× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 1 Սամուել ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 1 123456789101112131415161718192021222324252627282930311 1 1 : 1 123456789101112131415161718192021222324252627281 1 1 Armenian Western Bible 1853 1 Սամուել 1 Պահել գրառումները 1Եփրեմի լեռնէն Արիմաթէմ-Սօփիմէ Եղկանա անունով Եփրաթացի մարդ մը կար, որ Սուփիի որդիին Թովայի որդիին Եղիուսի որդիին Յերոամի որդին էր։2Անիկա երկու կին ունէր, մէկուն անունը՝ Աննա ու միւսին անունը Փենանա էր։ Փենանա զաւակներ ունէր, բայց Աննա զաւակ չունէր։3Այն մարդը տարուէ տարի իր քաղաքէն կ’ելլէր, որպէս զի Սելովի մէջ զօրութիւններու Տէրոջը երկրպագութիւն ու զոհ մատուցանէ։ Հոն Հեղիի երկու որդիները՝ Ոփնի ու Փենէհէս՝ Տէրոջը քահանաներն էին։4Եղկանա իր զոհ մատուցած օրը իր կնոջ Փենանային եւ անոր տղաքներուն ու աղջիկներուն մէկմէկ բաժին տուաւ,5Իսկ Աննային կրկին բաժին տուաւ, քանզի անիկա Աննան կը սիրէր. բայց Տէրը անոր արգանդը գոցեր էր։6Անոր նախանձորդը՝ Փենանա ՝ զանիկա կսկծեցնելու համար խիստ վշտացուց, որովհետեւ Տէրը անոր արգանդը գոցեր էր։7Եւ Աննա ամէն տարի՝ Տէրոջը տունը ելած ատենը՝ Եղկանա այնպէս կ’ընէր. Փենանա ալ նոյնպէս Աննան կը վշտացնէր ու անիկա կու լար եւ չէր ուտեր։8Այրը՝ Եղկանա՝ անոր ըսաւ. «Աննա՛, ինչո՞ւ կու լաս եւ ինչո՞ւ չես ուտեր ու ինչո՞ւ համար սիրտդ այդպէս տրտում է. միթէ ես քեզի տասը որդիէ աւելի լաւ չե՞մ»։9Աննա Սելովի մէջ ուտելէն ու խմելէն ետքը ոտքի ելաւ. (Հեղի քահանան Տէրոջը տաճարին սեմերուն քով աթոռի մը վրայ նստեր էր.)10Եւ տրտմալից հոգիով Տէրոջը առջեւ աղօթք ըրաւ ու խիստ շատ լացաւ։11Ուխտ ընելով՝ ըսաւ. «Ո՛վ Տէր զօրութեան, եթէ քու աղախինիդ նեղութեանը նայիս ու զիս յիշես եւ քու աղախինդ չմոռնալով՝ քու աղախինիդ արու զաւակ մը՝ ՝ տաս, զանիկա Տէրոջը պիտի նուիրեմ իր կեանքին բոլոր օրերուն մէջ ու անոր գլխուն վրայ ածելի պիտի չզարնուի»։12Երբ անիկա Տէրոջը առջեւ իր աղօթքը երկնցուց, Հեղի անոր բերնին կը նայէր։13Աննա իր սրտին մէջէն կը խօսէր, միայն շրթունքները կը շարժէին, բայց ձայնը չէր լսուեր. անոր համար Հեղի զանիկա գինով կարծեց։14Եւ Հեղի անոր ըսաւ. «Մինչեւ ե՞րբ գինովութիւն պիտի ընես. քու գինիէդ հրաժարէ՛»։15Աննա պատասխան տուաւ ու ըսաւ. «Ո՛վ տէր իմ. այդպէս չէ. ես վշտացած սրտով կին մըն եմ եւ գինի կամ օղի չեմ խմած. սակայն Տէրոջը առջեւ իմ սիրտս բացի՝ ՝։16Քու աղախինդ չար կին մը մի՛ կարծեր, քանզի իմ վշտերուս ու նեղութեանս շատութեանը համար մինչեւ հիմա խօսեցայ»։17Այն ատեն Հեղի պատասխան տուաւ ու ըսաւ. «Գնա՛ խաղաղութեամբ ու Իսրայէլի Աստուածը քու խնդրուածքդ քեզի տայ՝ ինչ որ անկէ խնդրեցիր»։18Աննա ըսաւ. «Քու աղախինդ թող քու առջեւդ շնորհք գտնէ» եւ իր ճամբան գնաց ու կերաւ ու երեսը անգամ մըն ալ չտրտմեցաւ։19Անոնք առաւօտուն կանուխ ելան ու Տէրոջը առջեւ երկրպագութիւն ըրին եւ Ռամա դարձան ու իրենց տունը գացին։ Եղկանա իր Աննա կնոջ մօտեցաւ եւ Տէրը զանիկա յիշեց։20Աննա յղացաւ եւ երբ ժամանակը հասաւ, տղայ մը ծնաւ։ Անոր անունը Սամուէլ կոչեց՝ ըսելով. «Քանզի զանիկա Տէրոջմէն խնդրեցի»։21Եւ անոր այրը Եղկանա իր բոլոր ընտանիքովը Սելով ելաւ, որպէս զի Տէրոջը առջեւ տարեկան զոհը մատուցանէ ու իր ուխտը կատարէ ։22Բայց Աննա չգնաց, քանզի իր էրկանը ըսաւ. «Մինչեւ տղուն կաթէ կտրուիլը պիտի նստիմ. ետքը զանիկա պիտի տանիմ, որպէս զի Տէրոջը առջեւ երեւնայ ու միշտ հոն մնայ»։23Եւ այրը Եղկանա անոր ըսաւ. «Աչքերուդ հաճելի եղածը ըրէ՛. մինչեւ զանիկա կաթէն կտրես՝ նստէ՛. միայն թէ Տէրը իր խօսքը հաստատէ»։ Ուստի կինը նստաւ ու մինչեւ իր տղան կաթէն կտրելը զանիկա կը սնուցանէր։24Զանիկա կաթէն կտրածին պէս տղուն հետ առաւ երեք զուարակ, մէկ արդու ալիւր ու մէկ տիկ գինի եւ Տէրոջը տունը տարաւ, որ Սելովի մէջ էր, թէեւ տղան դեռ փոքրիկ էր։25Եւ մէկ զուարակը մորթեցին ու տղան Հեղիին տարին։26Եւ Աննա ըսաւ. «Ո՜հ, տէր իմ, քու անձդ կենդանի է. ես այն կինն եմ, որ հոս քու քովդ կայնեցայ Տէրոջը աղօթք ընելու համար։27Ես այս տղուն համար աղօթք ըրի ու Տէրը իմ խնդրուածքս ինծի տուաւ՝ ինչ որ անկէ խնդրեցի։28Հիմա ալ զանիկա Տէրոջը կը նուիրեմ. անիկա իր բոլոր կեանքին մէջ Տէրոջը փոխ տրուած ըլլայ»։ Ու հոն Տէրոջը երկրպագութիւն ըրաւ։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 1 Սամուել 1 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/1samuel/001.mp3 31 1