|
| 1 |
|
| Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, երկնային կոչումին բաժնեկիցնե՛ր, ուշադի՛ր եղէք մեր դաւանութեան Առաքեալին ու Քահանայապետին՝ Քրիստոս Յիսուսի, |
|
| 2 |
|
| որ հաւատարիմ էր զինք նշանակողին, ինչպէս Մովսէս ալ՝ անոր ամբողջ տան մէջ: |
|
| 3 |
|
| Որովհետեւ ինք արժանացաւ Մովսէսէն ա՛յնքան աւելի փառքի, որքան աւելի պատիւ կ՚ունենայ տուն կառուցանողը՝ քան տունը: |
|
| 4 |
|
| Քանի որ ամէն տուն ունի կառուցանող մը. բայց ա՛ն որ կառուցանեց բոլոր բաները՝ Աստուա՛ծ է: |
|
| 5 |
|
| Արդարեւ Մովսէս անոր ամբողջ տան մէջ հաւատարիմ էր իբր ծառայ՝ ըսուելիքներուն վկայ ըլլալու համար. |
|
| 6 |
|
| բայց Քրիստոս՝ իբր որդի կը տիրէ իր իսկ տան վրայ: Մե՛նք ենք անոր տունը, եթէ գէթ մինչեւ վախճանը ամուր բռնենք համարձակութիւնը եւ յոյսին պարծանքը: |
|
| 7 |
|
| Ուստի, ինչպէս Սուրբ Հոգին կ՚ըսէ. «Այսօր, եթէ պիտի լսէք անոր ձայնը, |
|
| 8 |
|
| մի՛ խստացնէք ձեր սիրտերը՝ ինչպէս դառնութեան ատեն, փորձութեան օրը՝ անապատին մէջ, |
|
| 9 |
|
| ուր ձեր հայրերը փորձեցին ու քննեցին զիս, թէպէտ քառասուն տարի տեսան իմ գործերս: |
|
| 10 |
|
| Ուստի զզուեցայ այդ սերունդէն եւ ըսի. “Անոնք միշտ մոլորած են իրենց սիրտով, ու չգիտցան իմ ճամբաներս”: |
|
| 11 |
|
| Հետեւաբար երդում ըրի իմ բարկութեանս մէջ. “Անոնք պիտի չմտնեն իմ հանգստավայրս”»: |
|
| 12 |
|
| Զգուշացէ՛ք, եղբայրնե՛ր, որպէսզի ձեզմէ ո՛չ մէկուն ներսը անհաւատութեան չար սիրտ մը ըլլայ՝ հեռանալով ապրող Աստուծմէն: |
|
| 13 |
|
| Հապա ամէն օր յորդորեցէ՛ք զիրար, քանի «այսօր» կ՚ըսուի, որպէսզի ձեզմէ ո՛չ մէկը խստանայ մեղքին խաբէութեամբ: |
|
| 14 |
|
| Արդարեւ մենք բաժնեկից եղած ենք Քրիստոսի, եթէ գէթ մինչեւ վախճանը հաստատ բռնենք մեր սկիզբի վստահութիւնը, |
|
| 15 |
|
| մինչ կ՚ըսուի. «Այսօր, եթէ պիտի լսէք անոր ձայնը, մի՛ խստացնէք ձեր սիրտերը՝ ինչպէս դառնութեան ատեն»: |
|
| 16 |
|
| Քանի որ ոմանք՝ լսելէ ետք՝ դառնացուցին. սակայն ոչ՝՝ բոլորը՝ որ Եգիպտոսէն ելած էին Մովսէսի միջոցով: |
|
| 17 |
|
| Իսկ որոնցմէ՞ զզուեցաւ քառասուն տարի. մեղանչողներէն չէ՞ր, որոնց դիակները ինկան անապատին մէջ: |
|
| 18 |
|
| Եւ որո՞նց երդում ըրաւ՝ թէ պիտի չմտնեն իր հանգստավայրը, եթէ ոչ՝ անհնազանդներուն: |
|
| 19 |
|
| Ու կը տեսնենք թէ չկրցան մտնել՝ իրենց անհաւատութեան պատճառով: |
|
|
|
|