|
| 1 |
|
| Սա՛ խօսքը վստահելի է. եթէ մէկը եպիսկոպոսութեան կը բաղձայ, բարի գործի կը ցանկայ: |
|
| 2 |
|
| Ուստի եպիսկոպոսը պէտք է ըլլայ անարատ, մէկ կնոջ ամուսին, զգաստ, խոհեմ, համեստ, հիւրասէր, սորվեցնելու ընդունակ, |
|
| 3 |
|
| ոչ գինեմոլ, ոչ զարնող, հապա՝ ազնիւ, ոչ կռուազան, ոչ արծաթասէր, |
|
| 4 |
|
| իր տան լաւ վերակացու եղող, ենթարկուած զաւակներ ունեցող՝ ամբողջ պատկառանքով. |
|
| 5 |
|
| (քանի որ եթէ մէկը չգիտնայ վերակացու ըլլալ իր տան, ի՞նչպէս հոգ պիտի տանի Աստուծոյ եկեղեցիին.) |
|
| 6 |
|
| ո՛չ ալ նորահաւատ, որ հպարտանալով չիյնայ Չարախօսին սահմանուած դատապարտութեան մէջ: |
|
| 7 |
|
| Նաեւ պէտք է ունենայ բարի վկայութիւն դուրսիններէ՛ն ալ, որպէսզի չիյնայ նախատինքի ու Չարախօսին թակարդին մէջ: |
|
| 8 |
|
| Նմանապէս սարկաւագները պէտք է ըլլան պատկառելի, ոչ երկլեզու, ոչ գինեմոլ, ոչ ամօթալի շահախնդրութեան հետամուտ եղող, |
|
| 9 |
|
| հապա հաւատքին խորհուրդը պահող՝ մաքուր խղճմտանքով: |
|
| 10 |
|
| Ասոնք ալ նախ թող փորձարկուին, ու յետոյ կատարեն սարկաւագութիւն՝ եթէ անմեղադրելի գտնուին: |
|
| 11 |
|
| Նոյնպէս ալ անոնց կիները պէտք է ըլլան պատկառելի, ոչ չարախօս, հապա զգաստ, հաւատարիմ՝ ամէն բանի մէջ: |
|
| 12 |
|
| Սարկաւագները թող ըլլան մէկ կնոջ ամուսին, եւ լաւ վերակացու իրենց զաւակներուն ու տան. |
|
| 13 |
|
| որովհետեւ անոնք որ լաւ կը կատարեն սարկաւագութիւնը՝ կը տիրանան բարի աստիճանի մը, ու շատ համարձակութեան՝ Քրիստոս Յիսուսի վրայ եղած հաւատքին մէջ: |
|
| 14 |
|
| Կը գրեմ քեզի այս բաները, թէպէտ կը յուսամ շուտով գալ քեզի, |
|
| 15 |
|
| որպէսզի՝ եթէ յապաղիմ՝ գիտնաս թէ ի՛նչպէս պէտք է վարուիս Աստուծոյ տան մէջ, որ ապրող Աստուծոյ եկեղեցին է, ճշմարտութեան սիւնն ու խարիսխը: |
|
| 16 |
|
| Անվիճելիօրէն մեծ է բարեպաշտութեան խորհուրդը. Աստուած երեւցաւ մարմինով, արդարացաւ Հոգիով, տեսնուեցաւ հրեշտակներէն, քարոզուեցաւ հեթանոսներուն մէջ, հաւատացուեցաւ աշխարհի մէջ, եւ համբարձաւ փառքով: |
|
|
|
|