× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 Արևմուտք1994 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Եբրայեցիներ ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 12 123456789101112131 1 1 : 1 12345678910111213141516171819202122232425262728291 1 1 Հայ Աստվածաշունչ Western 1994 Եբրայեցիներ 12 Պահել գրառումները 1Ուստի մե՛նք ալ, քանի որ շրջապատուած ենք ա՛յսչափ շատ վկաներու բազմութեամբ, թօթափե՛նք ամէն ծանրաբեռնում, եւ մեղքը՝ որ դիւրաւ կը պաշարէ մեզ, ու համբերութեա՛մբ վազենք մեզի առաջարկուած մրցարշաւը՝2նայելով Յիսուսի, մեր հաւատքի ռահվիրային եւ իրագործողին. իրեն առաջարկուած ուրախութեան համար՝ ան տոկաց խաչին, արհամարհեց ամօթը, ու բազմեցաւ Աստուծոյ գահին աջ կողմը:3Արդարեւ մտածեցէ՛ք անոր մասին, որ տոկաց մեղաւորներուն իրեն դէմ ա՛յսպէս հակաճառելուն, որպէսզի ձեր անձերը չթուլնան ու չպարտասին:4Տակաւին արիւն թափելու չափ չդիմադրեցիք՝ պայքարելով մեղքին դէմ,5եւ մոռցաք այն յորդորը որ կը խօսի ձեզի հետ՝ որպէս թէ որդիներու հետ. «Որդեա՛կս, մի՛ անտեսեր Տէրոջ պատիժը, ու մի՛ պարտասիր՝ երբ կշտամբուիս իրմէ:6Որովհետեւ Տէրը կը պատժէ իր սիրածը, եւ կը խարազանէ ամէն որդի՝ որ կ՚ընդունի»:7Եթէ տոկաք պատիժի, Աստուած կը վերաբերի ձեզի հետ՝ իբր որդիներ. քանի որ ո՞վ է այն որդին՝ որուն հայրը չի պատժեր զինք:8Իսկ եթէ ըլլաք առանց պատիժի՝ որուն բոլորը բաժնեկից են, ուրեմն ապօրինի զաւակ էք, եւ ո՛չ թէ հարազատ որդի:9Յետոյ՝ երբ մեր մարմնաւոր հայրերը կը պատժէին մեզ, կը պատկառէինք անոնցմէ. շա՛տ աւելի պիտի չհպատակի՞նք հոգիներուն Հօր՝ որ ապրինք:10Արդարեւ անոնք քիչ օրեր կը պատժէին մեզ՝ իրենց դատումին համաձայն. բայց Աստուած՝ մեր օգուտին համար, որպէսզի բաժին ստանանք իր սրբութենէն:11Ո՛չ մէկ պատիժ նոյն պահուն կը թուի ուրախարար, հապա՝ տրտմարար. բայց յետոյ կու տայ արդարութեան խաղաղարար պտուղը՝ անով կրթուածներուն:12Ուստի հաստատեցէ՛ք թուլցած ձեռքերն ու կթոտ ծունկերը,13եւ պատրաստեցէ՛ք ուղիղ արահետներ՝ ձեր ոտքերուն համար, որպէսզի ո՛վ որ կաղ է՝ չխոտորի, այլ փոխարէնը բժշկուի:14Հետամո՛ւտ եղէք խաղաղութեան՝ բոլորին հետ, եւ սրբութեան՝ առանց որուն ո՛չ մէկը պիտի տեսնէ Տէրը:15Ուշադի՛ր եղէք՝ որ ո՛չ մէկը զրկուի Աստուծոյ շնորհքէն. դառնութեան արմատ մը բուսնելով՝ թող չվրդովէ ձեզ, եւ շատեր չպղծուին անով:16Ո՛չ մէկը թող ըլլայ պոռնկող, կամ սրբապիղծ՝ Եսաւի պէս, որ մէկ կերակուրի համար ծախեց իր անդրանկութեան իրաւունքը:17Քանի որ գիտէք թէ յետոյ՝ երբ ուզեց ժառանգել օրհնութիւնը՝ մերժուեցաւ, թէպէտ փնտռեց զայն արցունքով, որովհետեւ իր ապաշխարութիւնը անօգուտ եղաւ՝՝:18Արդարեւ դուք մօտեցած չէք շօշափելի լերան՝ որ կը վառէր կրակով, ո՛չ ալ մթութեան, խաւարին ու մրրիկին,19եւ փողին շառաչին ու խօսքերուն ձայնին. զայն լսողները խնդրեցին որ այդ խօսքը այլեւս չըսուի իրենց:20(Արդարեւ չէին կրնար տոկալ այդ պատուէրին. «Եթէ նոյնիսկ անասուն մը դպչի լերան՝ պիտի քարկոծուի»:21Ա՛յնպէս ահարկու էր երեւոյթը՝ որ Մովսէս ըսաւ. «Սաստիկ կը զարհուրիմ ու կը դողամ»:)22Բայց դուք մօտեցած էք Սիոն լերան, ապրող Աստուծոյ քաղաքին՝ երկնային Երուսաղէմին, բիւրաւոր հրեշտակներու համաժողովին,23երկինքը արձանագրուած անդրանիկներու համախմբումին, Աստուծոյ՝ որ բոլորին Դատաւորն է, արդարներուն հոգիներուն՝ որոնք կատարելութեան հասած՝՝ են,24Յիսուսի՝ որ նոր ուխտի միջնորդն է, եւ սրսկումի արիւնին՝ որ կը խօսի Աբէլի արիւնէն աւելի լաւ:25Զգուշացէ՛ք որ չմերժէք ա՛ն՝ որ կը խօսի ձեզի. որովհետեւ եթէ պատիժէ չխուսափեցան անոնք՝ որ մերժեցին երկրի վրայ Աստուծոյ պատգամները տուողը, ո՜րչափ աւելի մենք՝ եթէ երես դարձնենք երկինքէն խօսողէն:26Այն ատեն անոր ձայնը շարժեց երկիրը, իսկ հիմա խոստացած է՝ ըսելով. «Անգա՛մ մըն ալ պիտի շարժեմ. ո՛չ միայն երկիրը, այլ նաեւ երկինքը»:27Այս «անգա՛մ մըն ալ» խօսքը կը բացայայտէ շարժուած բաներուն փոփոխութիւնը՝ իբր շինուած բաներ, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն:28Ուստի՝ ընդունած ըլլալով անշարժ թագաւորութիւն մը՝ շնորհակա՛լ ըլլանք, եւ պաշտե՛նք Աստուած իրեն հաճելի կերպով, ակնածանքով ու բարեպաշտութեամբ.29որովհետեւ մեր Աստուածը սպառող կրակ է:Armenian Western Bible 1994 © Bible Society of Lebanon, 1994 Հայ Աստվածաշունչ Western 1994 Եբրայեցիներ 12 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian/hebrews/012.mp3 13 12