|
| 1 |
|
| Ուստի ես՝ Պօղոս, Յիսուս Քրիստոսի բանտարկեալը ձեզի՝ հեթանոսներուդ համար, |
|
| 2 |
|
| (եթէ գոնէ լսած էք Աստուծոյ շնորհքին տնտեսութեան մասին՝ որ տրուած է ինծի ձեզի համար, |
|
| 3 |
|
| թէ ի՛նչպէս ան յայտնութեամբ գիտցուց ինծի այն խորհուրդը - ինչպէս նախապէս ալ համառօտաբար գրեցի ձեզի, |
|
| 4 |
|
| որպէսզի՝ երբ կարդաք՝ կարենաք հասկնալ իմ ըմբռնումս Քրիստոսի խորհուրդին մասին -, |
|
| 5 |
|
| որ ուրիշ սերունդներու մէջ մարդոց որդիներուն չգիտցուեցաւ, ինչպէս ան հիմա՝ Սուրբ Հոգիին միջոցով՝ յայտնուած է իր սուրբ առաքեալներուն ու մարգարէներուն, |
|
| 6 |
|
| թէ հեթանոսները Քրիստոսով պիտի ըլլան ժառանգակից, մարմնակից, եւ իր խոստումին բաժնեկից՝ աւետարանին միջոցով, |
|
| 7 |
|
| որուն ես սպասարկու եղայ Աստուծոյ շնորհքին պարգեւին համեմատ՝ որ տրուեցաւ ինծի իր զօրութեան ներգործութեամբ: |
|
| 8 |
|
| Ինծի՝ որ բոլոր սուրբերուն ամենափոքրէն աւելի փոքր եմ՝ տրուեցաւ այս շնորհքը, որպէսզի հեթանոսներուն մէջ աւետեմ Քրիստոսի անզննելի ճոխութիւնը, |
|
| 9 |
|
| եւ բոլորին տեսնել տամ թէ ի՛նչ է հաղորդակցութիւնը այն խորհուրդին, որ դարերու սկիզբէն ի վեր ծածկուած էր Աստուծոյ մէջ, որ ստեղծեց ամէն բան. |
|
| 10 |
|
| որպէսզի Աստուծոյ բազմակողմանի իմաստութիւնը՝ եկեղեցիին միջոցով հիմա գիտցուի երկնային վայրերու մէջ եղող պետութիւններուն եւ իշխանութիւններուն, |
|
| 11 |
|
| իր յաւիտենական առաջադրութեան համաձայն, որ իրագործեց մեր Տէրոջմով՝ Քրիստոս Յիսուսով: |
|
| 12 |
|
| Անով մենք ունինք համարձակութիւն ու վստահութեամբ մօտենալու արտօնութիւն՝ հաւատալով իրեն: |
|
| 13 |
|
| Ուստի կը խնդրեմ որ չձանձրանաք ձեզի համար կրած տառապանքներուս պատճառով, ինչ որ ձեր փառքն է:) |
|
| 14 |
|
| Ուստի կը ծնրադրեմ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Հօր առջեւ, |
|
| 15 |
|
| որմէ կ՚անուանուի ամէն գերդաստան՝ երկինքի մէջ ու երկրի վրայ, |
|
| 16 |
|
| որպէսզի շնորհէ ձեզի՝ իր փառքին ճոխութեան համեմատ՝ զօրութեամբ ուժովնալ ներքին մարդուն մէջ, իր Հոգիին միջոցով. |
|
| 17 |
|
| որպէսզի Քրիստոս բնակի ձեր սիրտերուն մէջ՝ հաւատքով, եւ դուք՝ սիրոյ մէջ արմատանալով ու հիմնուելով՝ |
|
| 18 |
|
| կարողանաք ըմբռնել բոլոր սուրբերուն հետ թէ ի՛նչ է լայնութիւնը, երկայնութիւնը, խորութիւնը եւ բարձրութիւնը. |
|
| 19 |
|
| այսինքն գիտնալ Քրիստոսի սէրը, որ գիտութենէն գերազանց է, որպէսզի լեցուիք Աստուծոյ ամբողջ լիութեամբ: |
|
| 20 |
|
| Ուրեմն անոր, որ կարող է գերազանցօրէն աւելի ընել՝ քան ամէն ինչ որ մենք կը խնդրենք կամ կ՚ըմբռնենք, այն զօրութեան համեմատ՝ որ կը ներգործէ մեր մէջ, |
|
| 21 |
|
| իրեն փա՜ռք եկեղեցիին մէջ՝ Քրիստոս Յիսուսով, բոլոր սերունդներուն մէջ՝ դարէ դար՝՝: Ամէն: |
|
|
|
|