× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Dagbani Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 Արևմուտք1994 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Հայտնություն ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 1 123456789101112131415161718192021221 1 1 : 1 12345678910111213141516171819201 1 1 Հայ Աստվածաշունչ Western 1994 Հայտնություն 1 Պահել գրառումները 1Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը, որ Աստուած տուաւ անոր՝ ցոյց տալու համար իր ծառաներուն ինչ որ պէտք է շուտով ըլլայ, եւ իր հրեշտակին միջոցով ղրկեց ու մատնանշեց իր Յովհաննէս ծառային,2որ վկայեց Աստուծոյ խօսքին եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան մասին, ամէն ինչի մասին՝ որ տեսաւ:3Երանի՜ անոր՝ որ կը կարդայ, ու անոնց՝ որ կը լսեն այս մարգարէութեան խօսքերը, եւ կը պահեն ինչ որ անոր մէջ գրուած է. որովհետեւ ատենը մօտ է:4Յովհաննէս՝ եօթը եկեղեցիներուն, որոնք Ասիայի մէջ են. շնորհք ու խաղաղութիւն ձեզի անկէ՝ որ է, որ էր եւ որ պիտի գայ, ու եօթը Հոգիներէն՝ որոնք անոր գահին առջեւ են,5եւ Յիսուս Քրիստոս հաւատարիմ վկայէն, որ մեռելներուն անդրանիկն է ու երկրի թագաւորներուն իշխանը: Անոր՝ որ սիրեց մեզ, իր արիւնով լուաց մեզ մեր մեղքերէն,6եւ թագաւորներ ու քահանաներ ըրաւ մեզ՝ Աստուծոյ եւ իր Հօր համար, անոր փա՜ռք ու զօրութի՜ւն դարէ դար՝՝: Ամէն:7Ահա՛ ամպերով կու գայ, եւ ամէն աչք պիտի տեսնէ զայն. նաեւ անոնք՝ որ խոցեցին զայն: Երկրի բոլոր տոհմերը պիտի հեծեծեն անոր վրայ: Այո՛. ամէն:8«Ե՛ս եմ Ալֆան ու Օմեղան», կ՚ըսէ Տէր (Աստուած), ա՛ն՝ որ է, որ էր եւ որ պիտի գայ, Ամենակալը:9Ես՝ Յովհաննէս, ձեր եղբայրը եւ հաղորդակիցը Յիսուս Քրիստոսի տառապանքին, թագաւորութեան ու համբերութեան, Պատմոս կոչուած կղզին էի՝ Աստուծոյ խօսքին համար եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան համար:10Կիրակի օրը լեցուեցայ Հոգիով, ու ետեւէս լսեցի հզօր ձայն մը՝ փողի ձայնի պէս, որ կ՚ըսէր.11«Ինչ որ կը տեսնես՝ գրէ՛ գիրքի մը մէջ, ու ղրկէ՛ զայն եօթը եկեղեցիներուն՝ որոնք Եփեսոսի, Զմիւռնիայի, Պերգամոնի, Թիւատիրի, Սարդիկէի, Ֆիլատելֆիայի եւ Լաւոդիկէի մէջ են»:12Դարձայ տեսնելու այն ձայնը՝ որ կը խօսէր ինծի: Երբ դարձայ՝ տեսայ եօթը ոսկիէ աշտանակներ,13ու եօթը աշտանակներուն մէջտեղ՝ մէկը, մարդու Որդիին նման, մինչեւ ոտքերը երկարող պատմուճան մը հագած եւ կուրծքին վրայ ոսկիէ գօտի մը կապած:14Անոր գլուխն ու մազերը՝ բուրդի պէս ճերմակ էին, ձիւնի պէս ճերմակ. աչքերը՝ կրակի բոցի պէս էին,15ոտքերը՝ ոսկեպղինձի նման, որպէս թէ հնոցի մէջ բոցավառած, ու ձայնը՝ յորդառատ ջուրերու ձայնին պէս:16Իր աջ ձեռքին մէջ ունէր եօթը աստղ, բերանէն սրած երկսայրի թուր մը կ՚ելլէր, եւ դէմքը արեւի պէս էր՝ երբ կը փայլի իր զօրութեամբ:17Երբ տեսայ զայն, անոր ոտքը ինկայ՝ մեռելի պէս. իսկ ան՝ իր աջ ձեռքը դրաւ իմ վրաս ու ըսաւ ինծի. «Մի՛ վախնար. ե՛ս եմ Առաջինը եւ Վերջինը:18Ես ա՛ն եմ ՝ որ կ՚ապրի՛. ես մեռած էի, ու ահա՛ կ՚ապրի՛մ դարէ դար. ե՛ս ունիմ մահուան եւ դժոխքին բանալիները:19(Ուստի) գրէ՛ ինչ որ տեսար, թէ՛ ինչ որ կայ, թէ՛ ինչ որ պիտի ըլլայ ասկէ ետք:20Ահա՛ւասիկ խորհուրդը եօթը աստղերուն՝ որ իմ աջ ձեռքիս մէջ տեսար, ու եօթը ոսկիէ աշտանակներուն.- այդ եօթը աստղերը՝ եօթը եկեղեցիներուն հրեշտակներն են, իսկ եօթը աշտանակները եօթը եկեղեցիներն են»:Armenian Western Bible 1994 © Bible Society of Lebanon, 1994 Հայ Աստվածաշունչ Western 1994 Հայտնություն 1 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian/revelation/001.mp3 22 1