× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Kabardian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Tibetian Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Սունդաներեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Bagri Bhilali Bodo Braj Tulu Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Mazanderani Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Dagbani Edo Kituba Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ծննդոց ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 38 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849501 1 1 : 1 1234567891011121314151617181920212223242526272829301 1 1 Armenian Western Bible 1853 Ծննդոց 38 Պահել գրառումները 1Պատահեցաւ որ Յուդա իր եղբայրներուն քովէն իջաւ ու Ոդողոմացի մէկուն քով գնաց, որուն անունը Իրաս էր։2Յուդա Շաւա անունով Քանանացիի մը աղջիկը տեսաւ ու առաւ զանիկա եւ մտաւ անոր։3Անիկա յղացաւ ու որդի մը ծնաւ եւ անոր անունը Էր դրաւ։4Ու նորէն յղացաւ ու որդի մը ծնաւ եւ անոր անունը Օնան դրաւ։5Եւ դարձեալ որդի մըն ալ ծնաւ ու անոր անունը Սելօմ դրաւ։ Երբ զանիկա ծնաւ՝ Յուդա Քեզիբի մէջ էր։6Յուդա իր անդրանիկ տղուն՝ Էրի՝ կին մը առաւ, որուն անունն էր Թամար։7Յուդայի անդրանիկ Էրը չար էր Տէրոջը առջեւ։ Ու Տէրը մեռցուց զանիկա։8Եւ Յուդա ըսաւ Օնանին. «Մտիր քու եղբօրդ կնոջ ու տագրութեան իրաւունքդ կատարէ անոր եւ քու եղբօրդ սերունդ հանէ»։9Օնան գիտցաւ որ սերունդը իրենը պիտի չըլլայ, անոր համար երբ իր եղբօրը կնոջ կը մտնէր, սերմը գետին կը թափէր, որպէս զի եղբօրը սերունդ չտայ։10Այս ըրած բանը Տէրոջը առջեւ գէշ երեւցաւ ու զանիկա ալ մեռցուց։11Յուդա իր Թամար հարսին ըսաւ. «Որբեւարի նստէ քու հօրդ տունը մինչեւ իմ Սելօմ որդիս մեծնայ». քանզի ըսաւ. «Չըլլայ որ աս ալ իր եղբայրներուն պէս մեռնի»։ Թամար գնաց ու իր հօրը տունը նստաւ։12Շատ օրեր յետոյ մեռաւ Շաւայի աղջիկը՝ Յուդային կինը։ Երբ Յուդա մխիթարուեցաւ, Թամնա գնաց իր հօտերը ասրակտուր ընողներուն քով՝ ինք ու իր բարեկամը Ոդողոմացի Իրաս։13Ըսուեցաւ Թամարին թէ՝ «Ահա քու կեսրայրդ դէպի Թամնա կ’ելլէ՝ իր ոչխարները ասրակտուր ընելու»։14Ան ալ իր որբեւարութեան հանդերձները հանեց իր վրայէն ու քօղով մը ծածկուեցաւ ու փաթթուեցաւ եւ Թամնայի ճամբուն մէջ եղող Ենայիմի մուտքը նստաւ, քանզի տեսաւ որ Սելօմ մեծցաւ ու ինք անոր կին ըլլալու չտրուեցաւ։15Երբ Յուդա տեսաւ զանիկա, բոզ կարծեց, քանզի իր երեսը ծածկեր էր։16Ճամբան անոր դարձաւ ու ըսաւ. «Շնորհք ըրէ, քեզի մտնեմ», քանզի չէր գիտեր թէ անիկա իր հարսն է։ Անիկա ըսաւ. «Ինծի մտնելու համար ի՞նչ կու տաս ինծի»։17Յուդա ըսաւ. «Ես քեզի այծի ուլ մը կը ղրկեմ հօտերէն»։ Կինը ըսաւ. «Գրաւ մը կու տա՞ս մինչեւ ղրկելդ»։18Յուդա ըսաւ. «Ի՞նչ գրաւ տամ քեզի»։ Անիկա ըսաւ. «Քու կնիքդ ու ժապաւէնդ եւ ձեռքիդ գաւազանը տուր »։ Ան ալ տուաւ անոր ու մտաւ անոր։ Թամար անկէ յղի մնաց։19Ապա ելաւ ու գնաց ու իր վրայէն քօղը հանեց ու իր որբեւարութեան հանդերձները հագաւ։20Յուդա իր բարեկամին, Ոդողոմացիին ձեռքով այծին ուլը ղրկեց, որպէս զի կնոջ ձեռքէն գրաւը առնէ. բայց չգտաւ զանիկա։21Այն տեղի մարդոց հարցուց՝ ըսելով. «Ճամբուն վրայ Ենայիմի մէջ եղած բոզը ո՞ւր է»։ Անոնք ըսին. «Հոս բոզ չկայ»։22Բարեկամը դարձաւ Յուդային ու ըսաւ. «Չգտայ զանիկա եւ այն տեղի մարդիկն ալ ըսին թէ ‘Հոս բոզ չկայ’»։23Յուդա ըսաւ. «Իրեն թող ըլլայ, որպէս զի խայտառակ չըլլանք. ահա ես այս ուլը ղրկեցի ու դուն չգտար զանիկա»։24Երեք ամիս յետոյ Յուդային պատմուեցաւ՝ ըսելով. «Քու հարսդ Թամար պոռնկացաւ, նաեւ ահա պոռնկութենէն յղի մնաց»։ Յուդա ըսաւ. «Հանեցէք զանիկա, որ այրուի»։25Երբ զանիկա դուրս կը հանէին, գրաւները իր կեսրայրին ղրկեց՝ ըսելով. «Ես այս բաներուն տիրոջմէն յղի եմ»։ Նաեւ ըսաւ. «Շնորհք ըրէ՛, գիտցի՛ր թէ այս կնիքն ու ժապաւէնը եւ գաւազանը որո՞ւնն են»։26Յուդա ճանչցաւ ու ըսաւ. «Անիկա ինծմէ արդար է, վասն զի զանիկա իմ որդիիս Սելօմին չտուի»։ Անգամ մըն ալ չգիտցաւ զանիկա։27Երբ ծնանելու ատենը հասաւ՝ անոր արգանդին մէջ երկուորեակ էին։28Երբ կը ծնանէր, մէկը ձեռքը երկնցուց եւ մանկաբարձը առաւ ու անոր ձեռքին վրայ կարմիր դերձան կապեց՝ ըսելով. «Առաջ աս ելաւ»։29Անիկա իր ձեռքը ետ քաշածին պէս՝ անոր եղբայրը ելաւ։ Մանկաբարձը ըսաւ. «Ինչո՞ւ ցանկը պատռեցիր. այս պատառումը քու վրադ ըլլայ»։ Անոր համար անոր անունը Փարէս դրուեցաւ։30Ու ետքը ձեռքին վրայ կարմիր դերձան ունեցող եղբայրը ելաւ եւ անոր անունը Զարա դրուեցաւ։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ծննդոց 38 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/genesis/038.mp3 50 38