× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 1 Սամուել ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 12 123456789101112131415161718192021222324252627282930311 1 1 : 15 123456789101112131415161718192021222324251 1 1 Armenian Western Bible 1853 1 Սամուել 12 Պահել գրառումները 1Սամուէլ բոլոր Իսրայէլին ըսաւ. «Դուք ինծի ինչ որ ըսիք, ես ձեր խօսքին մտիկ ըրի ու ձեր վրայ թագաւոր դրի։2Ահա հիմա ձեր առջեւէն թագաւորը կ’երթայ, բայց ես ծերացայ ու մազերս ճերմկցան. իմ որդիներս ձեզի հետ են ու ես իմ մանկութենէս մինչեւ այսօր ձեր առջեւ քալեցի։3Ահա ես հոս կայներ եմ. Տէրոջը առջեւ ու անոր օծեալին առջեւ ինծի համար յայտնապէս ըսէք, թէ ես որո՞ւն եզը առի ու որո՞ւն էշը առի, որո՞ւն զրկանք կամ անիրաւութիւն ըրի ու որո՞ւն ձեռքէն կաշառք առի եւ անով իմ աչքերս գոցեցի ու ես ձեզի ետ դարձնեմ»։4Անոնք ըսին. «Մեզի զրկանք կամ անիրաւութիւն ըրած չես ու բնաւ մարդո՛ւ ձեռքէ բան մը առած չես»։5Եւ ան ըսաւ անոնց. «Այսօր Տէրը ու անոր օծեալը ձեզի վկայ ըլլա՞ն, որ դուք իմ ձեռքիս մէջ բան մը չգտաք»։ Եւ անոնք ըսին. «Վկայ թող ըլլան»։6Այն ատեն Սամուէլ ժողովուրդին ըսաւ. «Մովսէսն ու Ահարոնը ընտրողը եւ ձեր հայրերը Եգիպտոսի երկրէն հանողը Տէրն է։7Հիմա յառաջ եկէ՛ք եւ ձեզի հետ Տէրոջը առջեւ քննեմ այն բոլոր արդար գործերը, որոնք Տէրը ձեզի ու ձեր հայրերուն ըրաւ։8Երբ Յակոբ Եգիպտոս գնաց, հոն ձեր հայրերը Տէրոջը աղաղակեցին եւ Տէրը Մովսէսն ու Ահարոնը ղրկեց, որոնք ձեր հայրերը Եգիպտոսէն դուրս հանեցին ու զանոնք այստեղ բնակեցուցին։9Բայց անոնք իրենց Տէր Աստուածը մոռցան. անիկա ալ զանոնք Հասորի զօրագլուխը եղող Սիսարային ձեռքը ու Փղշտացիներուն ձեռքը եւ Մովաբի թագաւորին ձեռքը մատնեց, անոնց հետ պատերազմ ըրին10Եւ Տէրոջը աղաղակելով՝ ըսին. ‘Մենք մեղք գործեցինք, քանզի Տէրը թողուցինք եւ Բահաղիմին ու Աստարովթին ծառայութիւն ըրինք։ Հիմա մեզ մեր թշնամիներուն ձեռքէն ազատէ ու քեզի պիտի ծառայենք’։11Ուստի Տէրը Յերոբաաղը, Բեդանը, Յեփթայէն ու Սամուէլը ղրկեց եւ ձեր շրջակայ թշնամիներուն ձեռքէն ձեզ ազատեց ու ապահովութեամբ բնակեցաք։12Ու երբ տեսաք թէ Ամմոնացիներու թագաւորը ձեր վրայ կու գայ, ինծի ըսիք. ‘Ո՛չ, անպատճառ մեր վրայ թագաւոր մը պէտք է’. թէպէտեւ ձեր թագաւորը ձեր Տէր Աստուածն էր։13Եւ հիմա ահա այն թագաւորը, որ ընտրեցիք եւ ուզեցիք, Տէրը ձեր վրայ թագաւոր դրաւ։14Եթէ Տէրոջմէ վախնաք ու անոր ծառայութիւն ընէք եւ անոր խօսքին հնազանդ ըլլաք ու Տէրոջը պատուիրանքին դէմ չկենաք, այն ատեն թէ՛ դուք եւ թէ՛ ձեր թագաւորը, որ ձեր վրայ կը թագաւորէ, ձեր Տէր Աստուծոյն հետ պիտի երթաք։15Բայց եթէ Տէրոջը խօսքին հնազանդութիւն չընէք ու Տէրոջը հրամանին դէմ կենաք, այն ատեն Տէրոջը ձեռքը ձեր վրայ ու ձեր հայրերուն վրայ պիտի ըլլայ։16Հիմա կայնեցէ՛ք ու տեսէ՛ք այն մեծ գործը՝ որ Տէրը ձեր աչքերուն առջեւ պիտի ընէ։17Այսօր ցորենի հունձքի ժամանակ չէ՞։ Ես Տէրոջը պիտի աղաղակեմ եւ անիկա որոտում ու անձրեւ պիտի ղրկէ, որպէս զի հասկնաք ու տեսնէք թէ դուք Տէրոջը առջեւ մեծ չարութիւն ըրիք՝ ձեզի թագաւոր ուզելով»։18Այն ատեն Սամուէլ Տէրոջը աղաղակեց ու Տէրը նոյն օրը որոտում ու անձրեւ տուաւ եւ բոլոր ժողովուրդը Տէրոջմէն ու Սամուէլէն խիստ վախցաւ։19Ու բոլոր ժողովուրդը Սամուէլին ըսաւ. «Քու Տէր Աստուծոյդ աղօթք ըրէ քու ծառաներուդ համար, որպէս զի չմեռնինք. քանզի մեր բոլոր մեղքերուն վրայ այս չարութիւնն ալ աւելցուցինք, որ մեզի թագաւոր ուզեցինք»։20Սամուէլ ժողովուրդին ըսաւ. «Մի՛ վախնաք. թէեւ դուք այս բոլոր չարութիւնը ըրիք, սակայն Տէրոջմէն մի՛ խոտորիք ու բոլոր սրտովնիդ Տէրոջը ծառայութիւն ըրէք21Եւ անկէ մի՛ խոտորիք, քանզի ոչինչ բաներու ետեւէ գացած կ’ըլլաք, որոնք ձեզի օգուտ մը չունին եւ ձեզ ազատելու կարող չեն, վասն զի անոնք ոչինչ են։22Տէրը իր մեծ անուանը համար իր ժողովուրդը չի թողուր, որովհետեւ Տէրը ուզեց ձեզ իրեն ժողովուրդ ընել։23Բայց ես, քա՜ւ լիցի, որ Տէրոջը դէմ մեղք գործեմ, ձեզի համար աղօթք ընելէ ետ կենալով. հապա ես ձեզի աղէկ ու շիտակ ճամբան պիտի սորվեցնեմ։24Միայն թէ Տէրոջմէն վախցէք եւ ճշմարտութեամբ ու բոլոր սրտով անոր ծառայութիւն ըրէք, քանզի տեսաք թէ անիկա ձեզի համար ի՛նչ մեծ գործեր ըրաւ։25Իսկ եթէ չարութիւն ընելը շարունակէք, թէ՛ դուք եւ թէ՛ ձեր թագաւորը պիտի կորսուիք»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 1 Սամուել 12 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/1samuel/012.mp3 31 12