|
| 1 |
|
| Երրորդ օրը հարսանիք մը կար Գալիլիայի Կանա քաղաքը եւ Յիսուսին մայրը հոն էր։ |
|
| 2 |
|
| Յիսուս ալ կանչուեցաւ այն հարսանիքին ու իր աշակերտներն ալ։ |
|
| 3 |
|
| Երբ գինին պակսեցաւ, Յիսուսին մայրը ըսաւ անոր. «Գինի չունին»։ |
|
| 4 |
|
| Յիսուս ըսաւ անոր. «Ո՜վ կին, դուն ինծի հետ ի՞նչ բան ունիս. իմ ժամանակս դեռ հասած չէ»։ |
|
| 5 |
|
| Իր մայրը սպասաւորներուն ըսաւ. «Ինչ որ ձեզի ըսէ, ըրէ՛ք»։ |
|
| 6 |
|
| Հոն վեց հատ քարէ կարասներ դրուած էին Հրէից մաքրուելու սովորութեանը համեմատ, որոնց ամէն մէկը երկու կամ երեք մար բան կ’առնէր։ |
|
| 7 |
|
| Յիսուս ըսաւ անոնց. «Լեցուցէ՛ք այդ կարասները ջուրով»։ Անոնք լեցուցին զանոնք մինչեւ բերանը։ |
|
| 8 |
|
| Յիսուս ըսաւ անոնց. «Հիմա հանեցէ՛ք ու սեղանապետին տարէ՛ք»։ Անոնք ալ տարին։ |
|
| 9 |
|
| Սեղանապետը երբ գինի դարձած ջուրին համը առաւ, ինք չէր գիտեր ուրկէ ըլլալը, (բայց սպասաւորները, որոնք ջուրը լեցուցեր էին, գիտէին), |
|
| 10 |
|
| ըսաւ փեսային. «Ամէն մարդ աղէկ գինին առաջ կը մատուցանէ ու երբ խմած ըլլան, այն ատեն ստորնագոյնը. բայց դուն աղէկ գինին մինչեւ հիմա պահած ես»։ |
|
| 11 |
|
| Յիսուս հրաշքներուն սկիզբը այս ըրաւ Գալիլիայի Կանա քաղաք ին մէջ եւ իր փառքը յայտնեց ու իր աշակերտները հաւատացին իրեն։ |
|
| 12 |
|
| Յետոյ Յիսուս Կափառնայում իջաւ, ինք եւ իր մայրը ու իր եղբայրները եւ իր աշակերտները, բայց շատ օրեր հոն չկեցան։ |
|
| 13 |
|
| Հրէից Զատիկը մօտ էր, ուստի Յիսուս Երուսաղէմ գնաց։ |
|
| 14 |
|
| Տաճարին մէջ գտաւ արջառ ու ոչխար եւ աղաւնի ծախողներ ու ստակ փոխողներ ալ՝ որոնք նստեր էին։ |
|
| 15 |
|
| Չուանէ խարազան մը շինելով՝ ամէնքը տաճարէն դուրս հանեց, ոչխարներն ալ ու արջառներն ալ։ Ստակ փոխողներուն պղինձները ցիրուցան ըրաւ ու սեղանները կործանեց։ |
|
| 16 |
|
| Աղաւնի ծախողներուն ըսաւ. «Ասկէ վերցուցէ՛ք ասոնք, իմ Հօրս տունը առուտուրի տուն մի՛ ընէք»։ |
|
| 17 |
|
| Իր աշակերտները մտքերնին բերին որ գրուած է. «Քու տանդ նախանձը զիս կերաւ»։ |
|
| 18 |
|
| Այն ատեն Հրեաները եկան ու ըսին անոր. «Ի՞նչ նշան կը ցուցնես մեզի՝ որ այդ բաները ընելու իրաւունք ունիս»։ |
|
| 19 |
|
| Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ անոնց. «Քակեցէ՛ք այս տաճարը ու երեք օրուան մէջ զանիկա պիտի կանգնեցնեմ»։ |
|
| 20 |
|
| Հրեաները ըսին. «Քառասունըվեց տարուան մէջ շինուեցաւ այս տաճարը եւ դուն երեք օրուան մէ՞ջ պիտի կանգնեցնես զանիկա»։ |
|
| 21 |
|
| Բայց ինք իր մարմնին տաճարին համար կ’ըսէր։ |
|
| 22 |
|
| Ուստի երբ ինք մեռելներէն յարութիւն առաւ, իր աշակերտները մտքերնին բերին այս ըսածը ու հաւատացին գրքին եւ Յիսուսին ըսած խօսքին։ |
|
| 23 |
|
| Երբ Զատկի տօնին Երուսաղէմ էր, շատ մարդիկ անոր ըրած հրաշքները տեսնելով՝ հաւատացին անոր անուանը։ |
|
| 24 |
|
| Բայց ինք՝ Յիսուս՝ իր անձը անոնց չէր վստահեր, վասն զի ինք կը ճանչնար ամէն մարդ։ |
|
| 25 |
|
| Պէտք չկար որ ոեւէ մէկը ուրիշ մարդու համար վկայութիւն տար իրեն, քանզի ինք գիտէր թէ ի՛նչ կայ մարդուն ներսիդին։ |
|
|
|
|