× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 հռոմեական ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 15 123456789101112131415161 1 1 : 4 12345678910111213141516171819202122232425262728293031321 1 1 Armenian Western Bible 1853 հռոմեական 15 Պահել գրառումները 1Մենք որ զօրաւոր ենք, պէտք է տկարներուն տկարութիւնը վերցնենք ո՛չ միայն մեր անձին հաճոյ ըլլալու համար,2Հապա մեզմէ ամէն մէկը շինութեան համար իր ընկերին հաճոյ ըլլայ՝ բարի բաներու մէջ։3Քանզի Քրիստոս ալ ո՛չ թէ իր անձին հաճոյ եղաւ, հապա ինչպէս գրուած է՝ ‘Քեզ նախատողներուն նախատինքները իմ վրաս ինկան’։4Վասն զի ինչ որ առաջուընէ գրուեցաւ, գրուեցաւ որ սորվիք, որպէս զի համբերութիւնով ու գրքերուն մխիթարութիւնով մենք յոյս ունենանք։5Համբերութեան ու մխիթարութեան Աստուածը ոյժ պիտի տայ ձեզի, որ իրարու հետ միեւնոյն խորհուրդը ունենաք՝ Քրիստոս Յիսուսին ուզածին պէս,6Որպէս զի մէկ սրտով ու մէկ բերնով փառաւորէք Աստուած՝ մեր Տէրոջը՝ Յիսուս Քրիստոսին Հայրը։7Ասոր համար մէկզմէկ ընդունեցէք, ինչպէս Քրիստոս մեզ ընդունեց Աստուծոյ փառքին համար։8Բայց կ’ըսեմ թէ Յիսուս Քրիստոս սպասաւոր եղաւ թլփատուածներուն, ցուցնելու համար Աստուծոյ ճշմարտութիւնը, որպէս զի նախահայրերուն տրուած խոստումները հաստատէ9Եւ հեթանոսները ողորմութեան համար Աստուած փառաւորեն. ինչպէս գրուած է. «Ասոր համար ազգերուն մէջ քեզ պիտի գովեմ եւ քու անուանդ սաղմոս պիտի երգեմ»։10Եւ դարձեալ կ’ըսէ. «Ո՛վ ազգեր, անոր ժողովուրդին հետ ուրախացէք»։11Եւ դարձեալ. «Օրհնեցէ՛ք Տէրը, ո՛վ բոլոր ազգեր ու գովեցէ՛ք զանիկա, ո՛վ բոլոր ժողովուրդներ»։12Եւ դարձեալ Եսային կ’ըսէ. «Յեսսէի արմատը պիտի գայ ու ան ազգերուն իշխան պիտի ըլլայ, ազգերը անոր պիտի յուսան»։13Արդ՝ յուսոյ Աստուածը ձեզ լեցնէ կատարեալ ուրախութիւնով ու խաղաղութիւնով՝ ձեր հաւատքին համաձայն, որպէս զի ձեր յոյսը առատանայ Սուրբ Հոգիին զօրութիւնովը։14Ես ինքս ալ հաստատ համոզուած եմ ձեզի համար, իմ եղբայրնե՛րս, որ դուք լեցուած էք բարութիւնով եւ գիտութիւնով եւ կրնաք մէկզմէկ խրատել։15Սակայն մէկ կողմէ համարձակութեամբ գրեցի ձեզի, իմ եղբայրներս, որպէս զի մտքերնիդ ձգեմ այս բաները, այն շնորհքին պատճառով որ Աստուծմէ ինծի տրուած է,16Որպէս զի ես Յիսուս Քրիստոսին սպասաւորը ըլլամ հեթանոսներուն մէջ եւ Աստուծոյ աւետարանը մատակարարեմ, որպէս զի հեթանոսներուն ընծայուիլը ընդունելի ըլլայ՝ Սուրբ Հոգիով սրբուելով։17Ուստի Աստուծոյ քով կրնամ պարծենալ Քրիստոս Յիսուսով։18Վասն զի չեմ համարձակիր խօսիլ այն բաներու մասին, որ Քրիստոս իմ ձեռքովս գործած չէ հեթանոսները հնազանդեցնելու համար՝ խօսքով ու գործով,19Նշաններու ու հրաշքներու զօրութիւնով, Աստուծոյ Հոգիին զօրութիւնովը. այնպէս որ Երուսաղէմէն սկսած եւ շրջան ընելով մինչեւ Լիւրիկացիներու կողմերը Քրիստոսին աւետարանը լեցուցի։20Այնպէս ջանացի աւետարանը քարոզել, ոչ թէ ուր որ Քրիստոսին անունը յիշուած էր, որ չըլլայ թէ ուրիշի մը դրած հիման վրայ շինեմ. հապա ինչպէս գրուած է թէ՝21«Որոնց չպատմուեցաւ անոր վրայով՝ պիտի տեսնեն ու որոնք չլսեցին՝ պիտի իմանան»։22Անոր համար ալ շատ անգամ արգիլուեցայ ձեզի գալէ։23Բայց հիմա այս կողմերը ա՛լ ինծի տեղ չկայ ու շատ տարիներէ ի վեր խիստ կը փափաքիմ ձեզի գալ,24Երբ դէպի Սպանիա երթամ կը յուսամ անցնելու ատենս ձեզ տեսնել ու ձեզմէ ճամբուիլ հոն երթալու, եթէ առաջ քիչ մը ձեզմով լեցուիմ։25Բայց հիմա Երուսաղէմ կ’երթամ սուրբերուն սպասաւորութիւն ընելու։26Վասն զի Մակեդոնացիները եւ Աքայեցիները յօժարեցան որ Երուսաղէմի մէջ եղած աղքատ սուրբերուն քիչ մը օգնութիւն ընեն։27Յօժարեցան, քանզի անոնց պարտական ալ են։ Եթէ հեթանոսները հոգեւոր բաներու մէջ Հրեաներէն օգնութիւն ստացան, պարտաւոր են անոնց օգնել մարմնաւոր բաներու մէջ ալ։28Ուրեմն ասիկա կատարելով ու կնքելով անոնց այս պտուղը՝ ձեզմէ Սպանիա պիտի անցնիմ։29Գիտեմ թէ իմ ձեզի գալու ատենս՝ Քրիստոսին աւետարանին լեցուն օրհնութիւնովը պիտի գամ։30Ձեզի կ’աղաչեմ, եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսով ու Հոգիին սիրովը, որ ինծի հետ պատերազմակից ըլլաք ձեր աղօթքներուն մէջ առ Աստուած ինծի համար,31Որպէս զի Հրէաստանի մէջ հաւատքի չհնազանդողներէն ազատուիմ ու իմ Երուսաղէմ ընելու սպասաւորութիւնս սուրբերուն ընդունելի ըլլայ,32Որպէս զի Աստուծոյ կամքովը ուրախութեամբ ձեզի գալով՝ ձեզի հետ հանգչիմ։ Եւ խաղաղութեան Աստուածը ձեր ամենուն հետ ըլլայ։ Ամէն։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 հռոմեական 15 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/romans/015.mp3 16 15