× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ջոն ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 10 1234567891011121314151617181920211 1 1 : 11 1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041421 1 1 Armenian Western Bible 1853 Ջոն 10 Պահել գրառումները 1«Ճշմարիտ ճշմարիտ կ’ըսեմ ձեզի. ‘Ան որ դռնէն չի մտներ ոչխարներուն բակը, հապա ուրիշ տեղէ՝ անիկա գող ու աւազակ է’։2Բայց ան որ դռնէն կը մտնէ, անիկա ոչխարներուն հովիւն է։3Դռնապանը կը բանայ անոր եւ ոչխարները անոր ձայնը կը լսեն, ու իր ոչխարները անունով կը կանչէ եւ դուրս կը հանէ զանոնք։4Երբ իր ոչխարները կը հանէ, անոնց առջեւէն կ’երթայ ու ոչխարները իր ետեւէն կ’երթան, վասն զի անոր ձայնը կը ճանչնան։5Սակայն օտարի ետեւէն չեն երթար, հապա անկէ կը փախչին, վասն զի օտարներուն ձայնը չեն ճանչնար»։6Յիսուս այս առակը ըսաւ անոնց, բայց անոնք չէին իմանար թէ ի՞նչ էր որ իրենց կը խօսէր։7Յիսուս նորէն ըսաւ անոնց. «Ճշմարիտ ճշմարիտ կ’ըսեմ ձեզի. ‘Ես եմ ոչխարներուն դուռը’։8Ամէն անոնք որ ինծմէ առաջ եկան, գող ու աւազակ էին, բայց անոնց չլսեցին ոչխարները։9‘Ես եմ դուռը’, եթէ մէկը ինծմէ ներս մտնէ, պիտի փրկուի ու պիտի մտնէ ու ելլէ եւ արօտ գտնէ։10Գողը ուրիշ բանի համար չի գար, այլ միայն գողնալու եւ սպաննելու ու կորսնցնելու համար։ Ես եկայ որ կեանք ունենան եւ ա՛լ աւելի ունենան։11‘Ես եմ բարի հովիւը’. բարի հովիւը իր կեանքը ոչխարներուն համար կը դնէ։12Բայց վարձկանը, որ հովիւ չէ ու ոչխարները իրը չեն, երբ կը տեսնէ որ գայլը կու գայ, կը թողու ոչխարները ու կը փախչի եւ գայլը կը յափշտակէ ոչխարները ու զանոնք կը ցրուէ։13Եւ վարձկանը կը փախչի, վասն զի վարձկան է ու ինք հոգ չ’ըներ ոչխարներուն համար։14Ես եմ բարի հովիւը, կը ճանչնամ իմիններս ու կը ճանչցուիմ իմիններէս։15Ինչպէս Հայրը զիս կը ճանչնայ, ես ալ Հայրը կը ճանչնամ ու իմ կեանքս ոչխարներուն համար կը դնեմ։16Ուրիշ ոչխարներ ալ ունիմ, որոնք այս բակէն չեն. զանոնք ալ պէտք է որ բերեմ ու իմ ձայնիս մտիկ պիտի ընեն եւ ըլլան մէկ հօտ ու մէկ հովիւ։17Անոր համար իմ Հայրս զիս կը սիրէ, որովհետեւ ես իմ կեանքս կը դնեմ, որպէս զի նորէն առնեմ զանիկա։18Մէ՛կը չի հաներ զանիկա ինծմէ, հապա ես կը դնեմ զանիկա ինքնիրմէս։ Իշխանութիւն ունիմ զանիկա դնելու եւ իշխանութիւն ունիմ զանիկա նորէն առնելու. այս պատուէրը իմ Հօրմէս առի»։19Նորէն պառակտում եղաւ Հրեաներուն մէջ այս խօսքերուն համար։20Անոնցմէ շատեր