× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ջոն ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 1 1234567891011121314151617181920211 1 1 : 14 1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950511 1 1 Armenian Western Bible 1853 Ջոն 1 Պահել գրառումները 1Սկիզբէն էր Բանը ու Բանը Աստուծոյ քով էր եւ Բանը Աստուած էր։2Անիկա սկիզբէն Աստուծոյ քովն էր։3Ամէն բան անով եղաւ եւ առանց անոր բան մը չեղաւ՝ ինչ որ եղաւ։4Կեանքը անով էր ու կեանքը մարդոց լոյսն էր5Եւ լոյսը խաւարի մէջ կը լուսաւորէր ու խաւարը զանիկա չճանչցաւ։6Աստուծմէ ղրկուած մարդ մը կար, որուն անունը Յովհաննէս էր։7Ասիկա վկայութեան համար եկաւ որպէս զի Լոյսին համար վկայէ, որպէս զի ամէնքը անոր միջոցով հաւատան։8Ինք չէր այն Լոյսը, հապա եկաւ որպէս զի Լոյսին համար վկայէ։9Ճշմարիտ Լոյսը ան է, որ աշխարհ եկող բոլոր մարդիկը կը լուսաւորէ։10Ինք աշխարհի մէջ էր եւ աշխարհ անով եղաւ, բայց աշխարհ զանիկա չճանչցաւ։11Իրեններուն եկաւ, սակայն իրենները զինք չընդունեցին։12Բայց որոնք որ զինք ընդունեցին, անոնց իշխանութիւն տուաւ Աստուծոյ որդիներ ըլլալու, որոնք կը հաւատան իր անուանը.13Որոնք ո՛չ արիւնէ եւ ո՛չ մարմնի կամքէ, ո՛չ ալ մարդու կամքէ, հապա Աստուծմէ ծնան։14Բանը մարմին եղաւ ու մեր մէջ բնակեցաւ, (եւ անոր փառքը տեսանք՝ Հօրմէն միածնի փառքին պէս,) շնորհքով ու ճշմարտութիւնով լեցուն։15Յովհաննէս վկայեց անոր համար եւ աղաղակեց ըսելով. «Ասիկա է, որուն համար կ’ըսէի. ‘Ան որ իմ ետեւէս կու գայ, ինծմէ առաջ եղաւ, վասն զի ինծմէ առաջ էր’։16Եւ անոր լեցունութենէն մենք ամէնքս շնորհք առինք շնորհքի տեղ։17Վասն զի օրէնքը Մովսէսին ձեռքով տրուեցաւ, բայց շնորհքը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսին ձեռքով եղան։18Մէկը երբե՛ք Աստուած տեսած չէ, բայց միածին Որդին որ Հօրը ծոցն է, անիկա պատմեց»։19Յովհաննէսին վկայութիւնը այս է երբ Հրեաները Երուսաղէմէն քահանաներ ու Ղեւտացիներ ղրկեցին, որպէս զի հարցնեն անոր թէ ‘Դուն ո՞վ ես’։20Եւ անիկա խոստովանեցաւ ու չուրացաւ. խոստովանեցաւ թէ ‘Ես Քրիստոսը չեմ’։21Ու հարցուցին անոր. «Հապա ո՞վ. Եղիա՞ն ես»։ Ըսաւ. «Չեմ»։ «Այն մարգարէ՞ն ես»։ Պատասխան տուաւ թէ՝ «Ո՛չ»։22Այն ատեն ըսին անոր. «Դուն ո՞վ ես. ըսէ՛ մեզի, որպէս զի պատասխան տանինք մեզի ղրկողներուն. դուն ի՞նչ կ’ըսես քեզի համար»։23Ըսաւ. «Ես անոր ձայնն եմ, որ անապատին մէջ կը կանչէ. ‘Շտկեցէք Տէրոջը ճամբան’, ինչպէս Եսայի մարգարէն ըսաւ»։24Այն ղրկուածները փարիսեցիներէն էին.25Հարցուցին իրեն՝ ըսելով. «Հապա ինչո՞ւ մկրտութիւն կ’ընես, եթէ դուն Քրիստոսը չես ու ո՛չ Եղիան եւ ո՛չ մարգարէն»։26Պատասխան տուաւ անոնց Յովհաննէս ու ըսաւ. «Ես ջրով կը մկրտեմ, բայց ձեր մէջ մէկը կայ, որ դուք չէք ճանչնար.27Անիկա է իմ ետեւէս եկողը, որ ինծմէ առաջ եղաւ, որուն կօշիկին կապը քակելու արժանի չեմ ես»։28Այս բաները Բեթաբարայի մէջ եղան Յորդանանի անդիի կողմը, ուր Յովհաննէս կը կենար ու կը մկրտէր։29Հետեւեալ օրը Յովհաննէս տեսաւ Յիսուսը, որ իրեն կու