× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Kabardian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Tibetian Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Սունդաներեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Madurese Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Bagri Bhilali Bodo Braj Tulu Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Mazanderani Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Dagbani Edo Kituba Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ջոն ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 9 1234567891011121314151617181920211 1 1 : 1 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940411 1 1 Armenian Western Bible 1853 Ջոն 9 Պահել գրառումները 1Երբ կ’անցնէր, մարդ մը տեսաւ կոյր ծնած։2Իր աշակերտները հարցուցին իրեն ու ըսին. «Ռա՛բբի, որո՞ւնն է մեղքը, ասո՞ր թէ իր ծնողքին, որ անիկա կոյր ծնաւ»։3Պատասխան տուաւ Յիսուս. «Ո՛չ ատորն է մեղքը, ո՛չ ալ իր ծնողքին, հապա որպէս զի Աստուծոյ գործերը ատոր վրայ յայտնի ըլլան։4Քանի որ ցորեկ է, պէտք է որ զիս ղրկողին գործերը գործեմ. գիշերը կու գայ, երբ մէկը չի կրնար գործել,5Քանի որ աշխարհի մէջ եմ, աշխարհի լոյսն եմ»։6Երբ այս ըսաւ, թքաւ գետինը եւ թուքով կաւ շինեց, այն կաւը կոյրին աչքերուն վրայ ծեփեց7Եւ ըսաւ անոր. «Գնա՛, լուացուէ՛ Սելովամի աւազանին մէջ»։ (որ « ղրկուած » կը թարգմանուի։) Ան ալ գնաց ու լուացուեցաւ, եկաւ ու կը տեսնէր։8Դրացիները եւ անոնք որ առաջուընէ տեսած էին զանիկա որ կոյր էր, կ’ըսէին. «Ասիկա չէ՞ր որ կը նստէր եւ կը մուրար»։ Ոմանք կ’ըսէին. «Անիկա է»։9Ուրիշներ կ’ըսէին. «Անոր նման մէկն է », իսկ ինք կ’ըսէր. «Ես եմ»։10Ուստի հարցուցին իրեն. «Հապա ի՞նչպէս բացուեցան քու աչքերդ»։11Ինք պատասխան տուաւ ու ըսաւ. «Յիսուս կոչուած մարդ մը կաւ շինեց ու աչքերս ծեփեց եւ ըսաւ ինծի. ‘Գնա՛ Սելովամի աւազանը ու լուացուէ՛’. ես ալ գացի, լուացուեցայ ու կը տեսնեմ»։12Ըսին իրեն. «Ո՞ւր է անիկա»։ Ըսաւ անոնց. «Չեմ գիտեր»։13Փարիսեցիներուն տարին զանիկա, որ ատենով կոյր էր։14Շաբաթ օր էր, երբ Յիսուս կաւը շինեց ու անոր աչքերը բացաւ։15Փարիսեցիներն ալ կը հարցնէին իրեն թէ՝ «Ի՞նչպէս կը տեսնէ»։ Անիկա ալ ըսաւ անոնց. «Կաւ դրաւ աչքերուս վրայ ու լուացուեցայ եւ կը տեսնեմ»։16Ասոր վրայ փարիսեցիներէն ոմանք կ’ըսէին. «Այն մարդը Աստուծմէ չէ, վասն զի շաբաթ օրը չի պահեր»։ Ուրիշներ կ’ըսէին. «Ի՞նչպէս կրնայ մեղաւոր մարդ մը այսպիսի հրաշքներ ընել»։ Անոնց մէջ երկպառակութիւն կար։17Նորէն ըսին կոյրին. «Դուն ի՞նչ կ’ըսես անոր համար, որ քու աչքերդ բացաւ»։ Ան ալ ըսաւ թէ՝ ‘Մարգարէ մըն է’։18Իսկ Հրեաները չէին հաւատար՝ թէ կոյր էր ու բացուեցաւ, մինչեւ որ անոր ծնողքը կանչեցին,19Եւ անոնց հարցուցին. «Ա՞յս է ձեր որդին, որուն համար դուք կ’ըսէք թէ կոյր ծնաւ. հապա հիմա ի՞նչպէս կը տեսնէ»։20Անոր ծնողքը պատասխան տուին անոնց ու ըսին. «Գիտենք թէ ասիկա է մեր որդին եւ որ ինք կոյր ծնաւ։21Բայց հիմա ի՞նչպէս կը տեսնէ՝ չենք գիտեր, կամ թէ ո՞վ բացաւ ատոր աչքերը՝ մենք չենք գիտեր, ինք չափահաս է, իրեն հարցուցէք, թող ինք խօսի իրեն համար»։22Այսպէս ըսին անոր ծնողքը Հրեաներէն վախնալնուն համար, քանզի Հրեաները միաբան հաւանութեամբ որոշեր էին, որ եթէ մէկը զանիկա Քրիստոս դաւանի, ժողովարանէն դուրս ձգուի։23Ասոր համար անոր ծնողքը ըսին թէ «Ինք չափահաս է, իրեն հարցուցէք»։24Ետքը նորէն կանչեցին այն մարդը որ կոյր էր ու ըսին անոր. «Աստուծոյ փառք տուր, մենք գիտենք թէ այն մարդը մեղաւոր է»։25Անիկա ալ պատասխան տուաւ ու ըսաւ. «Եթէ մեղաւոր է՝ ես չեմ գիտեր. միայն այս գիտեմ թէ կոյր էի եւ հիմա կը տեսնեմ»։26Նորէն ըսին անոր. «Ի՞նչ ըրաւ քեզի, քու աչքերդ ի՞նչպէս բացաւ»։27Պատասխան տուաւ անոնց. «Հիմա ըսի ձեզի ու չլսեցի՞ք. ինչո՞ւ համար նորէն լսել կ’ուզէք. միթէ դո՞ւք ալ կ’ուզէք անոր աշակերտ ըլլալ»։28Անոնք նախատելով զանիկա, ըսին. «Դուն ես անոր աշակերտը, իսկ մենք Մովսէսին աշակերտներն ենք։29Մենք գիտենք թէ Աստուած Մովսէսին հետ խօսեցաւ, բայց ասիկա չենք գիտեր թէ ուրկէ՞ է»։30Պատասխան տուաւ մարդը եւ ըսաւ անոնց. «Ատիկա է զարմանալի բանը՝ որ դուք չէք գիտեր թէ ուրկէ՞ է, բայց անիկա իմ աչքերս բացաւ։31Գիտենք թէ Աստուած մեղաւորներուն մտիկ չըներ, բայց եթէ մէկը աստուածապաշտ ըլլայ ու անոր կամքը կատարէ, անոր մտիկ կ’ընէ։32Աշխարհի սկիզբէն ի վեր լսուած չէ որ մարդ մը կոյր ծնածի մը աչքերը բացած ըլլայ։33Եթէ Աստուծմէ չըլլար այն մարդը, բա՛ն մըն ալ չէր կրնար ընել»։34Պատասխան տուին եւ ըսին անոր. «Դուն բոլորովին մեղքերու մէջ ծնած ես ու մեզի վարդապետութի՞ւն կ’ընես»։ Եւ դուրս ըրին զանիկա։35Յիսուս լսեց թէ զանիկա դուրս ըրին, երբ գտաւ զանիկա, ըսաւ անոր. «Դուն կը հաւատա՞ս Աստուծոյ Որդիին»։36Անիկա պատասխան տուաւ ու ըսաւ. «Տէ՛ր, ո՞վ է՝ որ հաւատամ անոր»։37Յիսուս ըսաւ անոր. «Տեսար զանիկա, քեզի հետ խօսողը՝ ա՛ն է»։38Անիկա ալ ըսաւ. «Կը հաւատամ, Տէ՛ր» ու անոր երկրպագութիւն ըրաւ։39Յիսուս ըսաւ. «Ես դատաստանի համար եկայ այս աշխարհը, որպէս զի չտեսնողները տեսնեն եւ տեսնողները կուրանան»։40Փարիսեցիներէն ոմանք, որոնք իրեն հետ էին, այս բաները լսելով՝ ըսին իրեն. «Միթէ մե՞նք ալ կոյր ենք»։41Յիսուս ըսաւ անոնց. «Եթէ կոյր ըլլայիք, դուք մեղք չէիք ունենար, բայց հիմա կ’ըսէք թէ ‘Կը տեսնենք’, ասոր համար ձեր մեղքը ձեր վրայ կը մնայ»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ջոն 9 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/john/009.mp3 21 9