× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ելից ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 15 123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839401 1 1 : 11 1234567891011121314151617181920212223242526271 1 1 Armenian Western Bible 1853 Ելից 15 Պահել գրառումները 1Այն ատեն Մովսէս ու Իսրայէլի որդիները այս երգը երգեցին Տէրոջը. «Պիտի երգեմ Տէրոջը, քանզի փառքով փառաւորեալ է. Ձին ու անոր հեծեալը ծովը նետեց։2Տէրն է իմ զօրութիւնս ու գովութիւնս Եւ իմ փրկութիւնս եղաւ. Անիկա է իմ Աստուածս ու պիտի փառաւորեմ զանիկա. Իմ հօրս Աստուածն է ու պիտի բարձրացնեմ զանիկա։3Տէրը հզօր պատերազմող է. Անոր անունը ԵՀՈՎԱ է։4Փարաւոնին կառքերն ու անոր զօրքերը ծովը նետեց Եւ անոր ընտիր ոստիկանները Կարմիր ծովուն մէջ ընկղմեցան։5Անդունդները ծածկեցին զանոնք. Քարի պէս խորունկը իջան։6Քու աջ ձեռքդ, ո՛վ Տէր, փառաւորեալ է զօրութեամբ. Քու աջ ձեռքդ, ո՛վ Տէր, խորտակեց թշնամին։7Քու փառքիդ մեծութիւնովը քեզի դէմ կեցողները կործանեցիր, Քու բարկութիւնդ ղրկեցիր, որ զանոնք յարդի պէս կերաւ։8Քու շունչիդ փչելովը ջուրերը հաւաքուեցան. Հեղեղները դէզի պէս կայնեցան. Ծովուն մէջտեղը անդունդները պաղեցան։9Թշնամին ըսաւ. ‘Պիտի հալածեմ, պիտի հասնիմ, Աւարը պիտի բաժնեմ. Իմ անձս անոնցմէ պիտի կշտանայ. Իմ սուրս պիտի քաշեմ, Իմ ձեռքս զանոնք պիտի աւրէ’։10Քու հովդ փչեցիր, ծովը զանոնք ծածկեց. Զօրաւոր ջուրերուն մէջ կապարի պէս ընկղմեցան։11Ո՛վ Տէր, աստուածներուն մէջ քեզի պէս ո՞վ կայ։ Սրբութեան մէջ փառաւորեալ, օրհնութեան մէջ սքանչելի, Հրաշքներ ընող՝ ո՞վ կայ քեզի նման։12Քու աջ ձեռքդ երկնցուցիր, Երկիրը զանոնք կլլեց։13Քու ողորմութիւնովդ առաջնորդեցիր այս ժողովուրդին որ դուն փրկեցիր. Քու զօրութիւնովդ տարիր զանոնք քու սուրբ բնակութիւնդ։14Ժողովուրդները պիտի լսեն ու սարսափին. Փղշտացիներուն երկրին բնակիչները ցաւ պիտի բռնէ։15Այն ատեն Եդովմին իշխանները պիտի տագնապին, Մովաբին զօրաւորները պիտի դողան. Քանանի բոլոր բնակիչները պիտի հալին։16Անոնց վրայ վախ ու դող պիտի իյնայ. Քու բազուկիդ մեծութենէն քար պիտի կտրին, Մինչեւ անցնի քու ժողովուրդդ, ո՛վ Տէր, Մինչեւ անցնի այս ժողովուրդը, որ դուն ստացար։17Պիտի բերես զանոնք ու քու ժառանգութեանդ լեռը պիտի տնկես զանոնք, Ո՛վ Տէր, այն տեղը, որ քու բնակութեանդ համար շինեցիր. Ո՛վ Տէր, այն սրբարանին մէջ, որ քու ձեռքերդ շինեցին։18Տէրը պիտի թագաւորէ յաւիտեանս յաւիտենից»։19Քանզի Փարաւոնին ձիերը իր կառքերովն ու ձիաւորներովը ծովը մտան եւ Տէրը ծովուն ջուրերը անոնց վրայ դարձուց. բայց Իսրայէլի որդիները ծովուն մէջէն ցամաքով գացին։20Ահարոնին քոյրը՝ Մարիամ մարգարէուհին՝ թմբուկը իր ձեռքը առաւ ու բոլոր կիները թմբուկներով ու պարերով անոր ետեւէն ելան։21Եւ Մարիամ ըսաւ անոնց. «Երգեցէ՛ք Տէրոջը, քանզի փառքով փառաւորեալ է. Ձին ու անոր հեծեալը ծովը նետեց»։22Մովսէս Կարմիր ծովէն ճամբայ հանեց Իսրայէլը ու Սուրի անապատը ելան, երեք օրուան ճամբայ գացին անապատին մէջ, բայց ջուր չգտան։23Երբ Մեռա հասան, չէին կրնար խմել Մեռայի ջուրերէն, վասն զի դառն էին. անոր համար անոր անունը Մեռա կոչուեցաւ։24Ժողովուրդը տրտնջեց Մովսէսին դէմ՝ ըսելով. «Ի՞նչ խմենք»։25Մովսէս Տէրոջը աղաղակեց ու Տէրը անոր փայտ մը ցուցուց, որ ջուրերուն մէջ դրածին պէս՝ ջուրերը անուշցան։ Հոն անոնց կարգ կանոն դրաւ եւ հոն փորձեց զանոնք26Եւ ըսաւ. «Եթէ Տէրոջը քու Աստուծոյդ ձայնին ուշադրութեամբ մտիկ ընես ու ինչ որ անոր առջեւ շիտակ է՝ ընես եւ անոր պատուիրանքներուն ականջ դնես ու անոր բոլոր կանոնները պահես, այն ախտերէն մէ՛կը քու վրադ պիտի չբերեմ, որոնք Եգիպտացիներուն վրայ բերի. քանզի ես եմ Տէրը, որ քեզ կը բժշկեմ»։27Հասան Եղիմ, ուր տասներկու ջուրի աղբիւրներ ու եօթանասուն արմաւենիներ կային։ Հոն՝ ջուրերուն քով՝ բանակ դրին։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ելից 15 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/exodus/015.mp3 40 15