× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ծննդոց ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 37 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849501 1 1 : 1 1234567891011121314151617181920212223242526272829303132333435361 1 1 Armenian Western Bible 1853 Ծննդոց 37 Պահել գրառումները 1Յակոբ իր հօրը պանդխտացած երկրին՝ Քանանի մէջ բնակեցաւ։2Ասոնք են Յակոբին սերունդները։ Յովսէփ տասնըեօթը տարեկան էր, երբ իր եղբայրներուն հետ հօտերը կ’արածէր եւ պատանի ըլլալով՝ իր հօրը կիներուն Բաղղայի որդիներուն հետ ու Զեղբայի որդիներուն հետ էր։ Յովսէփ անոնց չար լուրը անոնց հօրը կը բերէր։3Իսրայէլ իր բոլոր որդիներէն աւելի կը սիրէր Յովսէփը, քանզի իր ծերութեանը որդին էր անիկա եւ բազմագոյն պատմուճան մը շինեց անոր։4Անոր եղբայրները տեսնելով որ իրենց հայրը զանիկա իր բոլոր եղբայրներէն աւելի կը սիրէր, ատեցին զանիկա ու խաղաղութեամբ չէին կրնար խօսիլ անոր հետ։5Յովսէփ երազ մը տեսաւ ու իր եղբայրներուն պատմեց։ Անոնք աւելի ատեցին զանիկա։6Յովսէփ ըսաւ անոնց. «Կ’աղաչեմ ձեզի, մտիկ ըրէք այս իմ տեսած երազս.7‘Ահա մենք դաշտին մէջ որաներ կը կապէինք։ Իմ որաս ելաւ ու շիտակ կանգնեցաւ եւ ձեր որաներ անոր բոլորտիքը կանգնեցան ու իմ որայիս երկրպագութիւն ըրին։8Անոր եղբայրները ըսին անոր. «Իրաւցընէ մեր վրա՞յ պիտի թագաւորես, կամ իրաւցընէ մեր վրա՞յ պիտի տիրես»։ Անոր երազներուն ու խօսքերուն համար աւելի ատեցին զանիկա։9Ուրիշ երազ մըն ալ տեսաւ ու զանիկա իր եղբայրներուն պատմեց ու ըսաւ. «Ահա երազ մըն ալ տեսայ։ Ահա արեւն ու լուսինը ու տասնըմէկ աստղեր ինծի երկրպագութիւն ըրին»։10Երբ իր հօրը ու իր եղբայրներուն պատմեց, հայրը յանդիմանեց զանիկա ու ըսաւ անոր. «Ի՞նչ է այս քու տեսած երազդ. միթէ ես ու քու մայրդ եւ քու եղբայրներդ իրաւցընէ՞ պիտի գանք՝ մինչեւ գետին քեզի խոնարհութիւն ընելու»։11Եղբայրները նախանձեցան անոր, բայց հայրը իր միտքը պահեց այս խօսքերը։12Անոր եղբայրները գացին, որ իրենց հօրը հօտերը Սիւքէմի մէջ արածեն։13Իսրայէլ ըսաւ Յովսէփին. «Քու եղբայրներդ Սիւքէմի մէջ չե՞ն արածեր ոչխարները. եկուր ես քեզ անոնց ղրկեմ». Անիկա ըսաւ. «Ահա ես հոս եմ»։14Եւ հայրը ըսաւ անոր. «Գնա՛. նայէ՛ թէ քու եղբայրներդ ողջ առո՞ղջ են եւ հօտերը ո՞ղջ են ու ինծի լուր մը բեր»։ Այսպէս ղրկեց զանիկա Քեբրոնի հովիտէն։ Ան ալ Սիւքէմ գնաց։15Ու մարդ մը գտաւ զանիկա, որ դաշտին մէջ ասդին անդին կը պտըտէր։ Այն մարդը հարցուց անոր ըսելով. «Ի՞նչ կը փնտռես»։16Անիկա ըսաւ. «Իմ եղբայրներս կը փնտռեմ. կ’աղաչեմ, ըսէ՛ ինծի, անոնք ո՞ւր կ’արածեն»։17Այն մարդը ըսաւ. «Ասկէ ելան, քանզի լսեցի որ ‘Դօթայիմ երթանք’, կ’ըսէին»։ Յովսէփ իր եղբայրներուն