× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 նշագծել ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 9 123456789101112131415161 1 1 : 23 123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748491 1 1 Armenian Western Bible 1853 նշագծել 9 Պահել գրառումները 1Վեց օր յետոյ Յիսուս իրեն հետ առաւ Պետրոսն ու Յակոբոսը եւ Յովհաննէսը ու զանոնք բարձր լեռ մը հանեց առանձինն եւ անոնց առջեւ այլակերպեցաւ։2Իր հանդերձները եղան փայլուն, խիստ ճերմակ, այնպէս որ երկրի վրայ թափիչ մը չէր կրնար այդպէս ճերմկցնել։3Ու Եղիան Մովսէսին հետ երեւցաւ անոնց եւ Յիսուսին հետ խօսեցան։4Ապա Պետրոս ըսաւ Յիսուսին. «Ռա՛բբի, աղէկ է որ հոս կենանք ու երեք խրճիթ շինենք, մէկը՝ քեզի, մէկը՝ Մովսէսին ու մէկը՝ Եղիային»։5Վասն զի չէր գիտեր թէ ի՛նչ խօսի, քանզի զարհուրեր էին։6Ամպ մը հովանի եղաւ անոնց վրայ ու ձայն մը եկաւ ամպէն՝ ըսելով. «Ատիկա է իմ սիրելի Որդիս, ատոր մտիկ ըրէք»։7Երբ յանկարծ ասդին անդին նայեցան, ուրիշ մէկը չտեսան, հապա միայն Յիսուսը՝ իրենց հետ։8Երբ լեռնէն վար կ’իջնէին, պատուիրեց անոնց որ տեսածնին մարդու չպատմեն, բայց միայն Որդին մարդոյ մեռելներէն յարութիւն առնելէն յետոյ։9Անոնք այն խօսքը պահեցին ու իրենց մէջ հարցուփորձ կ’ընէին թէ ‘Մեռելներէն յարութիւն առնել ի՞նչ ըսել է’։10Իրեն հարցուցին ու ըսին. «Այն ի՞նչ է որ դպիրները կ’ըսեն թէ ‘Պէտք է որ առաջ Եղիան գայ’»։11Անիկա պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. «Յիրաւի առաջ Եղիան պիտի գայ եւ ամէն բան կարգի դնէ, ի՛նչպէս գրուած է Որդին մարդոյ համար, որ շատ չարչարանքներ պիտի կրէ ու անարգուի.12Բայց ձեզի կ’ըսեմ թէ Եղիան եկաւ ալ եւ ինչ որ ուզեցին՝ ըրին անոր, ինչպէս գրուած էր անոր համար»։13Աշակերտներուն քովը գալով՝ տեսաւ շատ ժողովուրդ անոնց բոլորտիքը եւ դպիրներ, որ վիճաբանութիւն կ’ընէին անոնց հետ։14Բոլոր ժողովուրդը, երբ տեսան զանիկա, խիստ զարմացան ու առաջ վազելով բարեւ կու տային անոր։15Յիսուս հարցուց դպիրներուն. «Ի՞նչ վիճաբանութիւն կ’ընէիք անոնց հետ»։16Ժողովուրդէն մէկը պատասխան տալով՝ ըսաւ. «Վա՛րդապետ, իմ որդիս քեզի բերի, որ համր ոգի ունի։17Ուր որ անոր հասնի, զանիկա գետինը կը զարնէ, ան ալ կը փրփրի եւ իր ակռաները կը կրճտէ ու կը ցամքի։ Քու աշակերտներուդ բերի որ զանիկա հանեն ու չկրցան»։18Պատասխան տուաւ անոնց ու ըսաւ. «Ով անհաւատ ազգ, մինչեւ ե՞րբ ձեզի հետ պիտի ըլլամ, մինչեւ ե՞րբ ձեզի պիտի համբերեմ. ինծի բերէք զանիկա»։19Զանիկա բերին իրեն. երբ տղան տեսաւ Յիսուսը, շուտ մը չար ոգին ցնցեց զանիկա որը գետին ինկաւ, թաւալեցաւ ու փրփրեցաւ։20Յիսուս հարցուց անոր հօրը ու ըսաւ. «Ո՞րչափ ատեն է որ այդ բանը ատոր եղաւ»։ Անիկա ըսաւ. «Տղայութենէն ի վեր։21Շատ անգամ կրակի ու ջուրի մէջ կը նետէ ատիկա՝ որպէս զի կորսնցնէ. բայց եթէ կարողութիւն մը ունիս՝ օգնէ մեզի, խղճալով մեր վրայ»։22Յիսուս ըսաւ անոր. «Եթէ կրնաս հաւատալ։ Ամէն բան կարելի է անոր՝ որ կը հաւատայ»։23Տղուն հայրը աղաղակեց ու արցունքով ըսաւ. «Կը հաւատամ, Տէ՛ր, օգնէ իմ անհաւատութեանս»։24Յիսուս, երբ տեսաւ որ ժողովուրդը վրան կը դիզուի, սաստեց պիղծ ոգիին ու ըսաւ անոր. «Համր ու