կ’ըսէին. «Դեւ կայ ատոր ներսիդին ու խենդեցած է. ինչո՞ւ ատոր մտիկ կ’ընէք»։21Ուրիշներ կ’ըսէին. «Այս խօսքերը դիւահարի խօսքեր չեն. միթէ դեւը կրնա՞յ կոյրերուն աչքերը բանալ»։22Այն ատեն Երուսաղէմ նաւակատիքի տօն էր։ Ձմեռ էր։23Եւ Յիսուս կը պտըտէր տաճարին մէջ, Սողոմոնին Սրահը։24Հրեաները անոր չորս կողմը առին ու ըսին անոր. «Մինչեւ ե՞րբ մեզ տարակուսանքի մէջ պիտի թողուս. եթէ Քրիստոսը դուն ես, մեզի համարձակ ըսէ»։25Յիսուս պատասխան տուաւ անոնց. «Ձեզի ըսի ու չհաւատացիք։ Այն գործերը որոնք ես իմ Հօրս անունովը կը գործեմ, անոնք կը վկայեն ինծի համար։26Բայց դուք չէք հաւատար, վասն զի իմ ոչխարներէս չէք, ինչպէս ձեզի ըսի՝ ՝։27Իմ ոչխարներս իմ ձայնս կը լսեն ու ես ալ զանոնք կը ճանչնամ ու իմ ետեւէս կու գան։28Ես անոնց յաւիտենական կեանք կու տամ ու յաւիտեան պիտի չկորսուին եւ մէ՛կը իմ ձեռքէս պիտի չյափշտակէ զանոնք։29Իմ Հայրս, որ զանոնք ինծի տուաւ, բոլորէն մեծ է եւ մէ՛կը չի կրնար իմ Հօրս ձեռքէն յափշտակել։30Ես ու Հայրը մէկ ենք»։31Այն ատեն Հրեաները նորէն քարեր վերցուցին, որպէս զի զանիկա քարկոծեն։32Յիսուս ըսաւ անոնց. «Շատ բարի գործեր ցուցուցի ձեզի իմ Հօրմէս, անոնցմէ ո՞ր գործին համար զիս կը քարկոծէք»։33Հրեաները պատասխան տուին անոր՝ ըսելով. «Բարի գործի համար քեզ չենք քարկոծեր, հապա հայհոյութեան համար, քանզի դուն որ մարդ ես, ինքզինքդ Աստուած կ’ընես»։34Յիսուս պատասխան տուաւ անոնց. «Չէ՞ որ ձեր օրէնքին մէջ գրուած է. ‘Ես ըսի թէ դուք աստուածներ էք’։35Եթէ աստուածներ կ’անուանէ զանոնք, որոնց Աստուծոյ խօսքը տրուեցաւ, (ու կարելի չէ որ այն գրուածը աւրուի,)36Հապա զայն որ Հայրը սրբեց եւ աշխարհ ղրկեց, դուք ինչպէ՞ս անոր կ’ըսէք թէ՝ ‘Հայհոյութիւն կ’ընես’, ‘Աստուծոյ Որդի եմ’ ըսելուս համար։37Եթէ իմ Հօրս գործերը չեմ գործեր, ինծի մի՛ հաւատաք։38Բայց քանի որ կը գործեմ, թէեւ ինծի չէք հաւատար, գոնէ գործերուս հաւատացէք, որպէս զի գիտնաք ու հաւատաք թէ Հայրը իմ մէջս է եւ ես անոր մէջ»։39Նորէն կ’ուզէին զայն բռնել, բայց ան՝ անոնց ձեռքէն խուսափեցաւ։40Նորէն գնաց Յորդանանի անդիի կողմը, այն տեղը, ուր Յովհաննէս առաջ կը մկրտէր ու հոն կեցաւ։41Շատեր գացին անոր ու ըսին. «Իրաւ Յովհաննէս հրաշք մը չըրաւ,42Բայց ինչ որ Յովհաննէս ըսաւ ասոր համար՝ ամէնը ճշմարիտ էր»։ Եւ շատ մարդիկ հոն անոր հաւատացին։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ջոն 10 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/john/010.mp3 21 10