× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ելից ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 16 123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839401 1 1 : 1 1234567891011121314151617181920212223242526272829303132333435361 1 1 Armenian Western Bible 1853 Ելից 16 Պահել գրառումները 1Անոնք չուեցին Եղիմէն, Իսրայէլի բոլոր որդիները եկան Սին անապատը, որ Եղիմի ու Սինայի մէջտեղն է, իրենց Եգիպտոսի երկրէն ելլելուն երկրորդ ամսուան տասնըհինգերորդ օրը։2Իսրայէլի որդիները անապատին մէջ Մովսէսին ու Ահարոնին դէմ տրտունջ ըրին։3Իսրայէլին որդիները ըսին անոնց. «Երանի՜ թէ Տէրոջը ձեռքով մեռած ըլլայինք Եգիպտոսի մէջ, երբ մսի կաթսաներուն քովը նստած էինք ու կուշտ հաց կ’ուտէինք. քանզի մեզ այս անապատը հանեցիք, որ բոլոր այս ժողովուրդը անօթութենէ մեռցնէք»։4Տէրը ըսաւ Մովսէսին. «Ահա ես ձեզի երկնքէն հաց պիտի տեղամ եւ ժողովուրդը պիտի ելլէ ու օրէ օր հաւաքէ ամէն մէկ օրուան պէտք եղածը, որպէս զի փորձեմ զանոնք թէ իմ օրէնքիս համեմատ պիտի քալե՞ն թէ ոչ։5Վեցերորդ օրը բերածնին թող պատրաստեն։ Անիկա ամէն օրուանին կրկինը պէտք է ըլլայ»։6Մովսէս ու Ահարոն ըսին Իսրայէլի բոլոր որդիներուն. «Այս իրիկուն պիտի գիտնաք թէ ձեզ Եգիպտոսի երկրէն հանողը Եհովան է։7Առաւօտուն պիտի տեսնէք Տէրոջը փառքը, վասն զի Տէրոջը դէմ ձեր ըրած տրտունջը ինք լսեց եւ մենք ո՞վ ենք, որ մեզի դէմ կը տրտնջէք»։8Մովսէս ըսաւ. «Երբ Տէրը ձեզի իրիկունը ուտելու միս ու առաւօտուն կշտանալու չափ հաց տայ, պիտի գիտնաք թէ Տէրը լսած է իրեն դէմ ըրած տրտունջնիդ։ Մենք ո՞վ ենք. ձեր տրտունջը մեզի դէմ չէ, հապա Տէրոջը դէմ»։9Մովսէս ըսաւ Ահարոնին. «Իսրայէլի որդիներուն բոլոր ժողովուրդին ըսէ՝ ‘Տէրոջը առջեւ մօտեցէ՛ք. վասն զի ձեր տրտունջը լսեցի’»։10Երբ Ահարոն Իսրայէլի որդիներուն բոլոր ժողովուրդին կը խօսէր, անոնք դէպի անապատը նայեցան եւ ահա Տէրոջը փառքը ամպին մէջ երեւցաւ։11Տէրը խօսեցաւ Մովսէսին՝ ըսելով. «Իսրայէլի որդիներուն տրտունջը լսեցի. խօսէ անոնց՝ ըսելով.12‘Իրիկուան դէմ միս պիտի ուտէք ու առտուն՝ հացով պիտի կշտանաք եւ պիտի գիտնաք թէ ես եմ Եհովան՝ ձեր Աստուածը’»։13Իրիկունը լորամարգիներ եկան ու բանակը ծածկեցին եւ առտուն բանակին բոլորտիքը ցօղ իջաւ։14Երբ իջած ցօղը վերցաւ, ահա անապատին երեսին վրայ մանր թեփաձեւ բան մը կար, եղեամի պէս մանր, գետնին վրայ։15Երբ Իսրայէլի որդիները տեսան, իրարու ըսին. « Ի՞նչ է այս՝ ՝»։ Քանզի ի՛նչ ըլլալը չէին գիտեր։ Մովսէս ըսաւ անոնց. «Այս է այն հացը, որ Տէրը ձեզի ուտելու տուաւ։16Տէրոջը պատուէրն է. հաւաքեցէ՛ք անկէ ամէն մէկդ իր կերածին չափ. ամէն մէկդ իր վրանին