խուլ ոգի, կը հրամայեմ քեզի, ելի՛ր ատկէ, ու մեյմըն ալ չմտնես ատոր ներսը»։25Ոգին կանչուըռտելով՝ սաստիկ ցնցեց զանիկա ու ելաւ. եւ տղան մեռելի պէս եղաւ, այնպէս որ շատեր ըսին թէ «Մեռաւ»։26Իսկ Յիսուս անոր ձեռքէն բռնելով վերցուց զանիկա։ Ան ալ կայնեցաւ։27Ու երբ ինք տուն մտաւ, իր աշակերտները առանձինն հարցուցին իրեն՝ ըսելով. «Մենք ինչո՞ւ չկրցանք հանել զանիկա»։28Ըսաւ անոնց. «Այդ տեսակը կարելի չէ ուրիշ բանով մը հանել, բայց միայն աղօթքով ու ծոմապահութեամբ»։29Անկէ ելլելով Գալիլիայի մէջէն կ’անցնէին ու չէր ուզեր որ մէկը գիտնայ։30Վասն զի կը սորվեցնէր իր աշակերտներուն ու կ’ըսէր անոնց թէ՝ Որդին մարդոյ պիտի մատնուի մարդոց ձեռքը, զանիկա պիտի սպաննեն ու երբ սպաննուի՝ երրորդ օրը յարութիւն պիտի առնէ։31Անոնք չէին հասկնար այն խօսքին իմաստը ու կը վախնային իրեն հարցնելու։32Եկաւ Կափառնայում ու երբ տուն մտաւ՝ հարցուց անոնց. «Ի՞նչ վիճաբանութիւն կ’ընէիք ճամբան իրարու հետ»33Անոնք լուռ կեցան, վասն զի ճամբուն մէջ իրարու հետ վիճաբանութիւն կ’ընէին թէ՝ ո՞վ մեծ է։34Երբ նստաւ, կանչեց տասներկուքը ու ըսաւ անոնց. «Եթէ մէկը կ’ուզէ առաջին ըլլալ, ամենէն յետինը պէտք է ըլլայ եւ ամենուն սպասաւորը»։35Ու տղայ մը առաւ կայնեցուց անոնց մէջ. ապա իր գիրկը առնելով զանիկա՝ ըսաւ անոնց.36«Ով որ այսպիսի տղոցմէ մէկը ընդունի իմ անունովս, զիս կ’ընդունի եւ ով որ զիս ընդունի, ոչ թէ զիս կ’ընդունի, հապա զիս ղրկողը»։37Յովհաննէս Յիսուսին ըսաւ. «Վա՛րդապետ, մէկը տեսանք որ քու անունովդ դեւեր կը հանէր, բայց մեր ետեւէն չի պտըտիր։ Զանիկա արգիլեցինք՝ մեր ետեւէն չպտըտելուն համար։38Յիսուս ըսաւ. «Մի՛ արգիլէք զանիկա, վասն զի մէկը չկայ, որ իմ անունովս հրաշք գործէ ու կարենայ ինծի հայհոյել։39Քանզի ան որ մեզի հակառակ չէ, մեր՝ ՝ կողմէն է։40Վասն զի ան որ ձեզի գաւաթ մը ջուր խմցնէ իմ անունովս՝ ՝ թէ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ կ’ըսեմ ձեզի, ‘Անիկա իր վարձքը պիտի չկորսնցնէ’»։41«Եւ ով որ գայթակղեցնէ այս պզտիկներէն մէկը, որ ինծի կը հաւատայ, աւելի աղէկ էր որ ջաղացքի քար մը անոր վզէն կախուէր ու ծովը ձգուէր»։42«Եթէ քու ձեռքդ քեզ կը գայթակղեցնէ, կտրէ զանիկա. աղէկ է քեզի պակասաւոր մտնել կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գեհեանը երթալ չմարելու կրակին մէջ,43Ուր անոնց որդը չի մեռնիր ու կրակը չի մարիր։44Եթէ քու ոտքդ քեզ կը գայթակղեցնէ, կտրէ զանիկա. աղէկ է քեզի կաղ մտնել կեանքը, քան թէ երկու ոտք ունենալ ու գեհեանը ձգուիլ չմարելու կրակին մէջ,45Ուր անոնց որդը չի մեռնիր ու կրակը չի մարիր։46Եթէ քու աչքդ քեզ կը գայթակղեցնէ, հանէ զանիկա. աղէկ է քեզի մէկ աչքով Աստուծոյ թագաւորութիւնը մտնել, քան թէ երկու աչք ունենալ ու կրակին գեհեանը ձգուիլ,47Ուր անոնց որդը չի մեռնիր ու կրակը չի մարիր։48Վասն զի ամէն մարդ կրակով պիտի աղուի եւ ամէն զոհ աղով պիտի աղուի։49Աղը աղէկ է, բայց եթէ աղը անհամնայ, ինչո՞վ պիտի համովցնէք. ձեր անձին մէջ աղ ունեցէք եւ իրարու հետ խաղաղութիւն ունեցէք»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 նշագծել 9 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/mark/009.mp3 16 9