|
| 1 |
|
| Ուրեմն նմանեցէ՛ք Աստուծոյ՝ սիրելի զաւակներու պէս, |
|
| 2 |
|
| եւ ընթացէ՛ք սիրոյ մէջ, ինչպէս Քրիստոս ալ մեզ սիրեց ու մեզի համար ընծայեց ինքզինք Աստուծոյ՝ որպէս պատարագ ու զոհ, անուշաբոյր հոտ ըլլալով: |
|
| 3 |
|
| Բայց պոռնկութեան եւ ամէն տեսակ անմաքրութեան կամ ագահութեան անունն իսկ թող չյիշուի ձեր մէջ, (ինչպէս կը պատշաճի սուրբերուն,) |
|
| 4 |
|
| ո՛չ ալ լրբութեան, յիմար խօսակցութեան կամ խեղկատակութեան, որոնք չեն պատշաճիր. այլ փոխարէնը շնորհակալութի՛ւն յայտնեցէք: |
|
| 5 |
|
| Քանի որ գիտէք՝՝ թէ ո՛չ մէկ պոռնկող, կամ անմաքուր, կամ ագահ, որ կռապաշտ է, ունի որեւէ ժառանգութիւն Քրիստոսի եւ Աստուծոյ թագաւորութեան մէջ: |
|
| 6 |
|
| Ո՛չ մէկը թող խաբէ ձեզ ունայն խօսքերով, որովհետեւ այս բաներուն պատճառով Աստուծոյ բարկութիւնը կու գայ անհնազանդութեան որդիներուն վրայ: |
|
| 7 |
|
| Ուրեմն բաժնեկից մի՛ ըլլաք անոնց, |
|
| 8 |
|
| որովհետեւ ժամանակին դուք խաւար էիք, բայց հիմա լոյս էք Տէրոջմով. ուստի ընթացէ՛ք լոյսի զաւակներու պէս, |
|
| 9 |
|
| քանի որ Հոգիին պտուղը ամէն տեսակ բարութեամբ, արդարութեամբ ու ճշմարտութեամբ է: |
|
| 10 |
|
| Քննեցէ՛ք թէ ի՛նչ է Տէրոջ հաճելին, |
|
| 11 |
|
| եւ ընկերակից մի՛ ըլլաք խաւարին անպտուղ գործերուն, այլ փոխարէնը կշտամբեցէ՛ք զանոնք: |
|
| 12 |
|
| Որովհետեւ անոնց ըրած գաղտնի բաներուն մասին խօսիլն իսկ ամօթ է. |
|
| 13 |
|
| բայց ամէն բան որ կշտամբուած է՝ կը յայտնաբերուի լոյսին միջոցով, որովհետեւ լոյսն է որ կը յայտնաբերէ ամէն ինչ: |
|
| 14 |
|
| Ուստի կ՚ըսէ. «Արթնցի՛ր, դուն որ կը քնանաս, ու կանգնէ՛ մեռելներէն, եւ Քրիստոս պիտի փայլի քու վրադ»: |
|
| 15 |
|
| Ուրեմն զգուշացէ՛ք որ ընթանաք շրջահայեցութեամբ. ո՛չ թէ անխոհեմներու պէս, |
|
| 16 |
|
| հապա՝ իմաստուններու պէս: Գնեցէ՛ք ժամանակը, որովհետեւ օրերը չար են: |
|
| 17 |
|
| Ուստի անմիտ մի՛ ըլլաք, հապա հասկցէ՛ք թէ ի՛նչ է Տէրոջ կամքը: |
|
| 18 |
|
| Մի՛ արբենաք գինիով՝ որուն մէջ անառակութիւն կայ, հապա Հոգիո՛վ լեցուեցէք: |
|
| 19 |
|
| Սաղմոսներով, օրհներգերով եւ հոգեւոր երգերով դուք ձեր մէջ խօսակցելով՝ երգեցէ՛ք ու սաղմո՛ս ըսէք Տէրոջ ձեր սիրտերուն մէջ: |
|
| 20 |
|
| Ամէն ատեն՝ ամէն բանի համար շնորհակա՛լ եղէք Աստուծմէ եւ Հօրմէն, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով: |
|
| 21 |
|
| Իրարու հպատակեցէ՛ք Աստուծոյ վախով: |
|
| 22 |
|
| Կինե՛ր, հպատակեցէ՛ք ձեր ամուսիններուն՝ որպէս թէ Տէրոջ. |
|
| 23 |
|
| որովհետեւ ամուսինը կնոջ գլուխն է, ինչպէս Քրիստոս ալ եկեղեցիին գլուխն է, եւ ինքն է մարմինին Փրկիչը: |
|
| 24 |
|
| Հետեւաբար, ինչպէս եկեղեցին հպատակ է Քրիստոսի, նոյնպէս ալ կիները թող ըլլան իրենց ամուսիններուն՝ ամէն բանի մէջ: |
|
| 25 |
|
| Ամուսիննե՛ր, սիրեցէ՛ք ձեր կիները, ինչպէս Քրիստոս ալ սիրեց եկեղեցին եւ ընծայեց ինքզինք անոր համար, |
|
| 26 |
|
| որպէսզի սրբացնէ զայն ու մաքրէ ջուրի լուացումով՝ խօսքին միջոցով. |
|
| 27 |
|
| որպէսզի ներկայացնէ զայն իրեն՝ իբր փառաւոր եկեղեցի մը, որ չունենայ բիծ, կամ կնճիռ, կամ նման որեւէ բան, հապա ըլլայ սուրբ եւ անարատ: |
|
| 28 |
|
| Նոյնպէս ալ ամուսինները պարտաւոր են սիրել իրենց կիները՝ իրենց մարմիններուն պէս. ա՛ն որ կը սիրէ իր կինը՝ կը սիրէ ինքզինք: |
|
| 29 |
|
| Արդարեւ ո՛չ մէկը երբեք ատած է իր մարմինը, հապա կը կերակրէ զայն ու կը փայփայէ, ինչպէս Տէրն ալ՝ եկեղեցին. |
|
| 30 |
|
| քանի որ մենք անոր մարմինին անդամներն ենք, անոր միսէն եւ անոր ոսկորներէն: |
|
| 31 |
|
| “Ատոր համար մարդը պիտի թողու հայրն ու մայրը, եւ պիտի յարի իր կնոջ, ու երկուքը պիտի ըլլան մէ՛կ մարմին”: |
|
| 32 |
|
| Ասիկա մեծ խորհուրդ մըն է. բայց ես կը խօսիմ Քրիստոսի եւ եկեղեցիին մասին: |
|
| 33 |
|
| Սակայն ձեզմէ իւրաքանչիւրը թող սիրէ իր կինը այնպէս՝ ինչպէս ինքզինք, ու կինը թող ակնածի իր ամուսինէն: |
|
|
|
|