× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Kabardian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Tibetian Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Սունդաներեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Bagri Bhilali Bodo Braj Tulu Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Mazanderani Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Dagbani Edo Kituba Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 2 Սամուել ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 1 1234567891011121314151617181920212223241 1 1 : 1 1234567891011121314151617181920212223242526271 1 1 Armenian Western Bible 1853 2 Սամուել 1 Պահել գրառումները 1Սաւուղին մեռնելէն ետքը, երբ Դաւիթ Ամաղեկացիները զարնելէն դարձեր էր ու երկու օր Սիկելակի մէջ նստեր էր,2Երրորդ օրը բանակէն՝ Սաւուղին քովէն՝ մէկը եկաւ, որուն հանդերձները պատռուած էին ու գլխուն վրայ հող կար։ Անիկա Դաւիթին քով գալով՝ գետինը ինկաւ ու երկրպագութիւն ըրաւ։3Դաւիթ ըսաւ անոր. «Ուրկէ՞ կու գաս»։ Անիկա ըսաւ անոր. «Ես Իսրայէլի բանակէն փախայ»։4Դաւիթ ըսաւ անոր. «Բանը ի՞նչպէս եղաւ, պատմէ՛ ինծի»։ Անիկա ըսաւ. «Ժողովուրդը պատերազմէն փախաւ ու ժողովուրդէն շատ մարդիկ ինկան մեռան»։5Դաւիթ իրեն լուր բերող պատանիին ըսաւ. «Սաւուղին ու անոր որդիին Յովնաթանին մեռնիլը ուրկէ՞ գիտես»։6Անոր լուր բերող պատանին ըսաւ. «Դիպուածով Գեղբուէ լերան վրայ գտնուեցայ եւ ահա Սաւուղ իր նիզակին վրայ կռթներ էր ու կառքերը եւ ձիաւորները անոր կը մօտենային։7Այն ատեն ետեւը դառնալով զիս տեսաւ ու զիս կանչեց։ Ես ալ ըսի՝ ‘Ահա հոս եմ’։8Անիկա ինծի ըսաւ. ‘Դուն ո՞վ ես’։ Ես ալ անոր ըսի թէ՝ Ամաղեկացի եմ։9Անիկա ինծի ըսաւ. ‘Կ’աղաչեմ, իմ վրաս ելիր ու զսի մեռցուր. քանզի վրաս թմրութիւն մը եկաւ, բայց տակաւին հոգիս վրաս է’։10Այն ատեն անոր վրայ ելայ ու զանիկա մեռցուցի. քանզի ես հասկցայ թէ անիկա իյնալէն ետքը պիտի չապրի։ Անոր գլխուն թագը եւ անոր թեւին ապարանջանը առի ու զանոնք հոս իմ տիրոջս բերի»։11Այն ատեն Դաւիթ իր հանդերձները պատռեց, նոյնպէս ալ անոր հետ եղող բոլոր մարդիկը։12Անոնք Սաւուղին համար ու անոր որդիին Յովնաթանին համար եւ Տէրոջը ժողովուրդին համար ու Իսրայէլի տանը համար սուգ բռնեցին ու լացին ու մինչեւ իրիկուն ծոմ բռնեցին, քանի որ սրով ինկած էին։13Դաւիթ իրեն լուր բերող պատանիին ըսաւ. «Դուն ո՞ր տեղացի ես»։ Անիկա ըսաւ. «Ես պանդուխտ Ամաղեկացիի մը զաւակ եմ»։14Եւ Դաւիթ անոր ըսաւ. «Ի՞նչպէս չվախցար ձեռքդ երկնցնելու եւ Տէրոջը օծեալը մեռցնելու»։15Դաւիթ մանչերէն մէկը կանչեց ու ըսաւ. «Մօտեցի՛ր, ասիկա մեռցո՛ւր»։ Զանիկա զարկաւ ու մեռցուց։16Ու Դաւիթ անոր ըսաւ. «Քու արիւնդ քու գլուխդ ըլլայ, քանզի քու բերանդ քեզի համար վկայութիւն տուաւ՝ ըսելով. ‘Տէրոջը օծեալը ես մեռցուցի’»։17Դաւիթ Սաւուղին ու Յովնաթանին վրայ այս ողբը ըսաւ18Ու պատուիրեց որ Աղեղը Յուդային որդիներուն սորվեցնեն։ Անիկա Ուղիղին գրքին մէջ գրուած է.19«Ո՛վ Իսրայէլի փառքը, Քու բարձր տեղերուդ վրայ վրաւորուած ինկար ։ Զօրաւորները ի՛նչպէս ինկան։20Գէթի մէջ մի՛ պատմէք, Ասկաղոնի ճամբաներուն մէջ աւետիս մի՛ տաք. Չըլլայ թէ Փղշտացիներուն աղջիկները ուրախանան, Չըլլայ թէ անթլփատներուն աղջիկները ցնծութիւն ընեն։21Ո՛վ Գեղբուէի լեռներ, Ձեր վրայ ո՛չ ցօղ գայ եւ ո՛չ անձրեւ Ու երախայրի ընծաներու անդաստաններ չգտնուին. Քանզի զօրաւորներուն վահանը հոն ձգուեցաւ, Սաւուղին վահանը կարծես թէ իւղով չէր օծուած։22Վիրաւորուածներուն արիւնէն ու զօրաւորներուն ճարպէն՝ Յովնաթանին աղեղը ետ չքաշուեցաւ Ու Սաւուղին սուրը պարապ չդարձաւ։23Սաւուղ ու Յովնաթան Իրենց կենդանութեան ատենը շատ սիրելի ու հաճելի ըլլալով, Իրենց մահուան ժամանակ ալ իրարմէ չզատուեցան։ Արծիւներէն աւելի թեթեւաշարժ Ու առիւծներէն աւելի զօրաւոր էին։24Ո՛վ Իսրայէլի աղջիկներ, լացէ՛ք Սաւուղին համար, Որ ձեզի վայելուչ կարմիրներ կը հագցնէր Ու ձեր հանդերձներուն վրայ ոսկիէ զարդեր կը դնէր։25Պատերազմին մէջ զօրաւորները ի՜նչպէս ինկան։ Ո՛վ Յովնաթան, քու բարձր տեղերուդ վրայ մեռցուեցար։26Քեզի համար շատ կը ցաւիմ, Ո՛վ եղբայր իմ Յովնաթան. Դուն ինծի խիստ սիրելի էիր. Քու սէրդ ինծի զարմանալի էր, Կանանց սէրէն աւելի էր։27Զօրաւորները ի՜նչպէս ինկան Ու պատերազմի զէնքերը կորսուեցան։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 2 Սամուել 1 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/2samuel/001.mp3 24 1