× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Եսայիա ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 1 1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465661 1 1 : 1 123456789101112131415161718192021222324252627282930311 1 1 Armenian Western Bible 1853 Եսայիա 1 Պահել գրառումները 1Ամովսի որդիին Եսայիի տեսիլքը, որ Յուդայի ու Երուսաղէմի վրայ տեսաւ՝ Յուդայի թագաւորներուն Ոզիային, Յովաթամին, Աքազին ու Եզեկիային օրերը։2Լսէ՛, ո՛վ երկինք եւ ականջ դի՛ր, ո՛վ երկիր, Վասն զի Տէրը կը խօսի։ «Զաւակներ մեծցուցի ու բարձրացուցի, Բայց անոնք ինծի դէմ ապստամբեցան։3Եզը իր տէրը կը ճանչնայ Ու էշը իր տիրոջ մսուրը, Բայց Իսրայէլ զիս չի ճանչնար, Իմ ժողովուրդս չ’իմանար»։4Վա՜յ մեղաւոր ազգին՝ Անօրէնութիւնով ծանրացած ժողովուրդ, Չարագործներո՛ւ սերունդ, ապականի՛չ զաւակներ։ Անոնք Տէրը թողուցին, Իսրայէլին Սուրբը անարգեցին Ու ետ քաշուեցան։5Ի՞նչ պատիժ սահմանենք, Երբ ա՛լ աւելի ապստամբիք։ Բոլոր գլուխը հիւանդ Եւ բոլոր սիրտը տրտմած է։6Ոտքին թաթէն մինչեւ գլուխը Անոր վրայ բնաւ ողջ տեղ չմնաց. Հարուածներ, վէրքեր ու շարաւալից խոցեր կան։ Անոնք չգոցուեցան, չկապուեցան Ու իւղով ալ չկակուղցան։7Ձեր երկիրը աւերակ դարձեր է Եւ ձեր քաղաքները կրակով այրուած են։ Ձեր արտերը աչքներուդ առջեւ օտարները կ’ուտեն Ու անոնք օտարներուն ըրած աւերակներուն պէս խոպանացած են։8Սիօնի աղջիկը այգիի մէջ եղած խրճիթի պէս, Վարունգի արտի մէջ եղած հիւղի պէս, Պաշարուած քաղաքի պէս լքուած մնացեր է ։9Եթէ զօրքերու Տէրը մեզի քիչ մը մնացորդ թողուած չըլլար, Մենք Սոդոմի պէս պիտի ըլլայինք Ու Գոմորի պիտի նմանէինք։10Լսեցէ՛ք Տէրոջը խօսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, Ակա՛նջ դրէք մեր Աստուծոյն օրէնքին, ո՛վ Գոմորի ժողովուրդ.11«Ի՞նչ պէտք է ինծի ձեր զոհերուն շատութիւնը, կ’ըսէ Տէրը. Ձեր խոյերուն ողջակէզներէն Ու պարարտ անասուններուն ճարպէն կշտացած եմ։ Եւ զուարակներուն ու գառներուն Եւ նոխազներուն արիւնները չեմ ուզեր։12Երբ կու գաք իմ առջեւս երեւնալու, Ո՞վ պահանջեց ձեզմէ, որ այսպէս իմ սրահներս կոխկռտէք։13Ա՛լ ինծի ունայն ընծաներ մի՛ բերէք։ Ձեր խունկը ինծի պիղծ է։ Ամսագլուխներուն ու շաբաթներուն Եւ ժողովներու գումարուելուն չեմ կրնար հանդուրժել։ Ձեր տօնախմբութիւնը անգամ անօրէնութիւն է։14Ձեր ամսագլուխներէն ու տօներէն կը զզուի իմ հոգիս, Անոնք իմ վրաս ծանր բեռ եղան, Վերցնելէ յոգնեցայ։15Ուստի երբ ձեռքերնիդ տարածէք, Աչքերս ձեզմէ պիտի ծածկեմ, Նաեւ երբ աղօթքնիդ շատցնէք, պիտի չլսեմ, Վասն զի ձեռքերնիդ արիւնով լեցուն են։16Լուացուեցէ՛ք, մաքրուեցէ՛ք, Իմ աչքերուս առջեւէն ձեր չար գործերը մէկդի՛ ըրէք, Չարութիւն գործելէ դադրեցէ՛ք.17Բարութիւն ընել սորվեցէ՛ք, Իրաւունքը փնտռեցէ՛ք, զրկուածին ուղղութիւն ըրէ՛ք, Որբին դատաստանը տեսէ՛ք ու որբեւարիին դատը պաշտպանեցէ՛ք»։18«Հիմա եկէք վիճաբանինք, կ’ըսէ Տէրը. Եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս են, Ձիւնի պէս պիտի ճերմկնան Եւ եթէ որդան կարմիրի նման են, Ասրի պէս ճերմակ պիտի ըլլան։19Եթէ դուք յօժարիք ու հնազանդիք, Երկրին բարիքը պիտի ուտէք,20Բայց եթէ զիս մերժելով պիտի ապստամբիք, Սուրը պիտի ուտէ ձեզ»։ Վասն զի Տէրոջը բերանը խօսեցաւ ասիկա ։21Ինչպէս պոռնկացաւ այդ հաւատարիմ քաղաքը։ Անիկա իրաւունքով լեցուն էր Ու անոր մէջ արդարութիւնը կը բնակէր, Բայց հիմա մարդասպաններու բնակարան եղած է։22Քու արծաթդ կղկղանք դարձաւ, Գինիիդ մէջ ջուր խառնուած է։23Քու իշխաններդ ապստամբ ու գողերու ընկեր եղան. Ամէնքն ալ կաշառք սիրելով՝ պարգեւներ կը փնտռեն. Անոնք որբին դատաստանը չեն տեսներ Եւ որբեւարիին դատը անոնց առջեւ չի գար։24Անոր համար զօրքերու Եհովա Տէրը, Իսրայէլի Հզօրը, այսպէս կ’ըսէ. «Աւա՜ղ, իմ հակառակորդներուս հատուցում պիտի ընեմ Ու թշնամիներէս վրէժ պիտի առնեմ։25Իմ ձեռքս քու վրադ պիտի դարձնեմ Եւ քու կղկղանքդ բորակով պիտի մաքրեմ Ու բոլոր անագդ մէկդի պիտի զատեմ։26Քու դատաւորներդ առաջուան պէս Ու խորհրդականներդ սկիզբէն եղածին պէս նորէն պիտի հաստատեմ։ Անկէ ետքը դուն պիտի կոչուիս Արդարութեան քաղաք եւ Հաւատարիմ աւան»։27Սիօնը դատաստանով պիտի փրկուի Եւ հոն դարձողները արդարութեամբ։28Բայց անօրէններն ու մեղաւորները մէկտեղ պիտի ջարդուին։ Անոնք որ Տէրը կը թողուն, բնաջինջ պիտի ըլլան։29Քանզի ձեր ցանկացած բեւեկնիներէն պիտի ամչնաք Եւ ձեր ընտրած պարտէզներէն ամօթով պիտի մնաք։30Տերեւները թառամած բեւեկնիի պէս Եւ ջուր չունեցող պարտէզի պէս պիտի ըլլաք։31Զօրութիւն ունեցողը՝ խծուծի պէս Եւ անոր գործը կայծի նման պիտի ըլլայ։ Երկուքն ալ մէկէն պիտի այրին Եւ մարող պիտի չգտնուի։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Եսայիա 1 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/isaiah/001.mp3 66 1