գար եւ ըսաւ. «Ահա Աստուծոյ Գառը, որ աշխարհի մեղքը կը վերցնէ։30Ասիկա է, որուն համար կ’ըսէի. ‘Իմ ետեւէս մարդ մը կու գայ, որ ինծմէ առաջ եղաւ, վասն զի ինծմէ առաջ էր’։31Ու ես զանիկա չէի ճանչնար, բայց անոր համար ես եկայ ջրով մկրտելու, որպէս զի անիկա Իսրայէլին յայտնուի»։32Եւ Յովհաննէս վկայութիւն տուաւ ըսելով՝ թէ ‘Կը տեսնէի Հոգին, որ աղաւնիի պէս երկնքէն կ’իջնէր ու անոր վրայ կը հանգչէր’։33Եւ ես զանիկա չէի ճանչնար, բայց ան որ զիս ղրկեց ջրով մկրտելու, ինք ըսաւ ինծի. ‘Որու վրայ տեսնես, որ Հոգին կ’իջնէ ու կը հանգչի անոր վրայ, անիկա է որ Սուրբ Հոգիով կը մկրտէ’։34Ես ալ տեսայ ու վկայեցի թէ ասիկա է Աստուծոյ Որդին»։35Հետեւեալ օրը Յովհաննէս դարձեալ կայներ էր երկու աշակերտներու հետ։36Նայելով Յիսուսին կողմը, որ կը պտըտէր, ըսաւ. «Ահա Աստուծոյ Գառը»։37Այս լսելով երկու աշակերտները գացին Յիսուսին ետեւէն։38Յիսուս երբ դարձաւ ու տեսաւ զանոնք որ իր ետեւէն կու գային, ըսաւ անոնց. «Ի՞նչ կ’ուզէք»։ Անոնք ալ ըսին իրեն. «Ռա՛բբի, (որ թարգմանուելով վարդապետ ըսել է,) ո՞ւր է քու օթեւանդ»։39Ըսաւ անոնց. «Եկէ՛ք ու տեսէ՛ք»։ Գացին ու տեսան, ուր որ էր իր օթեւանը։ Այն օրը անոր քով կեցան. վասն զի ժամը տասնի ատեններն էր։40Սիմոն Պետրոսին եղբայրը Անդրէաս այն երկուքէն մէկն էր, որոնք լսեցին Յովհաննէսէն եւ անոր ետեւէն գացին։41Անիկա նախ իր Սիմոն եղբայրը կը գտնէ եւ կ’ըսէ անոր. «Գտանք Մեսիան», (որ Քրիստոս կը թարգմանուի.)42Ու տարաւ զանիկա Յիսուսին քով։ Յիսուս անոր նայելով՝ ըսաւ. «Դուն ես Յովնանի որդին Սիմոնը, դուն Կեփաս պիտի կոչուիս, որ Պետրոս կը թարգմանուի»։43Հետեւեալ օրը Յիսուս Գալիլիա երթալ ուզեց եւ Փիլիպպոսը գտնելով՝ ըսաւ անոր. «Եկո՛ւր իմ ետեւէս»։44Փիլիպպոս Բեթսայիդայէն էր. Անդրէասին ու Պետրոսին քաղաքէն։45Փիլիպպոս կը գտնէ Նաթանայէլը եւ կ’ըսէ անոր. «Ա՛ն, որուն համար Մովսէս օրէնքին մէջ գրեց եւ մարգարէներն ալ, զանիկա գտանք, այսինքն Յիսուս Նազովրեցին, Յովսէփին որդին»։46Ու Նաթանայէլ ըսաւ անոր. «Նազարէթէն կարելի՞ է որ աղէկ բան մը ելլէ»։ Ըսաւ անոր Փիլիպպոս. «Եկուր ու տես»։47Յիսուս, երբ տեսաւ Նաթանայէլը, որ իրեն կու գար, ըսաւ անոր համար. «Ահա իրաւցընէ Իսրայէլացի մը, որուն ներսը նենգութիւն չկայ»։48Նաթանայէլ ըսաւ անոր. «Ուրկէ՞ կը ճանչնաս զիս»։ Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ անոր. «Դեռ Փիլիպպոս քեզ չկանչած, դուն որ թզենիին տակն էիր, ես քեզ տեսայ»։49Պատասխան տուաւ Նաթանայէլ ու ըսաւ անոր. «Ռա՛բբի, դուն ես Աստուծոյ Որդին, դուն ես Իսրայէլի թագաւորը»։50Յիսուս պատասխան տուաւ եւ ըսաւ անոր. «Անո՞ր համար՝ որ քեզի ըսի թէ քեզ թզենիին տակ տեսայ, կը հաւատաս։ Ասկէ աւելի մեծ բաներ պիտի տեսնես»։51Ու ըսաւ անոր. «Ճշմարիտ ճշմարիտ կ’ըսեմ ձեզի. ‘Ասկէ յետոյ պիտի տեսնէք երկինքը բացուած եւ Աստուծոյ հրեշտակները՝ որ կ’ելլեն ու կ’իջնեն Որդի մարդոյ վրայ’»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ջոն 1 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/john/001.mp3 21 1