× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ռութը ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 1 12341 1 1 : 1 123456789101112131415161718192021221 1 1 Armenian Western Bible 1853 Ռութը 1 Պահել գրառումները 1Դատաւորներու կառավարութեան օրերը երկրին վրայ սով եղաւ։ Յուդայի Բեթլէհէմէն մարդ մը իր կնոջ ու երկու որդիներուն հետ Մովաբի երկիրը պանդխտանալու գնաց2Եւ այն մարդուն անունը Ելիմելէք ու կնոջ անունը Նոեմի ու երկու որդիներուն անունները Մաալոն ու Քելլոն էին։ Անոնք Եփրաթացի էին Յուդայի Բեթլէհէմէն եւ Մովաբի երկիրը գացին, հոն բնակեցան։3Նոեմիին այրը Ելիմելէք մեռաւ ու Նոեմի իր երկու որդիներովը մնաց,4Որոնք իրենց Մովաբացի կիներ առին։ Մէկուն անունը՝ Որփա ու միւսին անունը Հռութ էր։ Անոնք հոն տասը տարիի չափ նստան։5Մաալոն եւ Քելլոն երկուքն ալ մեռան։ Կինը իր երկու որդիներէն ու այրէն զուրկ մնաց։6Անիկա իր երկու հարսերովը ելաւ, որ Մովաբի երկրէն դառնայ, քանզի Մովաբի երկրին մէջ լսեր էր թէ Տէրը իր ժողովուրդին այցելութիւն ըրեր է՝ անոնց հաց տալով։7Անիկա իր եղած տեղէն իր երկու հարսերուն հետ ելաւ եւ Յուդայի երկիրը դառնալու համար ճամբորդեց։8Նոեմի իր երկու հարսերուն ըսաւ. «Գացէ՛ք եւ ամէն մէկդ թող իր մօրը տունը դառնայ ու Տէրը ձեզի ողորմութիւն ընէ, ինչպէս դուք մեռածներուն ու ինծի ըրիք.9Տէրը ձեզի տայ, որ ամէն մէկդ իր էրկանը տունը հանգստութիւն գտնէ»։ Զանոնք համբուրեց եւ անոնք ձայներնին վերցնելով լացին10Ու անոր ըսին. «Մենք անպատճառ քեզի հետ քու ժողովուրդիդ պիտի դառնանք»։11Բայց Նոեմի ըսաւ. «Ո՛վ իմ աղջիկներս, ե՛տ դարձէք. ինչո՞ւ համար ինծի հետ պիտի երթաք. միթէ իմ արգանդիս մէջ ուրիշ տղաքներ կա՞ն, որ ձեզի այր ըլլան։12Ե՛տ դարձէք, իմ աղջիկներս ու գացէ՛ք. քանզի ես պառաւեր եմ ու նորէն պիտի չկարգուիմ։ Եթէ յոյս ունենալով՝ այս գիշեր կարգուելու ըլլայի ու տղաքներ ալ ծնանէի,13Դուք մինչեւ անոնց մեծնալը պիտի սպասէի՞ք եւ դուք ասոր համար պիտի չկարգուէի՞ք ու այսպէ՞ս պիտի մնայիք։ Ո՛չ, աղջիկներս, քանզի ձեզի համար շատ՝ ՝ կը ցաւիմ. որովհետեւ Տէրոջը ձեռքը իմ վրաս ծանրացաւ»։14Ու անոնք նորէն ձայներնին վերցնելով լացին։ Եւ Որփա իր կեսուրը համբուրեց, բայց Հռութ անկէ չզատուեցաւ։15Սակայն Նոեմի ըսաւ. «Ահա քու ներդ իր ժողովուրդին ու իր աստուածներուն դարձաւ. դուն ալ ներոջդ ետեւէն դարձիր»։16Բայց Հռութ ըսաւ. «Զիս մի՛ համոզեր, որ քեզ թողում եւ քեզմէ հեռանամ, քանզի ո՛ւր որ երթաս՝ հոն պիտի երթամ եւ ո՛ւր որ մնաս՝ հոն պիտի մնամ։ Քու ժողովուրդդ իմ ժողովուրդս պիտի ըլլայ ու քու Աստուածդ իմ Աստուածս պիտի ըլլայ։17Ո՛ւր որ մեռնիս՝ ես ալ հոն պիտի մեռնիմ ու հոն թաղուիմ. Տէրը ինծի այսպէս ու ասկէ աւելին ընէ, եթէ զիս քեզմէ մահուանէ զատ ուրիշ բան մը զատէ»։18Երբ Նոեմի տեսաւ, որ անիկա միտքը դրեր է իրեն հետ երթալ, ա՛լ չխօսեցաւ անոր։19Երկուքը մէկտեղ գացին, մինչեւ որ Բեթլէհէմ հասան։ Երբ Բեթլէհէմ մտան, իրենց պատճառով բոլոր քաղաքը շարժեցաւ ու կ’ըսէին. «Արդեօք Նոեմին ասիկա՞ է»։20Անիկա անոնց ըսաւ. «Զիս Նոեմի մի կոչէք, զիս Մարա կոչեցէք. քանզի Ամենակարողը դառնութեամբ լեցուց զիս։21Ես լեցուն գացի ու Տէրը զիս պարապ դարձուց։ Ինչո՞ւ զիս Նոեմի կը կոչէք. քանզի Տէրը ինծի դէմ վկայութիւն տուաւ՝ ՝ ու Ամենակարողը զիս վշտացուց»։22Այսպէս Նոեմի իր հարսին, Մովաբացի Հռութին հետ Մովաբի երկրէն ետ դարձաւ ու գարիի հունձքին սկիզբը Բեթլէհէմ հասան։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ռութը 1 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/ruth/001.mp3 4 1