× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Kabardian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Tibetian Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Սունդաներեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Bagri Bhilali Bodo Braj Tulu Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Mazanderani Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Dagbani Edo Kituba Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ջոն ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 16 1234567891011121314151617181920211 1 1 : 1 1234567891011121314151617181920212223242526272829303132331 1 1 Armenian Western Bible 1853 Ջոն 16 Պահել գրառումները 1«Այս բաները ձեզի խօսեցայ, որպէս զի չգայթակղիք։2Իրենց ժողովարաններէն դուրս պիտի ձգեն ձեզ ու ժամանակ ալ պիտի գայ, որ ամէն ո՛վ որ ձեզ սպաննէ, այնպէս պիտի սեպէ թէ Աստուծոյ պաշտամունք կը մատուցանէ։3Եւ այս բաները ձեզի պիտի ընեն՝ անոր համար որ ո՛չ Հայրը ճանչցան, ո՛չ ալ՝ զիս։4Բայց այս բաները ձեզի խօսեցայ, որպէս զի երբ ժամանակը գայ, մտքերնիդ բերէք թէ ես ըսի ձեզի։ Այս բաները սկիզբէն չըսի ձեզի, վասն զի ես ձեզի հետ էի»։5«Հիմա ես կ’երթամ զիս ղրկողին քով եւ ձեզմէ մէ՛կն ալ չի հարցներ ինծի թէ ‘Ո՞ւր կ’երթաս’։6Բայց՝ որովհետեւ այս բաները ձեզի խօսեցայ, ձեր սրտերը տրտմութիւնով լեցուցան։7Բայց ես ճշմարիտը կ’ըսեմ ձեզի. ‘Աղէկ է ձեզի, եթէ ես երթամ. քանզի եթէ ես չերթամ, Մխիթարիչը ձեզի չի գար. բայց եթէ երթամ, զանիկա ձեզի պիտի ղրկեմ’։8Եւ ինք երբ գայ, աշխարհը պիտի յանդիմանէ՝ մեղքի համար եւ արդարութեան համար ու դատաստանի համար։9Մեղքի համար՝ որ ինծի չեն հաւատար.10Արդարութեան համար՝ որ ես իմ Հօրս քով կ’երթամ եւ ա՛լ զիս պիտի չտեսնէք.11Եւ դատաստանի համար՝ որ այս աշխարհին իշխանը դատապարտուած է։12Ձեզի տակաւին շատ բաներ ունիմ ըսելու, բայց հիմա չէք կրնար տանիլ։13Իսկ երբ ինքը՝ ճշմարտութեան Հոգին՝ գայ, ամէն ճշմարտութեան պիտի առաջնորդէ ձեզ, վասն զի ո՛չ թէ ինքնիրմէ պիտի խօսի, հապա ինչ որ լսէ՝ զայն պիտի խօսի ու գալիքները ձեզի պիտի պատմէ։14Անիկա զիս պիտի փառաւորէ, վասն զի իմինէս պիտի առնէ ու ձեզի պատմէ։15Այն ամէն բաները, որոնք Հայրը ունի՝ իմս են. անոր համար ձեզի ըսի թէ իմինէս պիտի առնէ ու ձեզի պատմէ»։16«Քիչ մը ատենէն ա՛լ զիս պիտի չտեսնէք եւ դարձեալ քիչ մը ատենէն զիս պիտի տեսնէք, քանզի ես Հօրը կ’երթամ»։17Ասոր համար