× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Kabardian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Tibetian Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Սունդաներեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Madurese Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Bagri Bhilali Bodo Braj Tulu Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Mazanderani Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Dagbani Edo Kituba Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ծննդոց ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 28 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849501 1 1 : 1 123456789101112131415161718192021221 1 1 Armenian Western Bible 1853 Ծննդոց 28 Պահել գրառումները 1Իսահակ կանչեց Յակոբը, օրհնեց զանիկա եւ անոր պատուիրեց ու ըսաւ. «Քանանի աղջիկներէն կին մի՛ առներ։2Ելի՛ր, դէպի Միջագետք քու մօրդ հօրը Բաթուէլին տունը գնա եւ անկէ քու մօրդ եղբօրը Լաբանին աղջիկներէն քեզի կին առ3Ու Ամենակարող Աստուածը քեզ օրհնէ ու քեզ աճեցնէ եւ քեզ շատցնէ ու շատ ժողովուրդներու հայր ըլլաս։4Եւ քեզի Աբրահամին օրհնութիւնը տայ, քեզի ու քեզի հետ քու սերունդիդ, որպէս զի ժառանգես քու պանդխտացած երկիրդ, որ Աստուած Աբրահամին տուաւ»։5Իսահակ ղրկեց Յակոբը եւ անիկա գնաց դէպի Միջագետք Ասորի Բաթուէլի որդիին Լաբանին, որ Յակոբին ու Եսաւին մօրը Ռեբեկային եղբայրն էր։6Եսաւ տեսնելով, որ Իսահակ օրհնեց Յակոբը ու ղրկեց զանիկա դէպի Միջագետք, անկէ իրեն կին առնելու համար եւ զանիկա օրհնած ատենը պատուիրեց անոր ըսելով. «Քանանի աղջիկներէն կին մի՛ առներ»7Եւ Յակոբ հնազանդեցաւ իր հօրը ու մօրը ու Միջագետք գնաց։8Նաեւ Եսաւ տեսնելով, որ Քանանի աղջիկները իր հօրը Իսահակի հաճելի չեն,9Այն ատեն Եսաւ Իսմայէլին գնաց եւ իր առաջուան կիներէն զատ՝ Աբրահամին որդիին Իսմայէլին աղջիկը Նաբէօթի քոյրը Մայէլէթը իրեն կին առաւ։10Յակոբ Բերսաբէէէն ելաւ դէպի Խառան գնաց։11Տեղ մը հասաւ ու գիշերը հոն մնաց, որովհետեւ արեւը մարը մտած էր եւ այն տեղի քարերէն առաւ ու իր գլխուն տակ դրաւ եւ այն տեղը պառկեցաւ։12Երազ մը տեսաւ։ Սանդուխ մը երկրի վրայ դրուած էր, որուն գլուխը երկինք կը հասնէր եւ ահա Աստուծոյ հրեշտակները անկէ կ’ելլէին ու կ’իջնէին։13Եւ ահա Տէրը կայնեցաւ անոր վրայ ու ըսաւ. «Ես եմ Եհովան, քու հօրդ Աբրահամին Աստուածը ու Իսահակին Աստուածը։ Այդ երկիրը, որուն վրայ դուն կը պառկիս, քեզի ու քու սերունդիդ պիտի տամ.14Եւ քու սերունդդ երկրի աւազին չափ շատ պիտի ըլլայ ու դէպի արեւմուտք եւ արեւելք եւ դէպի հիւսիս ու հարաւ պիտի տարածուի ու երկրի բոլոր ազգերը քեզմով ու քու սերունդովդ պիտի օրհնուին։15Ահա ես քեզի հետ եմ ու ամէն ուր որ երթաս քեզ պիտի պահեմ ու քեզ այս երկիրը պիտի դարձնեմ. քանզի մինչեւ որ իմ քեզի ըսածս չընեմ, քեզ պիտի չթողում»։16Յակոբ արթնցաւ իր քունէն ու ըսաւ. «Իրաւցընէ Տէրը այս տեղ է եղեր ու ես չգիտցայ»։17Եւ վախցաւ ու ըսաւ. «Ի՞նչ ահաւոր է այս տեղը. այս ուրիշ բան չէ՝ բայց միայն Աստուծոյ տունը։ Այս է երկնքի դուռը»։18Յակոբ առտուն կանուխ ելաւ ու իր գլխուն տակ դրած քարը առաւ եւ զանիկա իբր արձան կանգնեցուց ու անոր գլուխը իւղ թափեց։19Եւ այն տեղին անունը Բեթէլ դրաւ. բայց առաջ այն քաղաքին անունը Լուզ էր։20Եւ Յակոբ ուխտ ըրաւ ու ըսաւ. «Եթէ Աստուած ինծի հետ ըլլայ ու այս երթալու ճամբուս մէջ զիս պահէ ու ինծի ուտելու հաց ու հագնելու հանդերձ տայ21Եւ իմ հօրս տունը խաղաղութեամբ դառնամ՝ Տէրը ինծի Աստուած թող ըլլայ22Եւ այս քարը, որ ես իբր արձան կանգնեցուցի՝ Աստուծոյ տունը թող ըլլայ եւ այն ամենէն որ ինծի պիտի տաս, քեզի տասանորդ տամ»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ծննդոց 28 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/genesis/028.mp3 50 28