× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ջոն ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 12 1234567891011121314151617181920211 1 1 : 46 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849501 1 1 Armenian Western Bible 1853 Ջոն 12 Պահել գրառումները 1Յիսուս զատկէն վեց օր առաջ Բեթանիա գնաց, ուր էր Ղազարոսը, որ Յիսուս մեռելներէն յարուցանեց։2Հոն՝ անոր ընթրիք մը պատրաստեցին ու Մարթա սպասաւորութիւն կ’ընէր։ Ղազարոս անոր հետ սեղան նստողներէն մէկն էր։3Իսկ Մարիամ մէկ լիտր նարդոսի պատուական մեծագին իւղ առնելով, Յիսուսին ոտքերը օծեց ու իր մազերովը անոր ոտքերը սրբեց եւ տունը իւղին անուշահոտութիւնովը լեցուեցաւ։4Այն ատեն աշակերտներէն մէկը՝ Իսկարիովտացի Սիմոնեան Յուդան, որ զանիկա պիտի մատնէր, ըսաւ.5«Ինչո՞ւ համար այդ իւղը չծախուեցաւ երեք հարիւր դահեկանի, որ աղքատներուն տրուէր»։6Ասիկա ըսաւ, թ՛չ թէ աղքատները հոգալուն համար, հապա որ գող էր ու գանձանակը ինք կը պահէր եւ ինչ որ ձգուէր՝ ինք կը կրէր։7Իսկ Յիսուս ըսաւ. «Թո՛ղ տուր ատոր, այդ բանը իմ թաղմանս օրուանը համար պահեց։8Վասն զի աղքատները ամէն ատեն ձեզի հետ են, բայց ես ամէն ատեն ձեզի հետ պիտի չըլլամ»։9Հրեաներէն շատ ժողովուրդ անոր հոն ըլլալը իմացան ու եկան ո՛չ միայն Յիսուսին համար, հապա որպէս զի Ղազարոսն ալ տեսնեն, որ մեռելներէն յարուցանած էր։10Իսկ քահանայապետները խորհուրդ ըրին, որ Ղազարոսն ալ մեռցնեն.11Վասն զի Հրեաներէն շատեր անոր պատճառաւ կ’երթային ու կը հաւատային Յիսուսին։12Հետեւեալ օրը շատ ժողովուրդ, որ տօնին եկած էին, երբ լսեցին թէ Յիսուս Երուսաղէմ կու գայ,13Արմաւենիի ոստեր առին ու ելան զանիկա դիմաւորելու եւ կ’աղաղակէին. «Ովսա՛ննա, օրհնեալ է Իսրայէլի թագաւորը՝ որ Տէրոջը անունովը կու գայ»։14Յիսուս աւանակ մը գտնելով՝ անոր վրայ նստաւ, ինչպէս գրուած է.15«Մի՛ վախնար, ո՛վ Սիօնի աղջիկ, ահա քու Թագաւորդ կու գայ իշու աւանակի վրայ նստած»։16Անոր աշակերտները առաջ չիմացան այն բաները, բայց երբ Յիսուս փառաւորուեցաւ, այն ատեն մտքերնին բերին թէ այս բաները անոր համար գրուած էին եւ թէ իրենք այս բաները ըրին անոր։17Իրեն հետ եղող ժողովուրդը կը վկայէր թէ ա՛ն Ղազարոսը գերեզմանէն դուրս կանչեց ու մեռելներէն յարուցանեց զանիկա։18Ասոր համար ալ ժողովուրդը զանիկա դիմաւորեց, վասն զի լսեցին թէ անիկա այս հրաշքը ըրած էր։19Իսկ փարիսեցիները իրարու կ’ըսէին. «Կը տեսնէ՞ք որ օգուտ մը չենք կրնար ընել. ահա բոլոր աշխարհ անոր ետեւէն գնաց»։20Քանի մը Յոյներ կային տօնին երկրպագութիւն ընելու ելլողներուն մէջ։21Ասոնք Փիլիպպոսին եկան, որ Գալիլիայի Բեթսայիդայէն էր եւ կ’աղաչէին անոր ու կ’ըսէին. «Տէ՛ր, կ’ուզենք Յիսուսը տեսնել»։22Փիլիպպոս եկաւ ու Անդրէասին ըսաւ եւ յետոյ Անդրէաս ու Փիլիպպոս մէկտեղ Յիսուսին ըսին։23Յիսուս ալ պատասխան տուաւ անոնց ու ըսաւ. «Ժամանակը հասաւ, որ փառաւորուի Որդին մարդոյ։24Ճշմարիտ ճշմարիտ կ’ըսեմ ձեզի. ‘Եթէ ցորենին հատը հողին մէջ իյնալով չմեռնի, ինք մինակ կը մնայ. բայց եթէ մեռնի, շատ արդիւնք կը բերէ’։25Ան որ իր անձը կը սիրէ, պիտի կորսնցնէ զանիկա եւ ան որ իր անձը այս աշխարհին մէջ կ’ատէ, յաւիտենական կեանքին համար պիտի պահէ զանիկա։26Եթէ մէկը ինծի կը ծառայէ, թող իմ ետեւէս գայ ու ես ո՛ւր որ եմ, իմ ծառաս ալ հոն պիտի ըլլայ. եթէ մէկը ինծի կը ծառայէ, Հայրը պիտի պատուէ զանիկա»։27«Հիմա իմ հոգիս խռոված է եւ ի՞նչ ըսեմ. ‘Հա՛յր, զիս ազատէ այս ժամէն’. բայց ես եկայ այս ժամուան համար։28‘Հա՛յր, փառաւորէ քու անունդ’»։ Այն ատեն ձայն մը եկաւ երկնքէն. «Փառաւորեցի ալ՝ ու նորէն պիտի փառաւորեմ»։29Ժողովուրդը, որ կայներ էր ու կը լսէր, կ’ըսէին. «Որոտում կ’ըլլայ»։ Ոմանք ալ կ’ըսէին. «Հրեշտակ խօսեցաւ իրեն հետ»։30Յիսուս պատասխան տուաւ ու ըսաւ. «Այս ձայնը ինծի համար չեկաւ, հապա ձեզի համար։31Հիմա է այս աշխարհին դատաստանը, հիմա այս աշխարհին իշխանը դուրս պիտի ձգուի։32Ես ալ երբ երկրէն բարձրանամ, ամէնքդ ալ ինծի պիտի քաշեմ»։33Այս բանը կ’ըսէր՝ իմացնելով թէ ի՛նչ կերպ մահով պիտի մեռնէր։34Ժողովուրդը անոր պատասխանեց. «Մենք օրէնքէն լսեցինք թէ Քրիստոս յաւիտեան կը մնայ եւ դուն ի՞նչպէս կ’ըսես թէ պէտք է Որդին մարդոյ բարձրանայ. ո՞վ է այդ Որդին մարդոյ»։35Յիսուս ըսաւ անոնց. «Քիչ մը ատեն ալ լոյսը ձեզի հետ է. քանի որ լոյսը ունիք, քալեցէ՛ք, որ չըլլայ թէ մութը ձեր վրայ հասնի. վասն զի խաւարի մէջ քալողը չի գիտեր թէ ո՞ւր կ’երթայ։36Քանի որ լոյսը ունիք, հաւատացէ՛ք այն լոյսին, որպէս զի լուսոյ որդիներ ըլլաք»։ Յիսուս այս բաները խօսեցաւ ու գնաց պահուեցաւ անոնցմէ։37Թէպէտ այնքան հրաշքներ ըրած էր անոնց առջեւ, բայց անոնք չէին հաւատար իրեն.38Որպէս զի կատարուի Եսայի մարգարէին խօսքը, որ ըսաւ. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին եւ Տէրոջը բազուկը որո՞ւ յայտնուեցաւ»։39Անոր համար չէին կրնար հաւատալ, քանի որ դարձեալ կ’ըսէ Եսայի.40«Անոնց աչքերը կուրցուց եւ անոնց սրտերը թմրեցուց, որ չըլլայ թէ աչքովնին տեսնեն ու սրտովնին իմանան եւ դարձի գան ու ես զանոնք բժշկեմ»։41Այս խօսքը ըսաւ Եսային՝ երբ տեսաւ անոր փառքը ու խօսեցաւ անոր վրայով։42Ամէն պարագայի իշխաններէն ալ շատեր իրեն հաւատացին, բայց փարիսեցիներէն վախնալով զայն չէին դաւանիր, որպէս զի ժողովարանէն դուրս չձգուին.43Վասն զի մարդոց փառքը Աստուծոյ փառքէն աւելի սիրեցին։44Յիսուս կ’աղաղակէր ու կ’ըսէր. «Ան որ ինծի կը հաւատայ, ինծի չի հաւատար, հապա զիս ղրկողին.45Եւ ան որ զիս կը տեսնէ, զիս ղրկողը կը տեսնէ։46Ես իբր լոյս եկայ աշխարհ, որպէս զի ամէն ո՛վ որ ինծի հաւատայ, խաւարի մէջ չմնայ։47Եթէ մէկը իմ խօսքերս լսէ ու չհաւատայ, ես զանիկա պիտի չդատեմ, քանզի ես չեկայ որպէս զի աշխարհը դատեմ, հապա որպէս զի աշխարհը փրկեմ։48Ան, որ զիս կ’անարգէ եւ իմ խօսքերս չընդունիր, կայ մէկը որ զանիկա պիտի դատէ. այն խօսքը որ ես խօսեցայ, ան պիտի դատէ զանիկա վերջին օրը։49Վանս զի ես ինքնիրմէս չխօսեցայ, հապա Հայրը, որ զիս ղրկեց՝ ի՛նք ինծի պատուիրեց ինչ որ պիտի ըսեմ եւ ինչ որ պիտի խօսիմ։50Եւ գիտեմ թէ անոր պատուիրածը յաւիտենական կեանք է. ուստի ինչ որ ես կը խօսիմ, ինչպէս Հայրը ինծի ըսաւ, այնպէս կը խօսիմ»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ջոն 12 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/john/012.mp3 21 12