մէջ եղողներուն համար ձեր հոգիներուն համրանքին նայելով, մարդ գլուխ մէկմէկ օմէր առէք»։17Իսրայէլի որդիները այնպէս ըրին։ Ոմանք շատ եւ ոմանք քիչ հաւաքեցին։18Երբ օմէրով կը չափէին, շատ ունեցողինը չաւելցաւ ու քիչ ունեցողինը չպակսեցաւ։ Ամէն մէկը իր կերածին չափ հաւաքեց։19Մովսէս ըսաւ անոնց. «Մէ՛կը մինչեւ առտու չպահէ»։20Բայց մտիկ չըրին Մովսէսին, հապա ոմանք թողուցին անկէ մինչեւ առտու, բայց որդնոտեցաւ ու հոտեցաւ։ Մովսէս բարկացաւ անոնց։21Ամէն առտու կը հաւաքէին անկէ, ամէն մէկը իր կերածին չափ ու արեւը տաքցածին պէս կը հալէր։22Վեցերորդ օրը կրկնապատիկ ուտելիք, այսինքն ամէն մէկուն համար երկու օմէր, հաւաքեցին եւ ժողովուրդին բոլոր իշխանները եկան ու պատմեցին Մովսէսին։23Անիկա ըսաւ անոնց. «Այս է Տէրոջը ըսածը. ‘Վաղը հանգստութեան սուրբ շաբաթն է Տէրոջը, ուրեմն ինչ որ պիտի եփէք՝ եփեցէ՛ք եւ ինչ որ պիտի եռացնէք՝ եռացուցէ՛ք ու ինչ որ կ’աւելնայ՝ ձեզի համար յաջորդ օրուան պահեցէք’»։24Աւելցածը առտուան համար թողուցին, Մովսէսին հրամայածին պէս եւ ո՛չ հոտեցաւ, ո՛չ ալ անոր մէջ որդ ինկաւ։25Եւ Մովսէս ըսաւ. «Այսօր կերէ՛ք զայն, վասն զի այսօր շաբաթ է Տէրոջը. այսօր դաշտին մէջ անկէ պիտի չգտնէք։26Վեց օր պիտի հաւաքէք զանիկա. բայց եօթներորդ օրը, որ շաբաթ է, պիտի չգտնուի»։27Սակայն եօթներորդ օրը ժողովուրդէն ոմանք հաւաքելու ելան, բայց չգտան։28Եւ Տէրը ըսաւ Մովսէսին. «Մինչեւ ե՞րբ չէք ուզեր պահել իմ պատուիրանքներս ու օրէնքներս։29Նայեցէ՛ք, Տէրը տուաւ ձեզի շաբաթը, անոր համար վեցերորդ օրը ինք ձեզի երկու օրուան հաց կու տայ. ամէն մէկդ իր տեղը թող նստի. մէ՛կը իր տեղէն թող չելլէ՛ եօթներորդ օրը»։30Ժողովուրդը հանգստացաւ եօթներորդ օրը։31Իսրայէլի որդիները անոր անունը Ման դրին ու այն գինձի սերմի պէս ճերմակ ու անոր համը մեղրով շինուած գաթայի պէս էր։32Մովսէս ըսաւ. «Տէրոջը հրամանն է. ‘Անկէ օմէր մը լեցուցէք՝ որպէս զի ձեր ազգերուն մէջ պահուի. որպէս զի անոնք տեսնեն այն հացը, որ ձեզի կերցուցի անապատին մէջ, երբ ձեզ Եգիպտոսի երկրէն հանեցի’»։33Մովսէս ըսաւ Ահարոնին. «Սափոր մը ա՛ռ ու անոր մէջ օմէր մը լեցուն մանանայ դիր եւ զանիկա ձեր ազգերուն մէջ պահուելու համար Տէրոջը առջեւ դիր»։34Ինչպէս Տէրը Մովսէսին պատուիրեց, այնպէս Ահարոն վկայութեան առջեւ դրաւ զանիկա, որպէս զի պահուի։35Իսրայէլի որդիները քառասուն տարի կերան մանանան, մինչեւ որ շէն երկիր հասան։ Մանանան կերան, մինչեւ որ Քանանի երկրին սահմանը հասան։36Օմէրը արդուին մէկ տասներորդ մասն է։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ելից 16 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/exodus/016.mp3 40 16