× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Գործեր ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 19 123456789101112131415161718192021222324252627281 1 1 : 1 123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839401 1 1 Armenian Western Bible 1853 Գործեր 19 Պահել գրառումները 1Քանի որ Ապօղոս Կորնթոսի մէջ էր, Պօղոս վերի կողմերը պտըտելով Եփեսոս հասաւ եւ քանի մը աշակերտներ գտնելով՝2Ըսաւ անոնց. «Երբ հաւատացիք, Սուրբ Հոգին առի՞ք արդեօք»։ Անոնք ալ ըսին իրեն. «Բայց մենք լսած ալ չենք թէ Սուրբ Հոգին կայ»։3Ան ալ ըսաւ անոնց. «Հապա ինչո՞վ մկրտուեցաք»։ Անոնք ալ ըսին. «Յովհաննէսին մկրտութիւնովը»։4Պօղոս ալ ըսաւ. «Յովհաննէս ապաշխարութեան մկրտութիւնով մկրտեց ու ժողովուրդին ալ ըսաւ, որ հաւատան անոր, որ իրմէ յետոյ պիտի գայ, այսինքն՝ Քրիստոս Յիսուսին»։5Երբ ասիկա լսեցին, Տէր Յիսուսին անունովը մկրտուեցան։6Պօղոս, երբ անոնց վրայ ձեռք դրաւ, Սուրբ Հոգին անոնց վրայ եկաւ եւ լեզուներ կը խօսէին ու կը մարգարէանային։7Անոնք բոլորը տասներկու հոգի էին։8Ապա ժողովարանը մտնելով՝ երեք ամիս համարձակութեամբ Աստուծոյ թագաւորութեանը վրայով կը խօսէր ու կը համոզէր։9Երբ մէկ քանիները կը յամառէին ու դէմ կը դնէին՝ բազմութեան առջեւ կը վարկաբեկէին այն ճամբան, ինք անոնցմէ հեռացաւ եւ աշակերտներ զատեց ու ամէն օր Տիւրան անուն մէկուն դպրատանը մէջ կը խօսէր։10Ասիկա երկու տարի տեւեց, մինչեւ որ բոլոր Ասիայի մէջ բնակող Հրեաները ու Յոյները Տէրոջը խօսքը լսեցին։11Եւ Աստոած նշանաւոր հրաշքներ կ’ընէր Պօղոսին ձեռքով.12Այնպէս որ անոր մարմնէն թաշկինակներ ու գոգնոցներ կը տանէին հիւանդներուն եւ անոնք կը բժշկուէին ու չար ոգիները կ’ելլէին։13Բայց աստանդական Հրեաներէն մէկ քանիները, որոնք երդմնեցուցիչ էին, յանդգնեցան Տէր Յիսուսին անունը կանչել անոնց վրայ, որոնք չար ոգիներ ունէին եւ կ’ըսէին. «Ձեզ կ’երդմնցնենք այն Յիսուսով, որ Պօղոս կը քարոզէ»։14Այս բանը ընողները Սկեւա ըսուած Հրեայ քահանայապետի մը եօթը որդիներն էին։15Չար ոգի մը պատասխանեց անոնց. «Յիսուսը կը ճանչնամ ու Պօղոսը գիտեմ, բայց դուք ո՞վ էք»։16Այն մարդը, որուն ներսիդին էր չար ոգին, անոնց վրայ ցատկելով՝ բռնեց զանոնք ու տապալեց, այնպէս որ տունէն մերկ ու վիրաւորուած դուրս փախան։17Այս բանը Եփեսոսի մէջ բնակող բոլոր Հրեաներուն ու Յոյներուն յայտնի եղաւ եւ ամենուն վրայ վախ մը ինկաւ ու Տէր Յիսուսին անունը կը մեծարուէր։18Հաւատացեալներէն շատեր կու գային ու կը խոստովանէին ու կը պատմէին իրենց ըրածները։19Կախարդութեան հետեւողներէն շատեր գրքերնին մէկտեղ բերելով՝ ամենուն առջեւ կ’այրէին։ Անոնց գինը հաշուեցին, յիսուն հազար արծաթ դահեկան գտան։20Այսպէս Տէրոջը խօսքը մեծապէս կ’աճէր եւ կը զօրանար։21Երբ այս բաները լմնցան, Պօղոս միտքը դրաւ որ Մակեդոնիայէն ու Աքայիայէն պտըտելով՝ Երուսաղէմ երթայ ու կ’ըսէր. «Հոն երթալէս