× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Kabardian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Tibetian Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Սունդաներեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Bagri Bhilali Bodo Braj Tulu Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Mazanderani Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Dagbani Edo Kituba Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ծննդոց ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 46 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849501 1 1 : 1 123456789101112131415161718192021222324252627282930313233341 1 1 Armenian Western Bible 1853 Ծննդոց 46 Պահել գրառումները 1Իսրայէլ իր բոլոր ունեցածով ճամբայ ելաւ ու Բերսաբէէ եկաւ եւ իր հօրը Իսահակին Աստուծոյն զոհեր մատուցանեց։2Աստուած գիշերը տեսիլքի մէջ երեւցաւ Իսրայէլին ու ըսաւ. «Յակո՛բ, Յակո՛բ»։3Եւ անիկա ըսաւ. «Ահա հոս եմ»։ Աստուած ըսաւ անոր. «Ես եմ Աստուած, քու հօրդ Աստուածը. Եգիպտոս իջնելու մի՛ վախնար, վասն զի հոն մեծ ազգ մը պիտի ընեմ քեզ.4Ես քեզի հետ Եգիպտոս պիտի իջնեմ, նաեւ քեզ անշուշտ պիտի հանեմ ու Յովսէփ պիտի դնէ իր ձեռքը քու աչքերուդ վրայ»։5Յակոբ ելաւ Բերսաբէէէն ու Իսրայէլի որդիները տարին իրենց հայրը Յակոբը ու իրենց տղաքները եւ իրենց կիները այն կառքերով, որոնք Փարաւոն ղրկեց զանիկա տանելու համար։6Առին իրենց ստացուածքը, որոնք Քանանի երկրին մէջ ստացեր էին։ Եգիպտոս եկան Յակոբ ու իր բոլոր սերունդը իրեն հետ.7Իր որդիները ու իր որդիներուն որդիները իրեն հետ, իր աղջիկները ու իր որդիներուն աղջիկները եւ իր բոլոր սերունդը իրեն հետ Եգիպտոս բերաւ։8Ասոնք են Իսրայէլին որդիներուն անունները, որոնք Եգիպտոս եկան։ Յակոբ ու իր որդիները. Յակոբին անդրանիկը՝ Ռուբէն.9Եւ Ռուբէնին որդիները՝ Ենովք ու Փաղղուս եւ Եսրոն ու Քարմի։10Եւ Շմաւոնին որդիները՝ Յամուէլ ու Յամին եւ Ոհադ ու Յաքին եւ Սահառ ու Քանանացի կնոջ որդին՝ Սաւուղ։11Եւ Ղեւիին որդիները՝ Գերսոն, Կահաթ ու Մերարի։12Եւ Յուդային որդիները՝ Էր ու Օնան եւ Սելօմ ու Փարէս եւ Զարա. բայց Էր ու Օնան Քանանի երկրին մէջ մեռան։ Եւ Փարէսին որդիները՝ Եսրոն ու Համուլ։13Եւ Իսաքարին որդիները՝ Թովղա ու Փուա եւ Յոբ ու Սամրօն։14Եւ Զաբուղոնի որդիները՝ Սարեդ ու Ելօն եւ Յաղէլ։15Ասոնք են Լիայի որդիները, որոնք Միջագետքի մէջ ծնաւ Յակոբին ու անոր Դինա աղջիկը։ Անոր բոլոր որդիները ու աղջիկները երեսունըերեք հոգի էին։16Եւ Գադին որդիները՝ Սափոն ու Անգի, Սունի եւ Եսբօն, Էրի ու Արօդի եւ Արելի։17Եւ Ասերին որդիները՝ Յեմնա ու Յեսուա եւ Յեսուի ու Բարիա եւ անոնց քոյրը՝ Սարա եւ Բարիայի որդիները՝ Քաբեր ու Մեղքիէլ։18Ասոնք են Զեղբայի որդիները՝ որ Լաբան իր Լիա աղջկան տուաւ եւ անիկա ծնաւ ասոնք Յակոբին՝ տասնըվեց հոգի։19Յակոբին կնոջ Ռաքէլին որդիները՝ Յովսէփ եւ Բենիամին։20Եւ Յովսէփին Եգիպտոսի երկրին մէջ Մանասէն ու Եփրեմը ծնան, որոնք Արեգ քաղաքի քուրմին, Պետափրայի աղջիկը Ասանէթ ծնաւ անոր։21Եւ Բենիամինին որդիները՝ Բաղա ու Բոքոր եւ Ասբէլ, Գերա ու Նէեման, Էհի ու Ռովս, Մուփիմ եւ Ոփիմ ու Արեդ։22Ասոնք են Ռաքէլին որդիները՝ որոնք ծնան Յակոբին, ամէնքը տասնըչորս հոգի։23Եւ Դանին որդին՝ Հուսիմ։24Եւ Նեփթաղիմին որդիները՝ Յասիէլ ու Գունի եւ Յասեր ու Սիլլեմ։25Ասոնք են Բաղղային որդիները՝ որ Լաբան իր Ռաքէլ աղջկան տուաւ ու անիկա Յակոբին ասոնք ծնաւ։ Ամէնքը եօթը հոգի էին։26Եւ Յակոբին հետ Եգիպտոս եկող բոլոր հոգիները, որ անոր երանքէն ելած էին, Յակոբին որդիներուն կիներէն զատ՝ ամէնքը վաթսունըվեց հոգի էին։27Եւ Յովսէփին որդիները՝ որ Եգիպտոսի մէջ անոր ծնան, երկու հոգի էին. Եգիպտոս գացող Յակոբին բոլոր տունը եօթանասուն հոգի էին։28Անիկա Յուդան իր առջեւէն ղրկեց Յովսէփին որ Գեսեմը ցուցնէ իրեն եւ անոնք Գեսեմի երկիրը եկան։29Եւ Յովսէփ իր կառքը պատրաստեց ու իր հայրը Իսրայէլը դիմաւորելու համար Գեսեմ ելաւ եւ երբ անոր դէմը ելաւ, անոր պարանոցին վրայ ինկաւ ու երկար ատեն անոր պարանոցին վրայ լացաւ։30Եւ Իսրայէլ ըսաւ Յովսէփին. «Հիմա քու երեսդ տեսնելէս ետքը թող մեռնիմ, վասն զի տակաւին ողջ ես»։31Յովսէփ իր եղբայրներուն ու իր հօրը տանը ըսաւ. «Ելլեմ եւ Փարաւոնին պատմեմ ու ըսեմ անոր. ‘Իմ եղբայրներս ու իմ հօրս ընտանիքը՝ որ Քանանի երկրին մէջ էին, ինծի եկան.32Անոնք հովիւներ են, որով խաշինքի տէր են եւ իրենց հօտերը ու իրենց արջառները եւ իրենց բոլոր ունեցածը բերին’։33Երբ Փարաւոն ձեզ կանչէ ու ըսէ՝ ‘Ի՞նչ է արհեստնիդ’,34Ըսէք. ‘Քու ծառաներդ մեր մանկութենէն մինչեւ հիմա՝ մենք ալ, մեր հայրերն ալ, խաշինքի տէր ենք’. որպէս զի Գեսեմի երկրին մէջ բնակիք. վասն զի ամէն հովիւ Եգիպտացիներուն առջեւ գարշելի է»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ծննդոց 46 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/genesis/046.mp3 50 46