× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ծննդոց ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 42 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849501 1 1 : 1 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637381 1 1 Armenian Western Bible 1853 Ծննդոց 42 Պահել գրառումները 1Երբ Յակոբ իմացաւ Եգիպտոսի մէջ պաշար ըլլալը, ըսաւ իր որդիներուն. «Ինչո՞ւ իրարու կը նայիք»։2Եւ ըսաւ. «Ահա լսեցի թէ Եգիպտոսի մէջ պաշար կայ. հոն իջէք ու անկէ մեզի համար ծախու առէք, որպէս զի ողջ մնանք ու չմեռնինք»։3Յովսէփին տասը եղբայրները իջան՝ Եգիպտոսէն ցորեն ծախու առնելու։4Բայց Յակոբ Յովսէփին եղբայրը՝ Բենիամինը՝ անոր եղբայրներուն հետ չղրկեց, քանզի ըսաւ. «Չըլլայ որ փորձանք մը պատահի անոր»։5Իսրայէլի որդիները հոն գացողներուն հետ պաշար ծախու առնելու եկան, քանզի Քանանի երկրին մէջ ալ սով կար։6Յովսէփ երկրին իշխանն էր եւ ինք երկրին բոլոր ժողովուրդին պաշար կը ծախէր։ Յովսէփին եղբայրները եկան ու իրենց երեսները մինչեւ գետինը ծռելով խոնարհութիւն ըրին անոր։7Յովսէփ իր եղբայրները տեսածին պէս ճանչցաւ զանոնք, բայց ինքզինք անոնց չճանչցուց ու անոնց հետ խստութեամբ խօսեցաւ եւ անոնց ըսաւ. «Ուրկէ՞ եկաք»։ Անոնք ըսին. «Քանանի երկրէն կերակուր ծախու առնելու եկանք »։8Յովսէփ իր եղբայրները ճանչցաւ, բայց անոնք զինք չճանչցան։9Յովսէփ անոնց վրայով իր տեսած երազները միտքը բերաւ ու ըսաւ անոնց. «Դուք լրտեսներ էք. երկրին տկարութիւնը տեսնելու եկած էք»։10Անոնք ըսին անոր. «Ո՛չ, տէ՛ր իմ, հապա քու ծառաներդ կերակուր ծախու առնելու եկանք։11Մենք ամէնքս մէկ մարդու որդիներ ենք, մենք շիտակ մարդիկ ենք. ծառաներդ լրտեսներ չեն»։12Յովսէփ ըսաւ անոնց. «Ո՛չ, հապա երկրին տկարութիւնը տեսնելու եկած էք»։13Անոնք ըսին. «Մենք քու ծառաներդ Քանանի երկրին մէջ մէկ մարդու որդիներն ըլլալով՝ տասներկու եղբայրներ էինք։ Ահա ամենէն պզտիկը այսօր մեր հօրը քով է, իսկ միւսը չկայ»։14Յովսէփ ըսաւ անոնց. «Իմ ձեզի ըսածիս պէս է, դուք լրտեսներ էք։15Ասով պիտի փորձուիք։ Փարաւոնին կեանքին համար՝ դուք ասկէ պիտի չելլէք, եթէ ձեր պզտիկ եղբայրը հոս չգայ։16Ձեզմէ մէկը ձեր եղբայրը բերելու ղրկեցէք, իսկ մնացեալներդ բանտը պիտի դրուիք, որպէս զի ձեր խօսքերը փորձուին, թէ արդեօք ձեր մէջ ճշմարտութիւն կա՞յ եւ եթէ ոչ՝ Փարաւոնին կեանքին համար՝ դուք լրտեսներ էք»։17Երեք օր բանտը դրաւ զանոնք։18Երրորդ օրը Յովսէփ ըսաւ անոնց. «Այսպէս ըրէք որպէս զի ողջ մնաք. վասն զի ես Աստուծմէ կը վախնամ։19Եթէ դուք շիտակ մարդիկ էք, ձեր եղբայրներէն մէկը ձեր բանտարկուած տանը մէջ թող մնայ եւ դուք գացէք, ձեր տանը անօթութեանը համար պաշար տարէք,20Բայց ձեր պզտիկ եղբայրը ինծի բերէք, որպէս զի ձեր խօսքերը հաստատուին ու չմեռնիք»։ Այդպէս ըրին։21Ու իրարու ըսին. «Իրաւցընէ մեր եղբօրը