× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Kabardian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Tibetian Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Սունդաներեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Bagri Bhilali Bodo Braj Tulu Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Mazanderani Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Dagbani Edo Kituba Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 նշագծել ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 1 123456789101112131415161 1 1 : 1 1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344451 1 1 Armenian Western Bible 1853 նշագծել 1 Պահել գրառումները 1Աստուծոյ Որդիին Յիսուս Քրիստոսի աւետարանին սկիզբը։2Ինչպէս մարգարէներուն մէջ գրուած է. «Ահա ես իմ դեսպանս կը ղրկեմ քու երեսիդ առջեւէն, որ քու ճամբադ պատրաստէ առջեւդ»։3Անապատին մէջ կանչողին ձայնը, «Տէրոջը ճամբան պատրաստեցէք, անոր շաւիղները շտկեցէք»։4Յովհաննէս անապատին մէջ կը մկրտէր եւ ապաշխարութեան մկրտութիւնը կը քարոզէր՝ մեղքերու թողութեան համար։5Բոլոր Հրէաստանի երկիրը ու Երուսաղէմացիները կ’երթային անոր։ Ամէնքը կը մկրտուէին անկէ Յորդանան գետին մէջ՝ մեղքերնին խոստովանելով։6Յովհաննէս հագեր էր ուղտի մազ եւ իր մէջքը՝ կաշիէ գօտի ու իր կերակուրը մարախ ու վայրենի մեղր էր։7Ան կը քարոզէր ու կ’ըսէր. «Իմ ետեւէս ինծմէ զօրաւորը կու գայ։ Ես արժանի չեմ ծռելու եւ անոր կօշիկներուն կապերը արձակելու։8Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց անիկա ձեզ Սուրբ Հոգիով պիտի մկրտէ»։9Այն օրերը Յիսուս Գալիլիայի Նազարէթէն եկաւ ու Յովհաննէսէն մկրտուեցաւ Յորդանանի մէջ։10Ջուրէն ելլելուն պէս երկինքը բացուած տեսաւ եւ Հոգին աղաւնիի պէս՝ որ իր վրայ կ’իջնէր11Եւ ձայն մը եկաւ երկնքէն, որ կ’ըսէր. «Դուն ես իմ սիրելի Որդիս, որուն հաւներ եմ»։12Անկէ յետոյ Հոգին անապատը հանեց զանիկա։13Քառասուն օր հոն էր՝ անապատին մէջ՝ Սատանայէն փորձուած եւ գազաններու հետ էր ու հրեշտակները իրեն սպասաւորութիւն կ’ընէին։14Յովհաննէսին մատնուելէն յետոյ Յիսուս Գալիլիա գալով, Աստուծոյ արքայութեան աւետարանը կը քարոզէր15Ու կ’ըսէր. «Ժամանակը լրացած է եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցած է. ապաշխարեցէք ու աւետարանին հաւատացէք»։16Երբ Գալիլիացիներու ծովուն քովերը կը պտըտէր, տեսաւ Սիմոնը ու Սիմոնին եղբայրը Անդրէասը, ծովը ուռկան ձգած, վասն զի ձկնորս էին։17Յիսուս ըսաւ անոնց. «Իմ ետեւէս եկէք ու ես ձեզ մարդոց որսորդ ըլլալու պիտի պատրաստեմ»։18Անոնք ալ շուտ մը իրենց ուռկանները թողուցին ու անոր ետեւէն գացին։19Անկէ քիչ մը յառաջ երթալով՝ տեսաւ Զեբեդեան Յակոբոսը ու անոր եղբայրը Յովհաննէսը, որոնք նաւին մէջ ուռկանները կը