× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ծննդոց ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 43 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849501 1 1 : 1 123456789101112131415161718192021222324252627282930313233341 1 1 Armenian Western Bible 1853 Ծննդոց 43 Պահել գրառումները 1Սովը սաստկացաւ երկրին մէջ2Ու Եգիպտոսէն բերուած պաշարնին կերան ու հատցուցին։ Հայրերնին ըսաւ անոնց. «Գացէք նորէն մեզի քիչ մը ուտելիք ծախու առէք»։3Յուդա խօսեցաւ անոր՝ ըսելով. «Այն մարդը մեզի հաստատ վկայութեամբ խօսելով՝ ըսաւ. ‘Եթէ ձեր եղբայրը ձեզի հետ չըլլայ, իմ երեսս պիտի չտեսնէք’։4Եթէ մեր եղբայրը մեզի հետ ղրկես, կ’իջնենք ու ուտելիք ծախու կ’առնենք.5Բայց եթէ չղրկես, չենք իջներ. վասն զի այն մարդը ըսաւ մեզի. ‘Եթէ ձեր եղբայրը ձեզի հետ չըլլայ, իմ երեսս պիտի չտեսնէք’»։6Իսրայէլ ըսաւ. «Ինչո՞ւ համար չարութիւն ըրիք ինծի՝ այն մարդուն իմացնելով թէ ուրիշ եղբայր ունիք»։7Անոնք ըսին. «Այն մարդը մեզի համար ու մեր ազգականներուն համար ճշդիւ հարցուց՝ ըսելով. ‘Ձեր հայրը տակաւին ո՞ղջ է, ուրիշ եղբայր ունի՞ք’. մենք ալ այս խօսքերուն համեմատ պատասխան տուինք անոր. արդեօք մենք կրնայի՞նք գիտնալ թէ անիկա պիտի ըսէ՝ ‘Ձեր եղբայրը իջեցուցէք’»։8Յուդա իր հօրը Իսրայէլին ըսաւ. «Տղան ինծի հետ ղրկէ ու ելլենք երթանք, որպէս զի ողջ մնանք ու չմեռնինք, մենք ալ, դուն ալ, մեր ընտանիքներն ալ։9Ես երաշխաւոր կ’ըլլամ անոր համար։ Զանիկա իմ ձեռքէս պահանջէ. եթէ զանիկա քեզի չբերեմ ու քու առջեւդ չկայնեցնեմ, յաւիտեան քեզ հանդէպ յանցաւոր ըլլամ։10Քանզի եթէ չյապաղէինք, մինչեւ հիմա երկրորդ անգամ դարձած կ’ըլլայինք»։11Անոնց հայրը Իսրայէլ ըսաւ անոնց. «Եթէ այդպէս է, հիմա այս ըրէք։ Ձեր ամաններուն մէջ երկրիս ամենէն աղէկ պտուղներէն առէք ու մարդուն ընծայ տարէք, քիչ մը բալասան եւ քիչ մը մեղր, համեմներ ու զմուռս, պիստակ ու նուշ12Եւ ձեռքերնիդ կրկնապատիկ ստակ առէք ու ձեր քուրձերուն բերանը դրուած ստակն ալ, որ ետ բերուեցաւ, ձեռքերնիդ առած ետ տարէք. գուցէ սխալմունք եղած էր.13Եղբայրնիդ ալ առէք ու ելէք նորէն այն մարդուն գացէք։14Եւ Ամենակարող Աստուած ձեզի շնորհք գտնել տայ այն մարդուն առջեւ, որպէս զի ձեր Շմաւոն եղբայրն ու Բենիամինը թող տայ ձեզի։ Բայց եթէ անզաւակ մնալու եմ, թող անզաւակ մնամ»։15Ապա մարդիկը առին այս ընծաները ու ձեռքերնին կրկնապատիկ ստակ առին՝ նաեւ Բենիամինը ու ելան Եգիպտոս իջան եւ Յովսէփին առջեւ կայնեցան։16Երբ Յովսէփ Բենիամինը անոնց հետ տեսաւ, իր տանը վերակացուին ըսաւ. «Տուն տար այս մարդիկը ու պարարտ կենդանիներ մորթէ եւ պատրաստէ. վասն զի այս մարդիկը կէսօրին ինծի հետ պիտի