ետքը պէտք է որ Հռովմ ալ տեսնեմ»։22Իրեն սպասաւորութիւն ընողներէն երկուքը, Տիմոթէոսն ու Երաստոսը ղրկեց Մակեդոնիա ու ինք ատեն մըն ալ Ասիա կեցաւ։23Այն ատենները շատ խռովութիւն եղաւ Տէրոջը ճամբուն համար։24Քանզի Դեմետրիոս անունով արծաթագործ մը Արտեմիսի փոքրիկ տաճարներ կը շինէր արծաթէ, որը քիչ շահ չէր բերեր վարպետներուն։25Ինք մէկտեղ ժողվեց նոյն արհեստին բանուորները ու ըսաւ. «Մա՛րդիկ, դուք գիտէք թէ այս գործէն է մեր շահը26Եւ կը տեսնէք ու կը լսէք թէ այս Պօղոսը ո՛չ միայն Եփեսացիները հապա գրեթէ բոլոր Ասիացիները համոզելով՝ մտքերնին դարձուց, ըսելով թէ՝ ‘Ձեռքով շինուածները աստուածներ չեն’։27Ուստի վտանգ կայ որ՝ ո՛չ միայն այս մեր կողմը պիտի նախատուի, հապա մեծ աստուածուհիին՝ Արտեմիսին՝ տաճարն ալ ոչինչ պիտի սեպուի եւ անոր մեծափառութիւնը պիտի խափանուի, որ բոլոր Ասիա ու աշխարհ կը պաշտեն»։28Երբ ասիկա լսեցին, բարկութեամբ լեցուած կը կանչուըռտէին ու կ’ըսէին. «Մեծ է Եփեսացիներուն Արտեմիսը»։29Եւ բոլոր քաղաքը խռովութեամբ լեցուեցաւ եւ յափշտակելով Գայիոս ու Արիստարքոս Մակեդոնացիները՝ Պօղոսին ճանապարհորդակիցները՝ ամէնքը մէկէն թատրոնը վազեցին։30Իսկ Պօղոս, երբ ուզեց ժողովուրդին մէջ մտնել, աշակերտները թող չտուին։31Ասիապետներէն ոմանք ալ, որոնք իր բարեկամներն էին, մարդ ղրկելով իրեն՝ կ’աղաչէին որ չփորձէ թատրոնը երթալ։32Ուստի մէկը՝ մէկ կերպ ու միւսը՝ ուրիշ կերպ բան կը կանչուըռտէին, վասն զի ժողովուրդը շփոթութեան մէջ էր եւ շատեր չէին գիտեր թէ ի՞նչ բանի համար հաւաքուած են։33Բազմութեանը մէջէն յառաջ բերին Աղեքսանդրոսը, որ Հրեաները յառաջ քշեցին. Աղեքսանդրոս ալ ձեռքը շարժելով՝ կ’ուզէր որ ժողովուրդին պատասխան տայ։34Երբ գիտցան թէ անիկա Հրեայ է, ամէնքը մէկ բերան եղած՝ երկու ժամու չափ կը կանչուըռտէին թէ՝ «Մեծ է Եփեսացիներուն Արտեմիսը»։35Սակայն ատենադպիրը բազմութիւնը հանդարտեցնելով՝ ըսաւ. «Ո՛վ Եփեսացի մարդիկ, ո՞վ չի գիտեր թէ Եփեսացիներու քաղաքը մեծ Արտեմիսի ու Դիոսէ ինկած կուռքին տաճարն է։36Ուրեմն քանի որ անվիճելի բան մըն է, պէտք է հանդարտ կենաք եւ յանդգնութեամբ բան մը չընէք։37Դուք այդ մարդիկը հոս բերիք, որոնք ո՛չ տաճար կողոպտողներ են, ո՛չ ալ ձեր աստուածուհիին հայհոյանք ըրեր են։38Ուստի եթէ Դեմետրիոս եւ իրեն հետ եղած վարպետները մէկուն հետ բան մը ունին, դատի օրեր կան ու փոխանորդ բդեշխը կայ. թող անոր առջեւ ամբաստանութիւն ընեն.39Իսկ եթէ ուրիշ բաներու համար է ձեր պահանջը, օրինաւոր ժողովի մէջ թող որոշուի։40Վասն զի մենք ալ այսօրուան եղածին համար իբրեւ խռովայոյզ մարդիկ ամբաստանուելու վտանգին մէջ ենք, քանզի միջոց մը չկայ, որով կարող ըլլանք այս խառնամբոխ բազմութեանը համար պատասխան տալ»։ Եւ այսպէս ըսելով ժողովը արձակեց։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Գործեր 19 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/acts/019.mp3 28 19