կարկտնէին։20Զանոնք ալ կանչեց։ Անոնք ալ իրենց հայրը Զեբեդէոսը վարձկաններուն հետ նաւին մէջ ձգելով՝ անոր ետեւէն գացին։21Ու մտան Կափառնայում, ուր շաբաթ օրը ժողովարանը մտնելով՝ կը սորվեցնէր։22Ամէնքն ալ կը զարմանային անոր վարդապետութեանը վրայ, վասն զի իշխանութիւն ունեցողի մը պէս կը սորվեցնէր անոնց, ոչ թէ դպիրներուն պէս։23Ժողովարանին մէջ մարդ մը կար, որ պիղծ ոգի ունէր իր ներսիդին, որը աղաղակեց՝ ըսելով.24«Թող տուր, դուն մեզի հետ ի՞նչ բան ունիս, Յիսո՛ւս Նազովրեցի. միթէ մեզ կորսնցնելո՞ւ եկար։ Գիտեմ թէ ո՛վ ես՝ Աստուծոյ Սուրբը»։25Յիսուս սաստեց՝ ըսելով. «Պապանձէ ու ել ատկէ»։26Պիղծ ոգին սաստիկ ցնցեց զանիկա ու մեծ ձայնով մը աղաղակեց ու անկէ ելաւ։27Ամէնքը զարմացան, այնպէս որ իրարու հարցուփորձ կ’ընէին. «Այս ի՞նչ է, ի՞նչ նոր վարդապետութիւն է այս, որ իշխանութիւնով պիղծ ոգիներուն ալ կը հրամայէ ու իրեն կը հնազանդին»։28Շուտ մը իր համբաւը Գալիլիայի բոլոր կողմերը տարածուեցաւ։29Յիսուս ժողովարանէն ելլելով՝ Սիմոնին ու Անդրէասին տունը մտաւ Յակոբոսին եւ Յովհաննէսին հետ։30Սիմոնին զոքանչը ջերմէ բռնուած՝ պառկած էր։ Զոքանչին համար ըսին իրեն։31Յիսուս մօտեցաւ, անոր ձեռքէն բռնեց, վերցուց զանիկա եւ իսկոյն ջերմը թողուց զանիկա ու անոնց սպասաւորութիւն կ’ընէր։32Իրիկունը՝ արեգակին մարը մտած ատենը՝ բոլոր հիւանդները եւ դիւահարները իրեն կը բերէին։33Բոլոր քաղաքը դուռը ժողվուեր էր։34Շատ հիւանդներ՝ կերպ կերպ ցաւերէ՝ բժշկեց ու շատ դեւեր հանեց։ Դեւերուն խօսիլ չէր տար, վասն զի զինք կը ճանչնային։35Առաւօտուն շատ կանուխ ելլելով՝ դեռ չլուսցած՝ գնաց անապատ մը եւ հոն աղօթք ըրաւ։36Սիմոն եւ իրեն հետ եղողները գացին անոր ետեւէն։37Երբ գտան զանիկա, ըսին անոր. «Ամէնքը քեզ կը փնտռեն»։38Ան ըսաւ. « Եկէք երթանք մերձակայ գիւղաքաղաքները, որպէս զի հոն ալ քարոզեմ, վասն զի այս բանին համար եկեր եմ»։39Բոլոր Գալիլիայի ժողովարաններուն մէջ կը քարոզէր ու դեւեր կը հանէր։40Բորոտ մը եկաւ անոր, կ՛աղաչէր, ծունկ կը դնէր ու կ’ըսէր անոր. «Եթէ ուզես, կրնաս զիս մաքրել»։41Յիսուս խղճալով՝ ձեռքը երկնցուց, դպաւ անոր ու ըսաւ. «Կ’ուզե՛մ, մաքրուէ»։42Երբ այս ըսաւ անոր, շուտ մը բորոտութիւնը անկէ գնաց ու մաքրուեցաւ։43Ինք սաստիկ պատուէր տալով անոր՝ շուտ մը դուրս հանեց զանիկա ու ըսաւ անոր.44«Զգո՛յշ կեցիր, մարդո՛ւ բան մը չըսես, հապա գնա քեզ քահանային ցուցուր եւ տուր քու մաքրուելուդ ընծան որ Մովսէս պատուիրեց՝ անոնց վկայութիւն ըլլալու համար»։45Բայց անիկա ելլելով՝ սկսաւ հրատարակել ու տարածել, այնպէս որ ա՛լ ինք չէր կրնար յայտնի կերպով քաղաք մը մտնել, հապա դուրսը՝ անապատը կը պտըտէր, բայց ամէն կողմէ իրեն կու գային։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 նշագծել 1 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/mark/001.mp3 16 1