× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ջոն ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 7 1234567891011121314151617181920211 1 1 : 1 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152531 1 1 Armenian Western Bible 1853 Ջոն 7 Պահել գրառումները 1Այս բաներէն ետքը Յիսուս Գալիլիայի մէջ կը պտըտէր, քանզի չէր ուզեր Հրէաստանի մէջ պտըտիլ, վասն զի Հրեաները զինք սպաննել կ’ուզէին։2Հրեաներուն տաղաւարահարաց տօնը մօտ էր,3Ուստի իր եղբայրները ըսին իրեն. «Ելի՛ր ասկէ ու Հրէաստան գնա, որպէս զի քու աշակերտներդ ալ տեսնեն քու գործերդ որոնք կ’ընես.4Վասն զի մէկը չկայ որ ծածկաբար բան մը ընէ եւ ինք յայտնի ըլլալ ուզէ. եթէ դուն այդ բաները կ’ընես, ինքզինքդ աշխարհի յայտնէ»։5Քանզի իր եղբայրներն ալ չէին հաւատար իրեն։6Յիսուս ըսաւ անոնց. «Իմ ժամանակս դեռ հասած չէ, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է։7Աշխարհ ձեզ չի կրնար ատել, բայց զիս կ’ատէ, վասն զի ես կը վկայեմ թէ իր գործերը չար են։8Դուք ելէ՛ք այս տօնին. ես [դեռ] չեմ ելլեր այս տօնին. վասն զի ժամանակս դեռ չէ լեցուած»։9Այս ըսելով անոնց՝ ինք Գալիլիա մնաց։10Բայց երբ իր եղբայրները գացին, ետքը ինք ալ գնաց տօնին, ո՛չ թէ յայտնի՝ հապա գաղտուկ կերպով մը։11Հրեաները տօնին ատենը կը փնտռէին զինք ու կ’ըսէին. «Ո՞ւր է անիկա»։12Եւ ժողովուրդին մէջ շատ շշնջիւն կար անոր վրայով։ Ոմանք կ’ըսէին թէ ‘Աղէկ մարդ է’. ուրիշներ կ’ըսէին. ‘Ոչ, հապա ժողովուրդը կը մոլորեցնէ’։13Սակայն մէ՛կը անոր վրայով համարձակ չէր խօսեր Հրեաներուն վախէն։14Երբ տօնը կէս եղաւ, Յիսուս տաճարը գնաց ու կը սորվեցնէր։15Հրեաները կը զարմանային ու կ’ըսէին. «Ի՞նչպէս ասիկա գրքերը գիտէ, որ սորված չէ»։16Յիսուս պատասխան տուաւ անոնց ու ըսաւ. «Իմ վարդապետութիւնս իմս չէ, հապա զիս ղրկողինն է։17Եթէ մէկը կ’ուզէ անոր կամքը ընել, պիտի գիտնայ այս վարդապետութեան համար թէ արդեօք Աստուծմէ՞ է՝ թէ ես ինքնիրմէս կը խօսիմ։18Ան որ ինքնիրմէ կը խօսի, իր անձին փառքը կը փնտռէ, բայց ան որ զինք ղրկողին փառքը կը փնտռէ, անիկա ճշմարիտ է եւ անոր քով անիրաւութիւն չկայ։19Մովսէս չտուա՞ւ ձեզի օրէնքը ու ձեզմէ մէ՛կն ալ չի պահեր օրէնքը։20Ինչո՞ւ կ’ուզէք զիս սպաննել»։ Պատասխան տուաւ ժողովուրդը ու ըսաւ. «Դեւ կայ քու ներսդ. ո՞վ կ’ուզէ քեզ սպաննել»։21Պատասխան տուաւ Յիսուս եւ ըսաւ անոնց. «Գործ մը գործեցի ու ամէնքդ ալ զարմացեր էք։22Արդ՝ Մովսէս ձեզի թլփատութիւնը տուաւ, (որ ոչ թէ Մովսէսէն էր, հապա նախնիքներէն,) ու շաբաթ օրը մարդ կը թլփատէք։23Եթէ շաբաթ օրը մարդ կը թլփատէք որպէս զի Մովսէսին օրէնքը չքակուի, ինծի կը բարկանա՞ք որ ես շաբաթ օրը ամբողջ մարդ մը բժշկեցի։24Աչքի երեւցածին պէս դատաստան մի՛ ընէք, հապա արդար դատաստան ըրէք»։25Այն ատեն Երուսաղէմացիներէն ոմանք կ’ըսէին. «Ասիկա ան չէ՞, որ կը փնտռեն սպաննելու համար։26Ահա յայտնի կը խօսի ու բան մը չեն ըսեր անոր. միթէ իշխանները հասկցա՞ն թէ ասիկա ճշմարտապէս Քրիստոսն