկութիւնը”»: |
| 7 |
| Իրմէ մկրտուելու եկող բազմութեան ըսաւ. «Իժերո՛ւ ծնունդներ, ո՞վ իմացուց ձեզի՝ խուսափիլ գալիք բարկութենէն: |
| 8 |
| Ուրեմն ապաշխարութեան արժանավայել պտո՛ւղ բերէք, եւ մի՛ սկսիք ձեր մէջ ըսել. “Մենք Աբրահա՛մը ունինք իբր հայր”. քանի որ կը յայտարարեմ ձեզի թէ Աստուած կարող է այս քարերէ՛ն հանել Աբրահամի զաւակներ: |
| 9 |
| Կացինը արդէն իսկ դրուած է ծառերու արմատին քով. ուրեմն ամէն ծառ՝ որ լաւ պտուղ չի բերեր, պիտի կտրուի ու կրակը նետուի»: |
| 10 |
| Բազմութիւնները հարցուցին իրեն. «Ուրեմն ի՞նչ ընենք»: |
| 11 |
| Ան ալ պատասխանեց անոնց. «Ո՛վ որ երկու բաճկոն ունի՝ մէկը թող տայ չունեցողին, եւ ո՛վ որ կերակուր ունի՝ նոյնպէս ընէ»: |
| 12 |
| Մաքսաւորներ ալ եկան մկրտուելու, եւ ըսին անոր. «Վարդապե՛տ, մե՞նք ինչ ընենք»: |
| 13 |
| Ան ալ ըսաւ անոնց. «Մի՛ պահանջէք աւելի՝ քան ինչ որ ձեզի պատուիրուած է»: |
| 14 |
| Զինուորներն ալ կը հարցնէին անոր. «Մե՞նք ինչ ընենք»: Ըսաւ անոնց. «Ո՛չ մէկը հարստահարեցէք, ո՛չ մէկը զրպարտեցէք, հապա բաւարարուեցէ՛ք ձեր թոշակով»: |
| 15 |
| Քանի ժողովուրդը ակնկալութեան մէջ էր, եւ բոլորը կը մտածէին իրենց սիրտին մէջ Յովհաննէսի մասին, թէ արդեօք ի՛նք է Քրիստոսը, |
| 16 |
| Յովհաննէս պատասխանեց բոլորին. «Արդարեւ ես կը մկրտեմ ձեզ ջուրով, բայց ինձմէ աւելի հզօրը կու գայ, որուն կօշիկներուն կապերը քակելու արժանի չեմ. անիկա՛ պիտի մկրտէ ձեզ Սուրբ Հոգիով ու կրակով: |
| 17 |
| Անոր հեծանոցը իր ձեռքն է. իր կալը պիտի մաքրէ եւ ցորենը պիտի ժողվէ իր ամբարը, իսկ յարդը պիտի այրէ անշէջ կրակով»: |
| 18 |
| Ուրիշ շատ բաներ ալ կ՚աւետէր՝ ժողովուրդը յորդորելով: |
| 19 |
| Բայց Հերովդէս չորրորդապետը, կշտամբուելով անկէ իր եղբօր կնոջ՝ Հերովդիայի համար, նաեւ բոլոր չարիքներուն համար՝ որ Հերովդէս ըրած էր, |
| 20 |
| սա՛ ալ աւելցուց այդ բոլորին վրայ.- բանտարկեց Յովհաննէսը: |
| 21 |
| Ամբողջ ժողովուրդը մկրտուեցաւ. Յիսուս ալ մկրտուեցաւ, ու երբ կ՚աղօթէր՝ երկինքը բացուեցաւ, |
| 22 |
| եւ Սուրբ Հոգին իջաւ անոր վրայ մարմնաւոր երեւոյթով՝ աղաւնիի պէս, ու ձայն մը եկաւ երկինքէն՝ որ կ՚ըսէր. «Դո՛ւն ես իմ սիրելի Որդիս, քեզի՛ հաճեցայ»: |
| 23 |
| Եւ ինք՝ Յիսուս՝ սկսած էր գրեթէ երեսուն տարեկան ըլլալ: (Ինչպէս կը կարծուէր՝) ան որդին էր Յովսէփի, որ Հեղիի, որ Մատաթի, |
| 24 |
| որ Ղեւիի, որ Մեղքիի, որ Յաննէի, որ Յովսէփի, |
| 25 |
| որ Մատաթիայի, որ Ամովսի, որ Նաւումի, որ Եսղիի, որ Նանգէի, |
| 26 |
| որ Մաաթի, որ Մատաթիայի, որ Սեմէիի, որ Յովսէփի, որ Յուդայի, |
| 27 |
| որ Յովհաննայի, որ Րեսայի, որ Զօրաբաբէլի, որ Սաղաթիէլի, որ Ներիի, |
| 28 |
| որ Մեղքիի, որ Ադդիի, որ Կովսամի, որ Եղմովդադի, որ Էրի, |
| 29 |
| որ Յովսէսի, որ Եղիազարի, որ Յովրիմի, որ Մատաթի, որ Ղեւիի, |
| 30 |
| որ Սիմէոնի, որ Յուդայի, որ Յովսէփի, որ Յովնանի, որ Եղիակիմի, |
| 31 |
| որ Մելեայի, որ Մայնանի, որ Մատաթայի, որ Նաթանի, որ Դաւիթի, |
| 32 |
| որ Յեսսէի, որ Ովբէթի, որ Բոոսի, որ Սաղմոնի, որ Նաասոնի, |
| 33 |
| որ Ամինադաբի, որ Արամի, որ Եսրոնի, որ Փարէսի, որ Յուդայի, |
| 34 |
| որ Յակոբի, որ Իսահակի, որ Աբրահամի, որ Թարայի, որ Նաքովրի, |
| 35 |
| որ Սերուգի, որ Ռագաւի, որ Փաղէկի, որ Եբերի, որ Սաղայի, |
| 36 |
| որ Կայնանի, որ Արփաքսադի, որ Սէմի, որ Նոյի, որ Ղամէքի, |
| 37 |
| որ Մաթուսաղայի, որ Ենովքի, որ Յարեդի, որ Մաղաղիէլի, որ Կայնանի, |
| 38 |
| որ Ենովսի, որ Սէթի, որ Ադամի, որ Աստուծոյ որդին էր: |
|
| Պահել Գրառումները |
https://beblia.bible:81/BibleAudio/armenian/luke/003.mp3
24
3