× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Kabardian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Tibetian Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Սունդաներեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Madurese Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Bagri Bhilali Bodo Braj Tulu Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Mazanderani Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Dagbani Edo Kituba Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 Արևմուտք1994 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Եփեսացիներ ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 4 1234561 1 1 : 1 12345678910111213141516171819202122232425262728293031321 1 1 Հայ Աստվածաշունչ Western 1994 Եփեսացիներ 4 Պահել գրառումները 1Ուստի ես՝ Տէրոջ բանտարկեալը՝ կ՚աղաչե՛մ ձեզի, որ ձեր ընթացքը արժանավայել ըլլայ այն կոչումին՝ որով կանչուեցաք,2լման խոնարհութեամբ ու հեզութեամբ, համբերատարութեամբ, սիրով իրարու հանդուրժելով,3ջանալով պահել Սուրբ Հոգիին միաբանութիւնը՝ խաղաղութեան կապով:4Մէ՛կ մարմին կայ, եւ մէ՛կ Հոգի, ինչպէս մէ՛կ յոյսով կանչուեցաք ձեր կոչումին:5Տէրը մէ՛կ է, հաւատքը՝ մէ՛կ, մկրտութիւնը՝ մէ՛կ:6Մէ՛կ է Աստուած եւ բոլորին Հայրը, որ բոլորէն վեր, բոլորին հետ եւ ձեր բոլորին մէջն է:7Բայց մեզմէ իւրաքանչիւրին շնորհք տրուած է՝ Քրիստոսի պարգեւին չափին համեմատ:8Ուստի կ՚ըսէ. «Երբ ելաւ բարձր տեղը՝ գերեվարեց գերութիւնը եւ նուէրներ տուաւ մարդոց»:9(Իսկ այդ «ելաւ»ը ի՞նչ ըսել է, եթէ ոչ նշանակել՝ թէ ինք նաեւ նախապէս իջաւ երկրի ստորին մասերը:10Ա՛ն՝ որ իջաւ, նաեւ նոյնն է՝ որ ելաւ բոլոր երկինքներէն աւելի վեր, որպէսզի լեցնէ ամէն բան:)11Եւ ինք տուաւ ոմանք՝ առաքեալներ ըլլալու, ոմանք՝ մարգարէներ, ոմանք՝ աւետարանիչներ, ոմանք՝ հովիւներ ու վարդապետներ,12սուրբերուն կատարելութեան համար, սպասարկութեան գործին համար, Քրիստոսի մարմինին շինութեան համար.13մինչեւ որ բոլորս հասնինք հաւատքին եւ Աստուծոյ Որդին ճանչնալու միաբանութեան, կատարեալ մարդու վիճակին, Քրիստոսի լիութեան հասակի չափին:14Որպէսզի ա՛լ ասկէ ետք մանուկ չըլլանք, տարուբերած ու վարդապետութեան ամէն հովէ հոս-հոն քշուած՝ մարդոց խաբեբայութեամբ, որոնք կը մոլորեցնեն խորամանկութեան հնարքներով.15հապա՝ ճշմարտութիւնը խօսելով սիրոյ մէջ, ամէն բանի մէջ աճինք անո՛վ՝ որ գլուխն է, այսինքն՝ Քրիստոսով:16Անով է որ ամբողջ մարմինը, յարմարութեամբ միասին կազմուած եւ իրարու կցուած ամէն յօդի օժանդակութեամբ՝ ամէն մասի ներգործութեան չափին համեմատ, կ՚աճի սիրոյ մէջ՝ իր շինութեան համար:17Ուրեմն սա՛ կը յայտարարեմ ու Տէրոջմով կը վկայեմ, որ դուք այլեւս չընթանաք այնպէս՝ ինչպէս ուրիշ հեթանոսները կ՚ընթանան, իրենց միտքին ունայնութեան մէջ:18Անոնց միտքը խաւարած է, եւ իրենք ուծացած են Աստուծոյ կեանքէն՝ իրենց մէջ եղած անգիտութեան եւ իրենց սիրտին կուրութեան պատճառով:19Անզգայ դարձած՝ անձնատուր եղան ցոփութեան, որպէսզի ամէն տեսակ անմաքրութիւն գործեն ագահութեամբ:20Բայց դուք ա՛յսպէս չսորվեցաք Քրիստոսը,21եթէ իսկապէս լսեցիք զինք եւ սորվեցաք իրմէ՝ Յիսուսի մէջ եղող ճշմարտութեան համաձայն՝22որպէսզի թօթափէք ձեր նախկին վարքին վերաբերող հին մարդը,- որ ապականած է խաբեբայ ցանկութիւններով,-23նորոգուիք ձեր միտքին հոգիով,24ու հագնիք նո՛ր մարդը, որ ստեղծուած է արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ՝ Աստուծոյ պատկերին համաձայն:25Ուստի՝ թօթափելով ստելը՝ ճշմարտութի՛ւնը խօսեցէք իրարու հետ՝՝, որովհետեւ մենք իրարու անդամներ ենք:26Բարկացէ՛ք, բայց մի՛ մեղանչէք. արեւը թող մայր չմտնէ ձեր բարկացած վիճակին վրայ,27ու տեղ մի՛ տաք Չարախօսին:28Ա՛ն որ կը գողնար՝ ա՛լ թող չգողնայ. այլ մանաւանդ թող աշխատի՝ իր ձեռքերով գործելով ինչ որ բարի է, որպէսզի բան մը ունենայ տալու կարօտեալին:29Ո՛չ մէկ վատ խօսք թող ելլէ ձեր բերանէն, հապա՝ ինչ որ բարի է, շինութեան կարիքին համեմատ, որպէսզի շնորհք տայ լսողներուն:30Եւ մի՛ տրտմեցնէք Աստուծոյ Սուրբ Հոգին, որով դուք կնքուեցաք ազատագրութեան օրուան համար:31Ամէն տեսակ դառնութիւն, զայրոյթ, բարկութիւն, գոչիւն ու հայհոյութիւն թող վերցուին ձեզմէ՝ ամէն տեսակ չարամտութեան հետ:32Եւ քա՛ղցր եղէք իրարու հանդէպ, գթած, ներելով իրարու, ինչպէս Աստուած Քրիստոսով ներեց ձեզի:Armenian Western Bible 1994 © Bible Society of Lebanon, 1994 Հայ Աստվածաշունչ Western 1994 Եփեսացիներ 4 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian/ephesians/004.mp3 6 4