է։27Սակայն մենք գիտենք թէ ուրկէ՛ է. բայց Քրիստոս երբ գայ, մէ՛կը պիտի չգիտնայ ուրկէ՛ ըլլալը»։28Եւ Յիսուս տաճարին մէջ աղաղակեց՝ սորվեցնելու ատեն. «Զի՛ս ալ կը ճանչնաք եւ ուրկէ՛ ըլլալս ալ գիտէք։ Ես ինքնիրմէս եկած չեմ, հապա ան որ զիս ղրկեց՝ ճշմարիտ է, որ դուք չէք ճանչնար։29Բայց ես կը ճանչնամ զանիկա, վասն զի ես անկէ եմ եւ անիկա զիս ղրկեց»։30Ուստի կը մտածէին զինք բռնել, բայց մէ՛կն ալ իրեն ձեռք չզարկաւ, վասն զի իր ժամանակը դեռ հասած չէր։31Ժողովուրդէն շատեր հաւատացին իրեն եւ կ’ըսէին. «Քրիստոս երբ գայ, ասոնցմէ աւելի նշաննե՞ր պիտի ընէ, որչափ ասիկա կ’ընէ»։32Փարիսեցիները լսեցին ժողովուրդին այս շշնջիւնը անոր վրայով։ Անոնք եւ քահանայապետները սպասաւորներ ղրկեցին, որպէս զի զանիկա բռնեն։33Իսկ Յիսուս ըսաւ. «Քիչ մը ժամանակ ալ ձեզի հետ եմ, ապա պիտի երթամ անոր որ զիս ղրկեց։34Զիս պիտի փնտռէք ու պիտի չգտնէք եւ իմ եղած տեղս դուք չէք կրնար գալ»։35Այն ատեն Հրեաները ըսին իրարու. «Ո՞ւր պիտի երթայ ատիկա, որ մենք զինք պիտի չգտնենք. միթէ հեթանոսներուն մէջ ցիրուցան եղածներո՞ւն պիտի երթայ եւ հեթանոսներո՞ւն պիտի սորվեցնէ։36Ի՞նչ է այն խօսքը որ ըսաւ. ‘Զիս պիտի փնտռէք եւ պիտի չգտնէք եւ իմ եղած տեղս դուք չէք կրնար գալ’»։37Տօնին վերջին օրը Յիսուս կայներ էր, կ’աղաղակէր ու կ’ըսէր. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինծի գայ ու խմէ։38Ան՝ որ ինծի հաւատայ՝ ինչպէս գիրքը կ’ըսէ. ‘Անոր փորէն կենդանի ջուրի գետեր պիտի բղխին’»։39Այս ըսաւ Հոգիին համար, որ իրեն հաւատացողները պիտի առնէին, վասն զի Սուրբ Հոգին տրուած չէր տակաւին, քանզի Յիսուս դեռ փառաւորուած չէր։40Ժողովուրդէն շատ մարդիկ երբ այս խօսքը լսեցին՝ ըսին. «Իրաւցընէ ասիկա է մարգարէն»։41Ուրիշներ ըսին. «Ասիկա է Քրիստոսը». ուրիշներ ալ. «Միթէ Քրիստոսը Գալիլիայէ՞ն պիտի գայ։42Չէ՞ որ գիրքը կ’ըսէ թէ Քրիստոս Դաւիթին սերունդէն ու Դաւիթին եղած գիւղէն Բեթլեհէմէն պիտի գայ»։43Ուստի ժողովուրդին մէջ երկպառակութիւն եղաւ անոր համար։44Անոնցմէ ոմանք ուզեցին բռնել զանիկա, բայց մէ՛կը անոր ձեռք չզարկաւ։45Սպասաւորները նորէն գացին քահանայապետներուն եւ փարիսեցիներուն, որոնք հարցուցին. «Ինչո՞ւ զանիկա հոս չբերիք»։46Պատասխան տուին սպասաւորները. «Երբեք մէ՛կը այդ մարդուն պէս խօսած չէ»։47Այն ատեն փարիսեցիները հարցուցին անոնց եւ ըսին. «Միթէ դո՞ւք ալ մոլորեցաք։48Իշխաններէն կամ փարիսեցիներէն մէկը հաւատա՞ց անոր.49Բայց այս ռամիկ ժողովուրդը՝ որ օրէնքը չեն գիտեր, նզովուած են»։50Նիկոդէմոս ըսաւ անոնց, (որ գիշեր ատեն իրեն գացեր էր եւ անոնցմէ մէկն էր,)51«Միթէ մեր օրէնքը մարդ կը դատէ՞, եթէ առաջ անկէ բան մը չլսէ եւ չգիտնայ թէ ի՞նչ կ’ընէ»։52Պատասխան տուին ու ըսին անոր. «Միթէ դո՞ւն ալ Գալիլիայէն ես. քննէ՛ ու նայէ՛, որ Գալիլիայէն մարդ չելլեր»։53Եւ ամէն մէկը իր տունը գնաց։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ջոն 7 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/john/007.mp3 21 7