× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Հեսու ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 4 1234567891011121314151617181920212223241 1 1 : 23 1234567891011121314151617181920212223241 1 1 Armenian Western Bible 1853 Հեսու 4 Պահել գրառումները 1Երբ ժողովուրդը Յորդանանէն անցաւ, Տէրը խօսեցաւ Յեսուին ու ըսաւ.2«Ժողովուրդէն տասներկու մարդ առէք, ամէն ցեղէ մէկմէկ մարդ3Ու անոնց պատուիրելով ըսէք. ‘Ասկէ Յորդանանի մէջէն, քահանաներուն ոտքերուն ամուր կեցած տեղէն, ձեզի տասներկու քար վերցուցէք եւ զանոնք ձեզի հետ տարէք ու դրէք այն տեղը՝ ուր այս գիշեր իջեւան պիտի ընէք’»։4Յեսու Իսրայէլի որդիներէն իր որոշած տասներկու մարդիկը կանչեց, ամէն ցեղէ մէկմէկ մարդ5Ու Յեսու անոնց ըսաւ. «Յորդանանի մէջ ձեր Տէր Աստուծոյն տապանակին առջեւ անցէք ու Իսրայէլի որդիներուն ցեղերուն թիւովը՝ ամէն մէկդ ձեր ուսերուն վրայ մէկմէկ քար վերցուցէք անկէ.6Որպէս զի ասիկա ձեր մէջ նշան ըլլայ ու երբ վաղը ձեր որդիները ձեզի հարցնելու ըլլան ու ըսեն թէ՝ ‘Այս քարերը ի՞նչ պիտի ըլլան ձեզի’,7Անոնց ըսէք. ‘Քանի որ Տէրոջը ուխտի տապանակին առջեւէն Յորդանանի ջուրերը կտրուեցան. երբ անիկա Յորդանանէն կ’անցնէր՝ Յորդանանի ջուրը կտրուեցաւ. այս քարերը Իսրայէլի որդիներուն մէջ յիշատակի համար պիտի ըլլան յաւիտեան’»։8Եւ Իսրայէլի որդիները Յեսուի պատուիրածին պէս ըրին ու Յորդանանի մէջէն տասներկու քար առին, Իսրայէլի որդիներուն ցեղերուն թիւովը, ինչպէս Տէրը Յեսուին հրամայեր էր եւ զանոնք իրենց հետ իջեւանին տեղը տարին ու հոն դրին։9Եւ Յեսու ուրիշ տասներկու քարեր ալ կանգնեցուց Յորդանանի մէջ, ուխտին տապանակը վերցնող քահանաներուն ոտքերուն կեցած տեղը, որոնք մինչեւ այսօր հեն են։10Տապանակը վերցնող քահանաները Յորդանանի մէջ կայնեցան, մինչեւ որ լմնցաւ այն բոլոր խօսքը, որ Տէրը Յեսուին պատուիրեց, որ ժողովուրդին ըսէ, ինչպէս Մովսէս Յեսուին պատուիրեր էր ժողովուրդը արտորալով անցաւ։11Ու երբ ժողովուրդին անցնիլը լմնցաւ, այն ատեն Տէրոջը տապանակն ու քահանաները ժողովուրդին առջեւ անցան։12Ռուբէնին որդիները ու Գադին որդիները եւ Մանասէին կէս ցեղը սպառազինեալ՝ Իսրայէլի որդիներուն առջեւ անցան, ինչպէս Մովսէս անոնց ըսեր էր.13Քառասուն հազարի չափ պատրաստուած զօրք Տէրոջը առջեւ՝ պատերազմի համար Երիքովի դաշտը անցան։14Նոյն օրը Տէրը բոլոր Իսրայէլի աչքերուն առջեւ Յեսուն մեծցուց ու անոր կեանքին բոլոր օրերուն որքան Մովսէսէն կը վախնային, այնքան Յեսուէն վախցան,15Տէրը խօսեցաւ Յեսուին՝ ըսելով.16«Վկայութեան տապանակը վերցնող քահանաներուն հրաման ըրէ որ Յորդանանէն ելլեն»։17Ուստի Յեսու քահանաներուն հրամայեց ու ըսաւ. «Յորդանանէն ելէք»։18Երբ Տէրոջը ուխտին տապանակը վերցնող քահանաները Յորդանանի մէջէն ցամաք ելան եւ քահանաներուն ոտքերուն թաթերը ցամաքի վրայ կոխեցին, Յորդանանի ջուրը իր տեղը դարձաւ ու առաջուան պէս իր բոլոր եզերքները ողողեց։19Առաջին ամսուան տասներորդ օրը ժողովուրդը Յորդանանէն դուրս ելլելով, Գաղգաղայի մէջ Երիքովի արեւելեան կողմը իջեւան ըրին։20Այն տասներկու քարը, որոնք Յորդանանէն առեր էին, Յեսու Գաղգաղայի մէջ կանգնեցուց21Եւ Իսրայէլի որդիներուն խօսեցաւ՝ ըսելով. «Վաղը եթէ ձեր որդիները իրենց հայրերուն հարցնելու ըլլան ու ըսեն թէ՝ ‘Այս քարերը ի՞նչ են’,22Ձեր տղոց իմացնէք՝ ըսելով. ‘Իսրայէլ Յորդանանէն ցամաքով անցաւ’։23Որովհետեւ ձեր Տէր Աստուածը ձեր առջեւէն Յորդանանի ջուրերը ցամքեցուց մինչեւ որ դուք անցաք, ինչպէս ձեր Տէր Աստուածը Կարմիր ծովուն մէջ ալ ըրաւ, որը ցամքեցուց մեր առջեւէն մինչեւ որ մենք անցանք.24Որպէս զի երկրի բոլոր ազգերը գիտնան թէ Տէրոջը ձեռքը զօրաւոր է։ Դուք ձեր Տէր Աստուծմէն միշտ վախցէք»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Հեսու 4 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/joshua/004.mp3 24 4