× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Kabardian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Tibetian Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Սունդաներեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Bagri Bhilali Bodo Braj Tulu Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Mazanderani Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Dagbani Edo Kituba Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ծննդոց ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 34 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849501 1 1 : 1 123456789101112131415161718192021222324252627282930311 1 1 Armenian Western Bible 1853 Ծննդոց 34 Պահել գրառումները 1Լիայի՝ Յակոբին ծնած՝ աղջիկը Դինա այն երկրին աղջիկները տեսնելու ելաւ։2Ու այն երկրին իշխանը Խեւացի Եմովրի որդին Սիւքէմ տեսաւ զանիկա եւ առաւ ու պառկեցաւ անոր հետ ու պղծեց զանիկա։3Անոր հոգին Յակոբին Դինա աղջկանը յարեցաւ ու սիրեց աղջիկը եւ աղջկան քաղցրութեամբ խօսեցաւ։4Սիւքէմ իր հօրը Եմովրին ըսաւ. «Այս աղջիկը ինծի կին առ»։5Յակոբ լսեց, որ անիկա իր Դինա աղջիկը պղծեց. բայց իր որդիները իր հօտերուն հետ դաշտն էին ու մինչեւ անոնց գալը Յակոբ լուռ կեցաւ։6Սիւքէմին հայրը՝ Եմովր՝ գնաց Յակոբին, որպէս զի անոր հետ խօսի։7Յակոբին որդիները լսածնուն պէս՝ դաշտէն եկան. զայրացան ու խիստ բարկացան. քանզի ան Յակոբին աղջկանը հետ պառկելով՝ Իսրայէլի մէջ անզգամութիւն ըրաւ, որ այսպէս ըլլալու չէր։8Եմովր խօսեցաւ անոնց հետ՝ ըսելով. «Իմ Սիւքէմ որդիիս հոգին ձեր աղջկան սիրահարեցաւ. կ’աղաչեմ ձեզի, զանիկա անոր կնութեան տուէք9Եւ մեզի հետ խնամութիւն ըրէք. ձեր աղջիկները մեզի տուէք ու մեր աղջիկները ձեզի առէք10Եւ մեզի հետ բնակեցէք ու այս երկիրը ձեր առջեւ թող ըլլայ. անոր մէջ բնակեցէք ու առուտուր ըրէք եւ անոր մէջ կալուածներ ստացէք»։11Սիւքէմ ըսաւ աղջկան հօրը ու անոր եղբայրներուն. «Թող ձեր առջեւ շնորհք գտնեմ եւ ինչ որ ինծի ըսէք, կու տամ։12Խնդրեցէ՛ք ինծմէ խիստ շատ օժիտ ու ընծայ ու ինծի ըսածնուդ պէս պիտի տամ. միայն թէ աղջիկը ինծի տուէք՝ կին ըլլալու համար»։13Եւ Յակոբին որդիները խաբէութեամբ պատասխան տուին Սիւքէմին ու անոր հօրը Եմովրին ու ըսին. (քանի որ անիկա իրենց Դինա քոյրը պղծեց.)14«Մենք այս բանը չենք կրնար ընել, որ մեր քոյրը անթլփատ մարդու մը տանք. վասն զի այդ մեզի ամօթ բան է.15Բայց միայն այն ատեն կը հաճինք ձեզի, երբ ձեր ամէն արուն թլփատուելով՝ մեզի պէս ըլլաք.16Այն ատեն մեր աղջիկները ձեզի կու տանք եւ ձեր աղջիկները մեզի կ’առնենք ու ձեզի հետ կը բնակինք ու ձեզի հետ մէկ ժողովուրդ կ’ըլլանք։17Բայց եթէ մեզի մտիկ չընելով՝ չթլփատուիք, այն ատեն մենք մեր աղջիկը կ’առնենք ու կ’երթանք»։18Անոնց խօսքը հաճելի եղաւ Եմովրին ու Եմովրի որդիին Սիւքէմին։19Այն պատանին այս բանը ընելու չուշացաւ, քանզի Յակոբին աղջկանը զմայլած էր եւ իր հօրը տանը մէջ եղողներուն ամենէն պատուականն էր անիկա։20Եմովր եւ անոր որդին Սիւքէմ իրենց քաղաքին դուռը եկան ու իրենց քաղաքին մարդոցը հետ խօսեցան՝ ըսելով.21«Այս մարդիկը խաղաղութեամբ կը վարուին մեզի հետ. ուստի թող այս երկրին մէջ բնակին ու անոր մէջ առուտուր ընեն, քանզի ահա երկիրը ընդարձակ է անոնց առջեւ. եկէ՛ք, անոնց աղջիկները մեզի կին առնենք եւ մեր աղջիկներն ալ անոնց տանք։22Բայց այն մարդիկը մեզի հետ բնակելու, մէկ ժողովուրդ ըլլալու համար միայն այս բանը կը պահանջեն մեզմէ, որ իրենց թլփատուելուն պէս, մեր ամէն արուն թլփատուի.23Անոնց հօտերը ու անոնց ստացուածքը եւ ամէն անասունները մերը չե՞ն ըլլար. միայն թէ մենք անոնց հաճինք, որ մեզի հետ բնակին»։24Եմովրին եւ անոր որդիին Սիւքէմին մտիկ ըրին անոնք՝ որ անոր քաղաքին դռնէն դուրս կ’ըլլէին։ Ամէն արու, որ անոր քաղաքին դռնէն դուրս կ’ելլէր, թլփատուեցաւ։25Երրորդ օրը երբ անոնք ցաւի մէջ էին, Յակոբին երկու որդիները, Շմաւոն ու Ղեւի՝ Դինային եղբայրները՝ ամէն մէկը իր սուրը առաւ եւ համարձակ քաղաքը մտան ու սպաննեցին բոլոր արուները26Եւ Եմովրը եւ անոր որդին Սիւքէմը սուրի բերնէ անցուցին եւ Սիւքէմին տունէն առին Դինան ու դուրս ելան։27Եւ Յակոբին որդիները սպաննուածներուն վրայ եկան ու քաղաքը կողոպտեցին իրենց քոյրը պղծելնուն համար։28Անոնց հօտերը ու անոնց արջառները ու էշերը եւ քաղաքին մէջ եղածը ու դաշտին մէջ եղածը առին29Եւ անոնց բոլոր տղաքները ու կիները գերի առին եւ տուներուն մէջ բոլոր գտնուածը կողոպտեցին։30Յակոբ ըսաւ Շմաւոնին ու Ղեւիին. «Զիս այս երկրին բնակիչներուն, Քանանացիներուն ու Փերեզացիներուն մէջ ատելի ընելով՝ զիս փորձանքի մէջ ձգեցիք եւ ինծի հետ քիչ մարդիկ ըլլալով՝ անոնք իմ վրաս պիտի հաւաքուին ու զիս պիտի զարնեն եւ ես ու իմ տունս պիտի կորսուինք»։31Անոնք ըսին. «Հապա պէ՞տք էր, որ մեր քոյրը բոզի պէս գործածէին»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ծննդոց 34 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/genesis/034.mp3 50 34