× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Գործեր ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 15 123456789101112131415161718192021222324252627281 1 1 : 35 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940411 1 1 Armenian Western Bible 1853 Գործեր 15 Պահել գրառումները 1Մէկ քանիներ, Հրէաստանէն եկած, եղբայրներուն կը սորվեցնէին թէ՝ եթէ Մովսէսին աւանդած սովորութեանը համեմատ չթլփատուիք, չէք կրնար փրկուիլ։2Ուստի Պօղոսին եւ Բառնաբասին դէմ շատ մը հակառակութիւն ու վէճ ընելէն ետքը, վճռեցին որ Պօղոսն ու Բառնաբասը եւ մէկ քանիներ ալ անոնցմէ՝ Երուսաղէմ երթան առաքեալներուն ու երէցներուն՝ այս խնդրին համար։3Անոնք ալ եկեղեցիէն ճամբու դրուելով՝ Փիւնիկէէն ու Սամարիայէն անցան եւ հեթանոսներուն դարձի գալը պատմելով՝ մեծապէս ուրախացուցին բոլոր եղբայրները։4Երբ Երուսաղէմ հասան, եկեղեցիէն ու առաքեալներէն եւ երէցներէն ընդունուեցան եւ պատմեցին ինչ որ Աստուած ըրեր էր իրենց միջոցով։5Փարիսեցիներու աղանդէն հաւատացեալներէն ոմանք ելան ու ըսին թէ՝ «Պէտք է թլփատել զանոնք ու պատուիրել որ Մովսէսին օրէնքը պահեն»։6Առաքեալներն ու երէցները հաւաքուեցան այս մասին խորհելու։7Շատ վիճաբանութիւն ընելէ յետոյ, Պետրոս ոտքի վրայ ելաւ ու ըսաւ անոնց. «Մարդի՛կ եղբայրներ, դուք գիտէք թէ առաջին օրերէն Աստուած զիս ընտրեց մեր մէջէն, որպէս զի իմ բերնովս հեթանոսները աւետարանին խօսքը լսեն ու հաւատան։8Սրտագէտն Աստուած վկայեց անոնց՝ Սուրբ Հոգին տալով, ինչպէս մեզի ալ,9Եւ խտրութիւն մը չըրաւ մեր ու անոնց մէջտեղ, հաւատքով անոնց սրտերը մաքրելով։10Ուստի հիմա ինչո՞ւ Աստուած կը փորձէք, աշակերտներուն պարանոցին վրայ այնպիսի լուծ մը դնելով, որ ո՛չ մեր հայրերը, ո՛չ ալ մենք կրցանք վերցնել։11Բայց կը հաւատանք թէ Տէր Յիսուսին շնորհքովը կը փրկուինք մենք, ինչպէս անոնք ալ»։12Բոլոր ժողովուրդը լուռ կեցաւ ու մտիկ կ’ընէր Բառնաբասին ու Պօղոսին, որոնք կը պատմէին թէ Աստուած ո՛րչափ նշաններ ու հրաշքներ ըրեր էր հեթանոսներուն մէջ իրենց ձեռքով։13Անոնք խօսքերնին կտրելէն հետոյ՝ Յակոբոս խօսք առնելով՝ ըսաւ. «Մարդի՛կ եղբայրներ, ինծի մտիկ ըրէ՛ք.14Շմաւոն պատմեց թէ Աստուած ի՛նչպէս առաջ այցելութիւն ըրաւ, որպէս զի հեթանոսներէն ժողովուրդ մը առնէ իր անուանը համար։15Այս բանին համար մարգարէներուն խօսքերն ալ կը միաբանին, ինչպէս գրուած է.16‘Ասկէ ետեւ պիտի դառնամ ու Դաւիթին ինկած խորանը նորէն պիտի շինեմ եւ անոր կործանուած տեղերը նորէն պիտի շինեմ եւ կանգնեցնեմ զանիկա,17Որպէս զի մնացած մարդիկը Տէրը փնտռեն եւ բոլոր հեթանոսները՝ որոնց վրայ իմ անունս կոչուած է’, կ’ըսէ Տէրը, որ այս ամէն բաները կ’ընէ։18Յայտնի են Աստուծոյ իր բոլոր գործերը աշխարհի սկիզբէն ի վեր։19Ասոր համար ես յարմար կը դատեմ նեղութիւն չտալ անոնց, որոնք հեթանոսներէն Աստուծոյ կը դառնան.20Հապա թուղթ մը գրել անոնց՝ որ ետ կենան կուռքերու պղծութիւններէն եւ պոռնկութենէ ու խեղդուածէ եւ արիւնէ։21Վասն զի Մովսէս հին դարերէն ի վեր ամէն քաղաքի մէջ զինք քարոզողներ ունի եւ ժողովարաններու մէջ ամէն շաբաթ օր կը կարդացուի»։22Այն ատեն առաքեալներուն ու երէցներուն՝ բոլոր եկեղեցիին հետ մէկտեղ աղէկ երեւցաւ որ իրենցմէ մարդիկ ընտրելով Անտիոք ղրկեն Պօղոսին ու Բառնաբասին հետ, Բարսաբա մականուանեալ Յուդան եւ Շիղան, որոնք գլխաւոր մարդիկ էին եղբայրներուն մէջ։23Ու անոնց ձեռքով թուղթ մը ղրկեցին, այսպէս գրուած. «Առա՛քեալներ ու երէ՛ցներ եւ ե՛ղբայրներ, Անտիոքի ու Սուրիոյ եւ Կիլիկիոյ մէջ հեթանոսներէն եղած եղբայրներուդ ողջո՛յն։24Որովհետեւ լսեցինք թէ ոմանք մեր մէջէն ելլելով՝ ձեզ խօսքերով խռովեցուցեր եւ ձեր անձերը նեղած են, ըսելով թէ պէտք է թլփատուիլ ու օրէնքը պահել, որոնց մենք այսպէս չպատուիրեցինք։25Մեզի միաբանութեամբ հաւաքուածներուս աղէկ երեւցաւ, որ մարդիկ ընտրելով ձեզի ղրկենք՝ մեր սիրելիներուն, Բառնաբասին ու Պօղոսին հետ,26Որոնք մեր Տէր Յիսուս Քրիստոսին անուանը համար անձերնին մատնած մարդիկ են։27Ուստի ղրկեցինք Յուդան եւ Շիղան, որպէս զի իրենք ալ բերնով նոյն բաները ձեզի ըսեն.28Վասն զի աղէկ երեւցաւ Սուրբ Հոգիին ու մեզի ալ ձեր վրայ աւելի բեռ չդնել այս հարկաւոր բաներէն զատ,29Որ ետ կենաք կուռքերու զոհուածէ եւ արիւնէ ու խեղդուածէ եւ պոռնկութենէ, որոնցմէ ինքզինքնիդ պահելով աղէկ պիտի ընէք։ Ո՛ղջ եղէք»։30Անոնք ալ ճամբայ դրուելով՝ Անտիոք գացին եւ ժողովուրդը մէկտեղ ժողվելով թուղթը տուին։31Ու երբ կարդացին, ուրախացան տրուած մխիթարութեան համար։32Իսկ Յուդա ու Շիղա, որ իրենք ալ մարգարէ էին, շատ խօսքերով յորդորեցին եղբայրները ու հաստատեցին։33Ատեն մը հոն կենալէ յետոյ, եղբայրներէն խաղաղութեամբ ճամբայ դրուեցան ու առաքեալներուն դարձան ։34Բայց Շիղային յարմար երեւցաւ, որ հոն մնայ։35Պօղոսն ու Բառնաբասն ալ Անտիոքի մէջ կը կենային եւ ուրիշ շատերու հետ Տէրոջը խօսքը կը սորվեցնէին ու կը քարոզէին։36Քանի մը օր յետոյ Պօղոս ըսաւ Բառնաբասին. «Դառնանք ու այցելենք եղբայրներուն՝ բոլոր քաղաքները, ուր Տէրոջը խօսքը քարոզեցինք եւ տեսնենք թէ ի՞նչպէս են։37Բառնաբաս կ’ուզէր որ Յովհաննէսն ալ առնեն, որ Մարկոս կը կոչուէր.38Բայց Պօղոս արժան չսեպեց որ Պամփիւլիայի մէջ իրենցմէ զատուողը ու իրենց հետ գործի չեկողը իրենց հետ առնեն։39Այսպէս անոնց մէջ գժտութիւն մը եղաւ, ստիպուած իրարմէ զատուեցան։ Բառնաբաս առաւ Մարկոսը ու նաւով Կիպրոս գնաց։40Պօղոս ալ Շիղան ընտրեց ու ելաւ, եղբայրներէն Աստուծոյ շնորհքին յանձնուելով41Եւ Սուրիոյ ու Կիլիկիոյ մէջ կը պտըտէր ու եկեղեցիները կը հաստատէր։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Գործեր 15 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/acts/015.mp3 28 15