ետեւէն գնաց ու Դօթայիմի մէջ գտաւ զանոնք։18Երբ եղբայրները զանիկա հեռուէն տեսան, դեռ ինք անոնց չմօտեցած, զանիկա մեռցնելու դաւադրութիւն ըրին19Ու իրարու ըսին. «Ահա այն երազ տեսնողը՝ ՝ կու գայ,20Ուստի հիմա եկէք մեռցնենք զանիկա ու գուբի մէջ նետենք ու ըսենք թէ ‘Չար գազան մը կերաւ զանիկա’ եւ տեսնենք թէ անոր երազները ի՛նչ պիտի ըլլան»։21Ռուբէն լսածին պէս՝ անոնց ձեռքէն ազատեց զանիկա, ըսելով. «Չմեռցնենք զանիկա»22Եւ Ռուբէն ըսաւ անոնց. «Արիւն մի՛ թափէք, բայց զանիկա այս գուբը նետեցէք, որ անապատին մէջ է եւ անոր ձեռք մի՛ զարնէք»։ Այս կ’ըսէր ՝ որպէս զի կարենայ ազատել զանիկա անոնց ձեռքէն, իր հօրը դարձնելու համար։23Յովսէփ իր եղբայրներուն քով եկածին պէս՝ մերկացուցին Յովսէփը իր պատմուճանէն, այսինքն իր վրայի բազմագոյն պատմուճանէն24Եւ առին զանիկա ու գուբը նետեցին։ Գուբը դատարկ էր, մէջը ջուր չկար։25Երբ նստան հաց ուտելու, իրենց աչքերը վերցուցին ու տեսան, որ Իսմայելացիներու մէկ կարաւանը կու գար Գաղաադէն, որ իրենց ուղտերը համեմներով եւ բալասանով ու զմուռսով բեռնաւորած Եգիպտոս տանելու կ’երթային։26Եւ Յուդա ըսաւ իր եղբայրներուն. «Ի՞նչ օգուտ կ’ըլլայ եթէ մեր եղբայրը մեռցնենք ու անոր արիւնը ծածկենք.27Եկէ՛ք Իսմայելացիներուն ծախենք զանիկա եւ մեր ձեռքը անոր չդպչի. քանզի անիկա մեր եղբայրը ու մեր մարմինն է»։ Անոր եղբայրները հաճեցան։28Ու երբ Մադիանացի վաճառականները կ’անցնէին, Յովսէփը գուբէն քաշեցին ու դուրս հանեցին իր եղբայրները եւ Իսմայելացիներուն ծախեցին Յովսէփը քսան կտոր արծաթի։ Անոնք ալ Յովսէփը Եգիպտոս տարին։29Երբ Ռուբէն դէպի գուբը գնաց եւ ահա Յովսէփ գուբին մէջ չէր ու իր հանդերձները պատռեց։30Դարձաւ իր եղբայրներուն ու ըսաւ. «Տղան չկայ ու ես ո՞ւր երթամ»։31Եղբայրները առին Յովսէփին պատմուճանը, այծերէն նոխազ մը մորթեցին եւ պատմուճանը անոր արեան մէջ թաթխեցին։32Բազմագոյն պատմուճանը իրենց հօրը ղրկեցին ու ըսին. «Ասիկա գտանք մենք. տես թէ ասիկա քու որդիիդ պատմուճա՞նն է՝ թէ ոչ»։33Յակոբ ճանչցաւ զայն ու ըսաւ. «Իմ որդիիս պատմուճանն է, չար գազան մը կերած է զանիկա։ Յովսէփ անշուշտ գիշատուեցաւ»։34Եւ Յակոբ պատռեց իր հանդերձները ու քուրձ հագաւ իր մէջքին վրայ եւ իր որդիին համար շատ օրեր սուգ ըրաւ։35Իր բոլոր որդիներն ու իր բոլոր աղջիկները զինք մխիթարելու ելան. բայց ինք մխիթարուիլ չէր ուզեր ու ըսաւ. «Ես սուգով պիտի իջնեմ գերեզման՝ իմ որդիիս քով»։ Այսպէս անոր հայրը լացաւ անոր համար։36Մադիանացիները ծախեցին զանիկա Եգիպտոսի մէջ՝ Փարաւոնին ներքինիին՝ Պետափրէս դահճապետին։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ծննդոց 37 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/genesis/037.mp3 50 37