× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Եփեսացիներ ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 4 1234561 1 1 : 26 12345678910111213141516171819202122232425262728293031321 1 1 Armenian Western Bible 1853 Եփեսացիներ 4 Պահել գրառումները 1Արդ՝ կ’աղաչեմ ձեզի՝ ես որ Տէրոջը համար կապուած եմ, որ դուք այնպէս քալէք՝ ինչպէս կը վայլէ այն կոչումին որով կանչուեցաք,2Լման խոնարհութիւնով ու հեզութիւնով, երկայնմտութեամբ, սիրով իրարու ներողամիտ ըլլալով.3Ջանալով Սուրբ Հոգիին միաբանութիւնը խաղաղութեան կապովը պահել.4Մէկ մարմին ու մէկ հոգի, ինչպէս կանչուեցաք ձեր կոչումին մէկ յոյսովը.5Տէրը մէկ է, հաւատքը մէկ, մկրտութիւնը մէկ.6Մէկ է Աստուած եւ ամենուն Հայրը, որ ամենուն վրայ ու ամենուն հետ եւ ձեր ամենուն մէջն է։7Բայց մեր ամէն մէկուն ալ շնորհք տրուած է Քրիստոսին պարգեւին չափովը։8Անոր համար կ’ըսէ. «Բարձրը ելաւ, գերութիւնը գերի բռնեց ու մարդոց պարգեւներ տուաւ»։9Այս «Ելաւ» ըսելը ի՞նչ է, ըսել է թէ՝ ինք առաջ երկրի վարի կողմերը իջաւ։10Ան որ իջաւ՝ նոյն ինքն է, որ բոլոր երկինքներէն վեր ելաւ, որպէս զի ամէն բան լեցնէ։11Եւ ինք մէկ քանին տուաւ առաքեալներ ըլլալու, մէկ քանին՝ մարգարէներ, մէկ քանին՝ աւետարանիչներ, մէկ քանին՝ հովիւներ ու վարդապետներ.12Սուրբերուն կատարելութեանը համար, պաշտօնին գործին համար, Քրիստոսին մարմնին շինութեանը համար.13Մինչեւ ամէնքս ալ հասնինք հաւատքին ու Աստուծոյ Որդին ճանչնալուն միաբանութեանը, կատարեալ մարդ ըլլալու, Քրիստոսի լման հասակին չափը ունենալու.14Որպէս զի ա՛լ ասկէ յետոյ տղայ չըլլանք, երերած ու վարդապետութեան ամէն հովերէ ասդին անդին տարուբերուած՝ մարդոց խաբէութիւնովը, որոնք խորամանկութեամբ կը խաբեն մոլորեցնելու.15Հապա սիրով ճշմարտութեան հետեւելով՝ ամէն բան Անով աճեցնենք որ գլուխ է, այսինքն Քրիստոս.16Որմէ բոլոր մարմինը մէկտեղ կազմուած եւ բոլոր յօդուածները իրարու հաղորդուելով կցուած՝ ամէն մէկ մասին չափով ներգործելով՝ սիրով մարմնին աճում կու տայ իրեն շինութեանը համար։17Ուստի կ’ըսեմ ու Տէրոջմով կը վկայեմ, որ դուք անգամ մըն ալ այնպէս չքալէք, ինչպէս ուրիշ հեթանոսներ կը քալեն իրենց մտքին ունայնութեանը մէջ.18Որոնց իմացականութիւնը խաւարած է ու օտարացած են Աստուծոյ կեանքէն, իրենց մէջ եղած տգիտութեան պատճառով եւ իրենց սրտին կուրութեանը համար.19Որոնք անզգայ ըլլալով՝ ինքզինքնին ագահութիւնով անառակութեան տուին, ամէն կերպ պղծութիւն գործելու։20Բայց դուք այսպէս չսորվեցաք Քրիստոսը,21Թէեւ անոր վրայով լսեցիք եւ անկէ սորվեցաք, թէ ճշմարտութիւնը Յիսուսին մէջ է,22Որպէս զի ձեր վրայէն հանէք այն ձեր առաջուան վարմունքը ունեցող հին մարդը, որ խաբեբայ ցանկութիւններով ապականուած էր23Եւ ձեր մտքով ու հոգիով նորոգուիք24Եւ նոր մարդը ձեր վրայ հագնիք, որ Աստուծոյ պատկերին պէս արդարութիւնով ու ճշմարիտ սրբութիւնով ստեղծուած է։25Ուստի ստութիւնը մէկդի ձգելով՝ ճշմարտութիւնը խօսեցէք ամէն մէկդ իր ընկերին, վասն զի մենք իրարու անդամներ ենք։26Եթէ բարկանաք՝ մեղք մի՛ գործէք, արեւը ձեր բարկութեանը վրայ մարը թող չմտնէ։27Ու Սատանային՝ տեղի մի՛ տաք։28Ան որ գողութիւն կ’ընէր, ա՛լ թող չգողնայ. այլ մանաւանդ աղէկ գործի մը պարապելով՝ իր ձեռքերովը աշխատի, որպէս զի կարող ըլլայ տալ կարօտ եղողին։29Բնաւ ձեր բերնէն ապականեալ խօսք մը թող չելլէ, հապա ինչ որ աղէկ է՝ պէտք եղած շինութեանը համար, որպէս զի լսողներուն շնորհք տայ։30Եւ Աստուծոյ Սուրբ Հոգին մի՛ տրտմեցնէք, որով դուք կնքուեցաք փրկութեան օրուանը համար։31Ամէն դառնութիւն եւ բարկութիւն ու սրտմտութիւն եւ աղաղակ ու հայհոյութիւն վերցուի ձեզմէ իրենց չարութիւններով մէկտեղ։32Եւ իրարու հետ քաղցր եղէք, գթած, ներելով իրարու, ինչպէս Աստուած Քրիստոսով ներեց ձեզի։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Եփեսացիներ 4 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/ephesians/004.mp3 6 4