հանդէպ յանցաւոր ենք. վասն զի մենք տեսանք անոր հոգիին նեղութիւնը՝ երբ ինք մեզի աղաչեց, բայց մտիկ չըրինք՝ ատոր համար այս նեղութիւնը մեր վրայ եկաւ»։22Ռուբէն պատասխան տուաւ անոնց՝ ըսելով. «Ես ձեզի չխօսեցա՞յ ըսելով. ‘Տղուն դէմ մեղք մի՛ գործէք’, բայց դուք մտիկ չըրիք եւ ահա հիմա անոր արիւնը մեզմէ կը պահանջուի»։23Անոնք չէին գիտեր թէ Յովսէփ կը հասկնար, վասն զի թարգմանով կը խօսէր իրենց հետ։24Յովսէփ անոնցմէ զատուեցաւ ու լացաւ։ Ապա նորէն անոնց դարձաւ ու խօսեցաւ անոնց հետ եւ անոնցմէ Շմաւոնը առաւ ու անոնց աչքին առջեւ կապեց զանիկա։25Ետքը Յովսէփ հրաման ըրաւ, որ անոնց ամանները ցորենով լեցնեն ու ամէն մէկուն ստակը իր քուրձին մէջ դնեն եւ անոնց ճամբու պաշար տան։26Այսպէս ըրաւ անոնց։ Անոնք իրենց էշերուն վրայ բեռցուցին ցորեննին ու անկէ գացին։27Անոնցմէ մէկը իջեւանին մէջ իր իշուն կեր տալու համար իր քուրձը բացած ատեն՝ իր ստակը տեսաւ, որ ահա իր քուրձին բերանն էր։28Իր եղբայրներուն ըսաւ. «Ստակս ետ տրուած է, ահա հոս իմ քուրձիս մէջ է»։ Անոնց սիրտը խռովեցաւ ու վախնալով իրարու ըսին. «Ի՞նչ է այս, որ Աստուած մեզի ըրաւ»։29Երբ եկան Քանանի երկիրը՝ իրենց հօրը Յակոբին՝ բոլոր իրենց գլուխը եկածները պատմեցին անոր՝ ըսելով.30«Այն երկրին տէրը եղող մարդը մեզի խստութեամբ խօսեցաւ ու մեզ երկիրը լրտեսողներու տեղ դրաւ։31Եւ ըսինք անոր. ‘Մենք շիտակ մարդիկ ենք, լրտեսներ չենք,32Մենք, մեր հօրը որդիքը, տասներկու եղբայրներ ենք, մէկը չկայ եւ ամենէն պզտիկը Քանանի երկրին մէջ մեր հօրը քով է այսօր’։33Այն երկրին տէրը ըսաւ մեզի. ‘Ձեր շիտակ մարդիկ ըլլալը այս ձեւով պիտի գիտնամ. ձեր եղբայրներէն մէկը իմ քովս ձգեցէք եւ ձեր ընտանիքին անօթութեանը համար պաշար առէք ու գացէք34Եւ ձեր պզտիկ եղբայրը ինծի բերէք, որպէս զի գիտնամ թէ դուք լրտեսներ չէք, հապա շիտակ մարդիկ էք. այսպէս ձեր եղբայրը ձեզի կու տամ ու այս երկրին մէջ առուտուր կ’ընէք’»։35Բայց իրենց քուրձերը պարպած ատեննին, ահա ամէն մէկուն ստակին ծրարը իր քուրձին մէջ էր եւ իրենք ու իրենց հայրն ալ ստակին ծրարները տեսածնուն պէս վախցան։36Եւ անոնց հայրը Յակոբ ըսաւ անոնց. «Զիս անորդի թողուցիք։ Յովսէփը չկայ, Շմաւոնը չկայ, Բենիամինն ալ պիտի առնէք։ Այս ամէնը իմ գլխուս եկաւ»։37Ռուբէն խօսեցաւ իր հօրը ու ըսաւ. «Եթէ ես զանիկա քեզի չբերեմ, իմ երկու որդիներս մեռցուր։ Բենիամինը իմ ձեռքս յանձնէ ու ես քեզի ետ պիտի բերեմ զանիկա»։38Բայց Յակոբ ըսաւ. «Իմ որդիս ձեզի հետ պիտի չիջնէ. վասն զի անոր եղբայրը մեռած է ու անիկա մինակ մնացած է։ Եթէ ձեր երթալու ճամբուն մէջ անոր փորձանք մը պատահելու ըլլայ, իմ ճերմակ մազերս տրտմութիւնով գերեզման պիտի իջեցնէք»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ծննդոց 42 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/genesis/042.mp3 50 42