× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Kabardian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Tibetian Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Սունդաներեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Bagri Bhilali Bodo Braj Tulu Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Mazanderani Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Dagbani Edo Kituba Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Լոուրենսներ ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 1 123451 1 1 : 1 123456789101112131415161718192021221 1 1 Armenian Western Bible 1853 Լոուրենսներ 1 Պահել գրառումները 1Ինչպէ՜ս առանձին կը նստի բազմամարդ քաղաքը. Ազգերուն մէջ մեծ եղողը՝ որբեւարիի պէս եղաւ, Գաւառներուն մէջ իշխանուհի եղողը՝ հարկատու եղաւ։2Գիշերը անդադար կու լայ ու իր արցունքները իր այտերուն վրայ են. Անոր բոլոր սիրելիներէն զինք մխիթարող չկայ. Անոր բոլոր բարեկամները անոր նենգութիւն ըրին, անոր թշնամի եղան։3Յուդան տառապանքի եւ խիստ ծառայութեան համար գերի քշուեցաւ. Հեթանոսներուն մէջ կը բնակի, հանգստութիւն չի գտներ։ Անոր բոլոր հալածիչները անոր նեղութիւններուն մէջ անոր վրայ հասան։4Սիօնի ճամբաները կը սգան՝ հանդիսաւոր տօներուն եկող չըլլալուն համար. Անոր բոլոր դռները ամայացած են, անոր քահանաները կը հեծեն. Անոր կոյսերը կը տրտմին ու ինք դառնութեան մէջ է։5Անոր ոսոխները իշխան եղան, անոր թշնամիները յաջողութիւն գտան, Վասն զի Տէրը զանիկա տրտմութեան մատնեց իր յանցանքներուն համար. Անոր պզտիկ տղաքը թշնամիէն տարուեցան։6Եւ Սիօնի աղջիկէն իր բոլոր վայելչութիւնը գնաց։ Անոր իշխանները ճարակ չգտնող եղջերուներու պէս եղան, Որոնք հալածողին առջեւէն առանց ուժի կ’երթան։7Երուսաղէմ իր տառապանքի ու թշուառութեան օրերը՝ Իր առաջուան ունեցած բոլոր ցանկալի բաները յիշեց, Երբ իր ժողովուրդը թշնամիին ձեռքը ինկաւ ու իրեն օգնող չեղաւ։ Թշնամիները զանիկա տեսան ու անոր կործանումին վրայ խնդացին։8Երուսաղէմ ծանր մեղք գործեց, անոր համար պիղծ սեպուեցաւ՝ ՝. Զանիկա պատուողները զանիկա անարգեցին, վասն զի անոր մերկութիւնը տեսան։ Անիկա ալ հառաչեց ու ետ դարձաւ։9Անոր պղծութիւնը իր քղանցքներուն վրայ է, անիկա իր վախճանը չյիշեց Ու զարմանալի կերպով մը նուաստացաւ։ Անիկա մխիթարիչ չունի։ «Ո՛վ Տէր, իմ տառապանքիս նայէ, վասն զի թշնամին հպարտացաւ»։10Թշնամին ձեռքը երկնցուց անոր բոլոր ցանկալի բաներուն. Քանզի տեսաւ որ հեթանոսները իր սրբարանին մէջ մտան, Որոնց համար դուն պատուիրեր էիր, որ անոնք քու ժողովարանդ չմտնեն։11Անոր բոլոր ժողովուրդը հաց փնտռելէն հառաչեց։ Իրենց հոգին ուժովցնելու համար՝ իրենց ցանկալի բաները կերակուրի փոխարէն տուին։ «Տե՛ս, ո՛վ Տէր ու նայէ՛, վասն զի անարգուեցայ»։12«Արդեօք հոգ չէ՞ք ըներ, ո՛վ բոլոր ճամբայէ անցնողներ. Նայեցէ՛ք ու տեսէ՛ք, թէ արդեօք այն ցաւին պէս ցաւ կա՞յ, որ իմ վրաս եկաւ, Վասն զի Տէրը զիս նեղեց իր սաստիկ բարկութեան օրը։13Բարձրէն իմ ոսկորներուս կրակ ղրկեց, որ անոնց տիրեց. Ոտքերուս առջեւ ցանց տարածեց եւ զիս ետ դարձուց. Զիս ամայացուց ու բոլոր օրը զիս մարած թողուց ։14Իմ յանցանքներուս լուծը անոր ձեռքով կապուեցաւ. Անոնք միացան ու իմ պարանոցիս վրայ ելան. իմ ոյժս կտրեցին։ Տէրը զիս այնպիսի ձեռքերու մատնեց, որոնցմէ չեմ կրնար ազատիլ։15Տէրը իմ բոլոր զօրաւորներս անարգեց. Իմ երիտասարդներս կոտորելու համար իմ վրաս ժողով գումարեց։ Տէրը Յուդայի կոյս աղջիկը հնձանի մէջ կոխեց։16Անոր համար կու լամ, աչքերս, աչքերս արցունք կ’իջեցնեն. Վասն զի մխիթարիչը, որ իմ հոգիս պիտի նորոգէր՝ ինծմէ հեռացաւ։ Իմ տղաքս նուաղեցան, վասն զի թշնամին զօրացաւ։17Սիօն իր ձեռքերը տարածեց, զայն մխիթարող չկայ։ Տէրը հրամայեց, որ Յակոբին թշնամիները զինք շրջապատեն։ Երուսաղէմ անոնց մէջ դաշտանաւոր կնոջ պէս եղաւ։18Տէրը արդար է, վասն զի անոր հրամանին դէմ ապստամբեցայ։ Հիմա, ո՛վ բոլոր ժողովուրդներ, մտիկ ըրէ՛ք ու իմ ցաւս տեսէ՛ք. Իմ կոյսերս ու երիտասարդներս գերութեան գացին,19Իմ սիրականներս կանչեցի, անոնք զիս խաբեցին, Իմ քահանաներս ու ծերերս քաղաքին մէջ հոգինին աւանդեցին, Երբ իրենց համար կերակուր կը փնտռէին՝ իրենց հոգին ուժովցնելու համար։20Ո՛վ Տէր, նայէ՛, վասն զի նեղուեցայ, աղիքներս խռովեցան. Սիրտս ներսիդիս տակնուվրայ եղաւ, վասն զի ապստամբեցայ. Դուրսէն սուրը զիս զրկեց ու ներսը մահ կայ։21Իմ հառաչանքս լսեցին, բայց մխիթարող չկայ. Իմ բոլոր թշնամիներս իմ թշուառութիւնս լսելով ուրախացան, վասն զի դուն ըրիր ասիկա ։ Որոշած օրդ պիտի բերես ու անոնք ինծի պէս պիտի ըլլան։22Անոնց բոլոր չարութիւնը թող քու առջեւդ հասնի Եւ անոնց այնպէ՛ս ըրէ, ինչպէս ինծի ըրիր իմ բոլոր յանցանքներուս համար. Վասն զի իմ հեծութիւններս շատ են ու իմ սիրտս նուաղած է»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Լոուրենսներ 1 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/lamentations/001.mp3 5 1