ճաշեն»։17Սպասաւորը Յովսէփին ըսածին պէս ըրաւ ու Յովսէփին տունը տարաւ մարդիկը։18Մարդիկը վախցան Յովսէփին տունը տարուելնուն համար ու ըսին. «Առաջին անգամին մեր քուրձերուն մէջ դարձած ստակին համար կը տարուինք, որ մեր վրայ յարձակի ու մեր վրայ իյնայ մեզ իբր ծառայ առնէ ու մեր էշերը»։19Յովսէփին տանը վերակացուն եղող մարդուն մօտեցան ու տանը դրանը մէջ խօսեցան անոր20Ու ըսին. «Ո՜հ, տէ՛ր, ասկէ առաջ կերակուր ծախու առնելու իջանք։21Երբ իջեւան մը հասանք, մեր քուրձերը բացինք, ահա ամէն մէկուս ստակը իր քուրձին բերանն էր, մեր ստակը լման կշիռքովը եւ զանիկա մեր ձեռքովը ետ բերինք։22Ու ձեռքերնուս մէջ ուրիշ ստակ բերինք՝ կերակուր ծախու առնելու համար։ Չենք գիտեր թէ ո՞վ դրաւ մեր ստակը մեր քուրձերուն մէջ»։23Անիկա ըսաւ. «Խաղաղութիւն ձեզի, մի՛ վախնաք. ձեր Աստուածը եւ ձեր հօրը Աստուածը ձեզի գանձ տուաւ ձեր քուրձերուն մէջ. ես առի ձեր ստակը»։ Եւ Շմաւոնը դուրս հանեց անոնց։24Սպասաւորը Յովսէփին տունը տարաւ մարդիկը եւ ջուր տուաւ անոնց ու իրենց ոտքերը լուացին ու անոնց էշերուն կեր տուաւ։25Անոնք ալ ընծաները պատրաստեցին՝ մինչեւ Յովսէփին տուն գալը. քանզի իմացան թէ իրենք հոն հաց պիտի ուտեն։26Երբ Յովսէփ տուն եկաւ, իրենց ձեռքը եղած ընծաները անոր մատուցանեցին տանը մէջ ու մինչեւ գետինը ծռելով անոր խոնարհութիւն ըրին։27Յովսէփ անոնց ողջութիւնը հարցուց՝ ըսելով. «Ձեր ծեր հայրը, որուն վրայով խօսեցաք ինծի, աղէ՞կ է. տակաւին ո՞ղջ է»։28Ըսին. «Քու ծառադ՝ մեր հայրը՝ աղէկ է, տակաւին ողջ է» եւ ծռեցան ու խոնարհութիւն ըրին։29Յովսէփ իր աչքերը վերցուց ու իր մօրը որդին, իր եղբայրը Բենիամինը տեսաւ եւ ըսաւ. «Ա՞ս է ձեր պզտիկ եղբայրը, որուն վրայով խօսեցաք ինծի» եւ ըսաւ Բենիամինին. «Աստուած ողորմի քեզի, որդեակ իմ»։30Յովսէփ շուտով դուրս ելաւ. քանզի իր աղիքը գալարուեցան իր եղբօրը վրայ եւ լալու տեղ կը փնտռէր ու ներքին սենեակը մտաւ ու հոն լացաւ։31Ապա լուաց իր երեսը ու դուրս ելաւ եւ զսպեց ինքզինք ու ըսաւ. «Հաց բերէք»։32Իրեն զատ ու անոնց զատ եւ իրեն հետ ուտող Եգիպտացիներուն զատ կերակուր դրին. քանզի Եգիպտացիները Եբրայեցիներուն հետ հաց չէին կրնար ուտել, վասն զի Եգիպտացիներուն զզուելի էր։33Եգիպտացիները նստան անոր առջեւ, անդրանիկը իր անդրանկութեանը պէս եւ պզտիկը իր պզտկութեանը պէս եւ մարդիկը իրարու նայելով կը զարմանային։34Յովսէփ իր առջեւէն բաժիններ ղրկեց անոնց. բայց Բենիամինին բաժինը միւսներուն բաժինին հինգ անգամն էր եւ խմեցին ու անոր հետ մէկտեղ զուարթացան։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ծննդոց 43 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/genesis/043.mp3 50 43