|
| 1 |
|
| Եղբայրնե՛ր, սիրտիս բաղձանքն է, նաեւ Աստուծոյ ուղղած աղերսանքս՝ Իսրայէլի համար, որ անոնք փրկուին: |
|
| 2 |
|
| Որովհետեւ ես անոնց համար կը վկայեմ թէ նախանձախնդրութիւն ունին Աստուծոյ հանդէպ, բայց ո՛չ թէ գիտակցութեամբ: |
|
| 3 |
|
| Քանի որ՝ անգիտանալով Աստուծոյ արդարութիւնը եւ ջանալով հաստատել իրե՛նց արդարութիւնը՝ անոնք չհպատակեցան Աստուծոյ արդարութեան: |
|
| 4 |
|
| Որովհետեւ Քրիստո՛ս է Օրէնքին վախճանը՝ ամէն հաւատացեալի արդարութեան համար: |
|
| 5 |
|
| Արդարեւ Մովսէս Օրէնքէն եղող արդարութեան մասին կը գրէ. «Այն մարդը որ կը գործադրէ այդ բաները՝ պիտի ապրի անոնցմով»: |
|
| 6 |
|
| Բայց հաւատքէն եղող արդարութիւնը սա՛ կ՚ըսէ. «Մի՛ ըսեր սիրտիդ մէջ. “Ո՞վ պիտի բարձրանայ երկինքը”, (այսինքն՝ Քրիստոսը վար իջեցնելու,) |
|
| 7 |
|
| կամ. “Ո՞վ պիտի իջնէ անդունդը” (այսինքն՝ Քրիստոսը մեռելներէն վեր հանելու)»: |
|
| 8 |
|
| Հապա ի՞նչ կ՚ըսէ ան. «Խօսքը մօտ է քեզի, բերանիդ եւ սիրտիդ մէջ է». այսինքն հաւատքին խօսքը՝ որ մենք կը քարոզենք: |
|
| 9 |
|
| Որովհետեւ եթէ բերանովդ Տէր դաւանիս Յիսուսը, ու սիրտիդ մէջ հաւատաս թէ Աստուած մեռելներէն յարուցանեց զայն՝ պիտի փրկուիս. |
|
| 10 |
|
| (որովհետեւ սիրտով կը հաւատայ մէկը՝ արդարանալու համար, ու բերանով կը դաւանի՝ փրկուելու համար:) |
|
| 11 |
|
| Քանի որ Գիրքը կ՚ըսէ. «Ո՛վ որ անոր հաւատայ՝ ամօթահար պիտի չըլլայ»: |
|
| 12 |
|
| Արդարեւ խտրութիւն չկայ Հրեային ու Յոյնին միջեւ, որովհետեւ բոլորին վրայ եղող նոյն Տէրը ճոխութեամբ կը հասնի բոլոր անոնց՝ որ զինք կը կանչեն: |
|
| 13 |
|
| Քանի որ “ո՛վ որ Տէրոջ անունը կանչէ՝ պիտի փրկուի”: |
|
| 14 |
|
| Ուրեմն ի՞նչպէս պիտի կանչեն զայն՝ որուն հաւատացած չեն. կամ ի՞նչպէս պիտի հաւատան անոր՝ որուն մասին լսած չեն. կամ ի՞նչպէս պիտի լսեն՝ առանց քարոզիչի: |
|
| 15 |
|
| Կամ ի՞նչպէս պիտի քարոզեն՝ եթէ չղրկուին, ինչպէս գրուած է. «Ի՜նչ գեղեցիկ են ոտքերը անոնց՝ որոնք խաղաղութիւն կ՚աւետեն, բարի բաներ կ՚աւետեն»: |
|
| 16 |
|
| Բայց բոլորը չհնազանդեցան աւետարանին, քանի որ Եսայի կ՚ըսէ. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին»: |
|
| 17 |
|
| Ուրեմն հաւատքը կու գայ լսելէն, ու լսելը՝ Աստուծոյ խօսքէն: |
|
| 18 |
|
| Բայց կ՚ըսեմ. «Միթէ չլսեցի՞ն: Անկասկած. “Անոնց հնչիւնը գնաց ամբո՛ղջ երկիրը, եւ անոնց խօսքը՝ մինչեւ երկրագունդին ծայրերը”»: |
|
| 19 |
|
| Բայց կ՚ըսեմ. «Միթէ Իսրայէլ չգիտցա՞ւ»: Նախ Մովսէս կ՚ըսէ. «Ես պիտի գրգռեմ ձեր նախանձը անպիտան ազգով՝՝ մը, պիտի բարկացնեմ ձեզ անխելք ազգով մը»: |
|
| 20 |
|
| Բայց Եսայի շատ յանդուգն է, ու կ՚ըսէ. «Ես գտնուեցայ անոնցմէ՝ որոնք չէին փնտռեր զիս, յայտնուեցայ անոնց՝ որոնք չէին հարցներ իմ մասիս»: |
|
| 21 |
|
| Սակայն Իսրայէլի համար կ՚ըսէ. «Ամբողջ օրը երկարեցի իմ ձեռքերս՝ չանսացող եւ հակաճառող ժողովուրդի մը»: |
|
|
: |
| 1 | | 2 | | 3 | | 4 | | 5 | | 6 | | 7 | | 8 | | 9 | | 10 | | 11 | | 12 | | 13 | | 14 | | 15 | | 16 | | 17 | | 18 | | 19 | | 20 | | 21 | 1
1
1 |
|
|---|
|
https://beblia.bible:81/BibleAudio/armenian/romans/010.mp3
16
10