աշակերտներէն ոմանք իրարու կ’ըսէին. «Ի՞նչ է այս որ մեզի կ’ըսէ թէ՝ ‘Քիչ մը ատենէն ա՛լ զիս պիտի չտեսնէք եւ դարձեալ քիչ մը ատենէն զիս պիտի տեսնէք, քանզի ես Հօրը կ’երթամ’»։18Ու կ’ըսէին. «Ի՞նչ պիտի ըլլայ այն ‘Քիչ մըն ալ’ը՝ որ կ’ըսէ. չենք գիտեր ի՞նչ ըսել կ’ուզէ»։19Յիսուս իմանալով որ կ’ուզեն իրեն հարցնել, ըսաւ անոնց. «Ատո՞ր համար իրարու կը հարցնէք, որ ըսի թէ՝ ‘Քիչ մը ատենէն ա՛լ զիս պիտի չտեսնէք եւ դարձեալ քիչ մը ատենէն զիս պիտի տեսնէք’։20Ճշմարիտ ճշմարիտ կ’ըսեմ ձեզի, ‘Դուք պիտի լաք ու ողբաք, բայց աշխարհ պիտի ուրախանայ. դուք պիտի տրտմիք, սակայն ձեր տրտմութիւնը ուրախութեան պիտի փոխուի’։21Կին մը երբ ծնանելու վրայ է՝ տրտմութիւն կ’ունենայ, վասն զի իր ժամը հասած է. բայց երբ տղան ծնանի, ա՛լ նեղութիւնը միտքը չի բերեր ուրախութենէն՝ քանի որ մարդ մը աշխարհ եկաւ։22Յիրաւի հիմա դուք տրտմութիւն ունիք. բայց ես ձեզ նորէն պիտի տեսնեմ եւ ձեր սրտերը ուրախ պիտի ըլլան ու ձեր ուրախութիւնը մէ՛կը ձեզմէ պիտի չհանէ։23Այն օրը ինծի բան մը պիտի չհարցնէք։ Ճշմարիտ ճշմարիտ կ’ըսեմ ձեզի, թէ իմ անունովս ի՛նչ որ խնդրէք Հօրմէն, պիտի տայ ձեզի։24Մինչեւ հիմա իմ անունովս բա՛ն մը չխնդրեցիք։ Խնդրեցէք ու պիտի առնէք, որպէս զի ձեր ուրախութիւնը լման ըլլայ»։25«Այս բաները առակներով խօսեցայ ձեզի. բայց ժամանակ պիտի գայ, որ ա՛լ առակներով պիտի չխօսիմ, հապա յայտնապէս Հօրը վրայով պիտի պատմեմ ձեզի։26Այն օրը իմ անունովս պիտի խնդրէք։ Չեմ ըսեր ձեզի թէ ե՛ս ձեզի համար պիտի աղաչեմ Հօրը.27Քանզի ինքը՝ Հայրը՝ ձեզ կը սիրէ, վասն զի դուք զիս սիրեցիք եւ հաւատացիք թէ ես Աստուծմէ ելայ։28Հօրմէն ելայ ու աշխարհ եկայ. նորէն կը թողում աշխարհը եւ Հօրը կ’երթամ»։29Ըսին անոր իր աշակերտները. «Ահա հիմա յայտնապէս կը խօսիս եւ առակ մըն ալ չես ըսեր։30Հիմա իմացանք թէ ամէն բան գիտես եւ բա՛ն մըն ալ պէտք չէ որ մէկը քեզի հարցնէ. ասով կը հաւատանք թէ Աստուծմէ եկար»։31Յիսուս պատասխան տուաւ անոնց ու ըսաւ. «Հիմա կը հաւատա՞ք.32Ահա ժամանակ պիտի գայ ու եկած ալ է, որ ցիրուցան պիտի ըլլաք ամէն մէկդ իր տեղը ու զիս մինակ պիտի թողուք. բայց ես մինակ չեմ, վասն զի Հայրը ինծի հետ է։33Այս բաները ձեզի խօսեցայ, որպէս զի ինծմով խաղաղութիւն ունենաք. աշխարհի մէջ նեղութիւն պիտի ունենաք, բայց քաջասի՛րտ եղէք, ես աշխարհին յաղթեցի»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ջոն 16 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/john/016.mp3 21 16