Հայ Աստվածաշունչ Western 2017
|
| 1 |
| Ընդունեցէ՛ք հաւատքի մէջ տկար եղողը՝ առանց քննադատելու կարծիքները. |
| 2 |
| քանի որ մէկը կը հաւատայ թէ ամէն բան կրնայ ուտել, իսկ ուրիշ մը՝ որ տկար է՝ բանջարեղէն կ՚ուտէ: |
| 3 |
| Ա՛ն որ կ՚ուտէ՝ թող չանարգէ չուտողը, եւ ա՛ն որ չ՚ուտեր՝ թող չդատէ ուտողը, որովհետեւ Աստուած ընդունած է զայն: |
| 4 |
| Դուն ո՞վ ես՝ որ կը դատես ուրիշին ծառան. հաստատուն կենայ կամ իյնայ՝ իր իսկական Տէրոջ համար է: Բայց կանգուն պիտի պահուի, որովհետեւ Աստուած կարող է կանգուն պահել զայն: |
| 5 |
| Մէկը կը նկատէ օր մը ուրիշէ մը գերադաս, միւսն ալ կը նկատէ բոլոր օրերը հաւասար. իւրաքանչիւրը լման համոզուած թող ըլլայ իր միտքին մէջ: |
| 6 |
| Ա՛ն որ համարում կ՛ընծայէ մէկ օրուան՝ Տէրո՛ջ համար համարում կ՛ընծայէ, իսկ ա՛ն որ համարում չ՚ընծայեր մէկ օրուան, Տէրո՛ջ համար համարում չ՚ընծայեր: Ա՛ն որ կ՚ուտէ՝ Տէրո՛ջ համար կ՚ուտէ, քանի որ Աստուծմէ շնորհակալ կ՚ըլլայ. իսկ ա՛ն որ չ՚ուտեր, Տէրո՛ջ համար չ՚ուտեր, բայց Աստուծմէ շնորհակալ կ՚ըլլայ: |
| 7 |
| Արդարեւ մեզմէ ո՛չ մէկը ինքնիրեն համար կ՚ապրի, կամ ինքնիրեն համար կը մեռնի. |
| 8 |
| քանի որ եթէ ապրինք՝ Տէրո՛ջ համար կ՚ապրինք, ու եթէ մեռնինք՝ Տէրո՛ջ համար կը մեռնինք: Ուրեմն թէ՛ ապրինք եւ թէ մեռնինք՝ մենք Տէրո՛ջն ենք: |
| 9 |
| Որովհետեւ Քրիստոս սա՛ նպատակով մեռաւ ու վերապրեցաւ, որպէսզի Տէր ըլլայ թէ՛ մեռելներուն եւ թէ ողջերուն: |
| 10 |
| Իսկ դուն ինչո՞ւ կը դատես եղբայրդ, կամ ինչո՞ւ կ՚անարգես եղբայրդ, քանի բոլորս ալ պիտի ներկայանանք Քրիստոսի դատարանը: |
| 11 |
| Արդարեւ գրուած է. «Ես կ՚ապրի՛մ,- կ՚ըսէ Տէրը.- ամէն ծունկ պիտի կքի իմ առջեւս, եւ ամէն լեզու պիտի դաւանի զիս իբր Աստուած»: |
| 12 |
| Ուրեմն մեզմէ իւրաքանչիւրը հաշիւ պիտի տայ Աստուծոյ՝ ինքնիրեն համար: |
| 13 |
| Ուստի ա՛լ չդատենք զիրար. այլ մանաւանդ սա՛ վճռեցէք, որ ո՛չ մէկը սայթաքում կամ գայթակղութիւն դնէ իր եղբօր առջեւ: |
| 14 |
| Գիտե՛մ, ու համոզուած եմ Տէր Յիսուսով, թէ ոչի՛նչ ինքնիրմէ պիղծ է. բայց ո՛վ որ պիղծ կը սեպէ որեւէ բան, անո՛ր համար պիղծ է ատիկա: |
| 15 |
| Սակայն եթէ եղբայրդ տրտմի կերակուրի համար, ա՛լ սիրով չես ընթանար. քու կերակուրովդ մի՛ կորսնցներ ա՛ն՝ որուն համար Քրիստոս մեռաւ: |
| 16 |
| Ուրեմն հայհոյութիւն թող չըլլայ ձեր բարիին համար, |
| 17 |
| քանի որ Աստուծոյ թագաւորութիւնը կերակուր ու խմելիք չէ, հապա արդարութիւն, խաղաղութիւն եւ ուրախութիւն՝ Սուրբ Հոգիով: |
| 18 |
| Արդարեւ ո՛վ որ այս կերպով Քրիստոսի կը ծառայէ՝ Աստուծոյ հաճելի ու մարդոցմէ գնահատուած է: |
| 19 |
| Ուրեմն հետամո՛ւտ ըլլանք այն բաներուն՝ որոնք խաղաղութիւն կը հայթայթեն, եւ այն բաներուն՝ որոնցմով շինութիւն կ՚ըլլայ իրարու: |
| 20 |
| Մի՛ քանդէք Աստուծոյ գործը կերակուրի համար: Արդարեւ բոլոր բաները մաքուր են. սակայն գէշ են այն մարդուն համար՝ որ կ՚ուտէ գայթակղեցնելով: |
| 21 |
| Լաւ է ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել, ո՛չ ալ որեւէ բան ընել՝ որով եղբայրդ կը սայթաքի, կը գայթակղի կամ կը տկարանայ: |
| 22 |
| Դուն հաւա՞տք ունիս. քեզի՛ վերապահէ զայն՝ Աստուծոյ առջեւ. երանի՜ անոր, որ չի դատապարտեր ինքզինք անով՝ որ ինք կը գնահատէ՝՝: |
| 23 |
| Բայց ա՛ն որ կը տատամսի, եթէ ուտէ՝ կը դատապարտուի, քանի որ հաւատքով չէ որ կ՚ուտէ. արդարեւ ամէն ինչ որ հաւատքով չէ՝ մեղք է: |
|
| Պահել Գրառումները |
https://beblia.bible:81/BibleAudio/armenian/romans/014.mp3
16
14