× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ծննդոց ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 49 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849501 1 1 : 1 1234567891011121314151617181920212223242526272829303132331 1 1 Armenian Western Bible 1853 Ծննդոց 49 Պահել գրառումները 1Յակոբ կանչեց իր որդիները ու ըսաւ. «Հաւաքուեցէք, որպէս զի ձեր գլխուն գալիքը պատմեմ ձեզի։2Հաւաքուեցէք ու ականջ տուէք, ո՛վ Յակոբի որդիներ, Ու ձեր հօրը Իսրայէլին մտիկ ըրէք։3Ո՛վ Ռուբէն, իմ անդրանիկս, Իմ ոյժս ու իմ զօրութեանս սկիզբը, Յարգութեան կատարելութիւնը ու զօրութեան կատարելութիւնը դուն ես։4Ջուրի պէս եռացիր, առաջին պիտի չըլլաս. Վասն զի քու հօրդ անկողինը մտար. Այն ատեն պղծեցիր զանիկա։ (Իմ անկողի՜նս մտաւ։)5Շմաւոնն ու Ղեւին եղբայրներ են. Սուրերնին անիրաւութեան գործիքներ են։6Իմ հոգիս անոնց խորհուրդներուն մէջ թող չմտնէ, Իմ պատիւս անոնց ժողովին հետ թող չմիանայ. Վասն զի իրենց բարկութիւնով մարդ սպաննեցին Եւ իրենց կամապաշտութիւնով ցուլի ջիղ կտրեցին։7Անիծեա՛լ ըլլայ անոնց բարկութիւնը, վասն զի խիստ էր Ու անոնց սրտմտութիւնը, վասն զի սաստիկ էր. Զանոնք Յակոբին մէջ պիտի բաժնեմ Ու զանոնք Իսրայէլին մէջ պիտի ցրուեմ։8Ո՛վ Յուդա, քու եղբայրներդ քեզ պիտի գովեն. Քու ձեռքդ քու թշնամիներուդ պարանոցին վրայ թող ըլլայ. Քու հօրդ որդիները քեզի երկրպագութիւն թող ընեն։9Յուդա առիւծի ձագ է. Որդեա՛կ իմ, կողոպուտէն ելար։ Առիւծի պէս ծունկ կրկնեց, մատակ առիւծի պէս պառկեցաւ. Զանիկա ո՞վ պիտի արթնցնէ։10Իշխանութիւնը Յուդայէն պիտի չպակսի, Ո՛չ ալ անոր ոտքերուն մէջտեղէն՝ օրէնսդիրը, Մինչեւ որ Սելովը գայ Ու ժողովուրդները անոր հնազանդին.11Իր աւանակը որթատունկին պիտի կապէ, Ու իր էգ իշուն ձագը ամենէն աղէկ որթատունկին։ Իր պատմուճանը գինիով պիտի լուայ Ու իր հանդերձը խաղողի արիւնով։12Իր աչքերը գինիէն կարմիր Ու իր ակռաները կաթէն ճերմակ պիտի ըլլան։13Զաբուղոնը ծովուն եզերքը պիտի բնակի Ու անիկա նաւերուն հանգիստը պիտի ըլլայ Եւ անոր սահմանը մինչեւ Սիդոն պիտի հասնի ։14Իսաքարը ուժեղ էշ մըն է, Որ գոմերուն մէջտեղ կը պառկի։15Տեսնելով որ հանգստութիւնը աղէկ էր Ու երկիրը՝ որ գեղեցիկ էր, Իր ուսը բեռցնելու խոնարհեցուց Ու հարկատու ծառայ եղաւ։16Դանը իր ժողովուրդը պիտի դատէ, Իսրայէլին ցեղերէն մէկուն պէս։17Դան ճամբու վրայ օձ մը պիտի ըլլայ Ու ճամբուն վրայ իժ մը, Որ ձիուն գարշապարը կը խածնէ, Այնպէս որ հեծեալը ետեւը կ’իյնայ։18Ո՛վ Տէր, քու փրկութեանդ սպասեցի։19Գադին՝ գունդ մը վրան պիտի յարձակի։ Բայց վերջապէս ինք պիտի յարձակի։20Ասերին հացը պարարտ պիտի ըլլայ. Եւ ինք թագաւորին համադամ կերակուրներ պիտի տայ։21Նեփթաղիմը գեղեցիկ խօսքեր տուող Ազատ թողուած եղջերու մըն է։22Յովսէփը պտղատու ոստ մըն է, Աղբիւրին քով տնկուած պտղաբեր ոստ մը, Որուն բողբոջները պատի վրայ կ’ելլեն.23Աղեղնաւորները վշտացուցին զանիկա Ու նետաձիգ եղան անոր ու ատեցին զանիկա.24Բայց անոր աղեղը զօրաւոր մնաց Եւ իր ձեռքերուն բազուկները ուժովցան, Յակոբին հզօր Աստուծոյն ձեռքերովը։ Իսրայէլին վէմը եղող հովիւը անկէ է։25Ասիկա քու հօրդ Աստուծմէն է. որ քեզի պիտի օգնէ Եւ Ամենակարողէն, որ քեզ պիտի օրհնէ, Վերէն երկնքի օրհնութիւններովը, Ծիծերուն ու արգանդին օրհնութիւններովը։26Քու հօրդ օրհնութիւնները իմ նախնիքներուս օրհնութիւններէն Մինչեւ յաւիտենական բլուրներուն գագաթը՝ ՝ զօրացան. Յովսէփին գլխուն վրայ պիտի ըլլան Եւ անոր գագաթին վրայ, որ իր եղբայրներէն գերազանց է։27Բենիամինը պատառող գայլ պիտի ըլլայ. Առտուն որսը պիտի ուտէ Եւ գիշերը կողոպուտը պիտի բաժնէ»։28Ասոնք ամէնքը Իսրայէլին տասներկու ցեղերն են եւ այս է՝ որ անոնց հայրը խօսեցաւ անոնց ու օրհնեց զանոնք։ Ամէն մէկուն օրհնութեանը պէս օրհնեց զանոնք29Եւ պատուիրեց անոնց ու ըսաւ. «Ես իմ ժողովուրդիս պիտի խառնուիմ. իմ հայրերուս հետ այն այրին մէջ թաղեցէք զիս, որ Քետացի Եփրոնին արտին մէջ է.30Այն այրին մէջ, որ Քանանի երկիրը՝ Մամբրէի ծայրը եղող Մաքփելայի արտին մէջ է, որ Աբրահամ արտին հետ մէկտեղ գերեզմանի կալուածքի համար Քետացի Եփրոնէն ծախու առաւ։31Աբրահամն ու անոր կինը Սառան հոն թաղեցին։ Իսահակն ու անոր կինը Ռեբեկան հոն թաղեցին. ես ալ Լիան հոն թաղեցի։32Այն արտը ու հոն եղած այրը Քետի որդիներէն ծախու առնուեցան»։33Յակոբ, երբ լմնցուց իր որդիներուն պատուէր տալը, իր ոտքերը անկողնին մէջ հաւաքեց ու հոգին աւանդեց եւ իր ժողովուրդին խառնուեցաւ։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ծննդոց 49 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/genesis/049.mp3 50 49