× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Մատթեոս ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 17 123456789101112131415161718192021222324252627281 1 1 : 5 12345678910111213141516171819202122232425261 1 1 Armenian Western Bible 1853 Մատթեոս 17 Պահել գրառումները 1Վեց օր յետոյ Յիսուս իրեն հետ առաւ Պետրոսը ու Յակոբոսը եւ անոր եղբայրը Յովհաննէսը ու զանոնք բարձր լեռ մը հանեց առանձին։2Անոնց առջեւ այլակերպեցաւ ու իր երեսը փայլեցաւ արեգակի պէս ու իր հանդերձները ճերմկցան լոյսի պէս։3Եւ ահա երեւցան անոնց Մովսէսն ու Եղիան ու իրեն հետ կը խօսակցէին։4Խօսեցաւ Պետրոս ու ըսաւ Յիսուսի. «Տէ՛ր, աղէկ է որ հոս կենանք. եթէ կ’ուզես, երեք խրճիթ շինենք հոս, մէկը՝ քեզի, մէկը՝ Մովսէսին ու մէկը՝ Եղիային»։5Երբ անիկա կը խօսէր, լուսաւոր ամպ մը անոնց վրայ հովանի եղաւ եւ ամպէն ձայն մը եկաւ ՝ ըսելով. «Ատիկա է սիրելի Որդիս, որուն հաւներ եմ, ատոր մտիկ ըրէք»։6Աշակերտները երբ լսեցին, երեսնուն վրայ ինկան ու խիստ վախցան։7Յիսուս մօտենալով դպաւ անոնց ու ըսաւ. «Ելէ՛ք, մի՛ վախնաք»։8Աչքերնին վերցուցին ու մէկը չտեսան, բայց միայն Յիսուսը։9Երբ լեռնէն վար կ’իջնէին, Յիսուս պատուիրեց անոնց ու ըսաւ. «Այդ տեսիլքը մարդու մի՛ պատմէք, մինչեւ Որդին մարդոյ մեռելներէն յարութիւն առնէ»։10Աշակերտները իրեն հարցուցին. «Ինչո՞ւ համար դպիրները կ’ըսեն թէ ‘Պէտք է որ առաջ Եղիան գայ’»։11Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ անոնց. «Յիրաւի առաջ Եղիան կու գայ եւ ամէն բան կարգի կը դնէ։12Բայց ձեզի կ’ըսեմ թէ Եղիան արդէն եկած է եւ զանիկա չճանչցան, հապա ինչ որ ուզեցին ըրին անոր. նոյնպէս ալ Որդին մարդոյ անոնցմէ պիտի չարչարուի»։13Այն ատեն հասկցան աշակերտները թէ Յովհաննէս Մկրտչին համար ըսաւ անոնց։14Երբ ժողովուրդին քով եկան, մարդ մը մօտեցաւ անոր եւ ծունկի վրայ գալով՝ ըսաւ. «Տէ՛ր, իմ որդիիս ողորմէ, որ կը լուսնոտի եւ չարաչար կը տանջուի, քանզի յաճախ կրակի մէջ կ’իյնայ ու յաճախ ջուրի մէջ։15Քու աշակերտներուդ բերի ու չկրցան զանիկա բժշկել»։16Յիսուս ըսաւ. «Ով անհաւատ եւ խոտորեալ ա՛զգ, մինչեւ ե՞րբ ձեզի հետ պիտի ըլլամ, մինչեւ ե՞րբ ձեզի պիտի համբերեմ. զանիկա հոս ինծի բերէք»։17Յիսուս սաստեց ու դեւը անկէ ելաւ եւ տղան բժշկուեցաւ նոյն ժամուն։18Այն ատեն աշակերտները առանձին Յիսուսի քով երթալով՝ ըսին. «Մենք ինչո՞ւ չկրցանք հանել»։19Յիսուս ըսաւ. «Ձեր թերահաւատութեանը համար. քանզի ճշմարիտ կ’ըսեմ ձեզի, Եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենաք, այս լերան ըսէք, ‘Ասկէ անդին փոխադրուէ’, պիտի փոխադրուի ու բան մը անհնարին պիտի չըլլայ ձեզի։20Սակայն այս տեսակը ուրիշ բանով չելլեր, բայց միայն աղօթքով ու ծոմապահութեամբ»։21Երբ անոնք Գալիլիայի մէջ կը պտըտէին, Յիսուս ըսաւ անոնց. «Որդին մարդոյ պիտի մատնուի մարդոց ձեռքը22Եւ զանիկա պիտի մեռցնեն, բայց երրորդ օրը յարութիւն պիտի առնէ»։ Անոնք խիստ տրտմեցան։23Երբ անոնք Կափառնայում եկան, երկդրամեան տուրքը առնողները Պետրոսին եկան ու ըսին. «Ձեր վարդապետը երկդրամեանը չի՞ հատուցաներ»։ Անիկա ըսաւ. «Այո՛, կը հատուցանէ »։24Երբ տունը մտաւ, առաջ Յիսուս խօսեցաւ անոր ու ըսաւ. «Քեզի ի՞նչպէս կ’երեւնայ, Սի՛մոն, երկրի թագաւորները որմէ՞ կ’առնեն հարկը կամ տուրքը. իրենց որդիներէ՞ն թէ օտարներէն»։25Պետրոս ըսաւ. «Օտարներէն»։ Յիսուս անոր ըսաւ. «Ուրեմն որդիները ազատ են,26Բայց չըլլայ թէ զանոնք գայթակղեցնենք, գնա՛ ծովը եւ կարթը ձգէ ու առաջին ձուկը որ կ’ելլէ՝ ա՛ռ եւ անոր բերանը բանալով սատեր մը պիտի գտնես։ Անոնց տուր ինծի եւ քեզի համար»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Մատթեոս 17 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/matthew/017.mp3 28 17