× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Kabardian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Tibetian Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Սունդաներեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Bagri Bhilali Bodo Braj Tulu Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Mazanderani Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Dagbani Edo Kituba Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 1 Սամուել ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 16 123456789101112131415161718192021222324252627282930311 1 1 : 7 12345678910111213141516171819202122231 1 1 Armenian Western Bible 1853 1 Սամուել 16 Պահել գրառումները 1Տէրը Սամուէլին ըսաւ. «Մինչեւ ե՞րբ Սաւուղին համար սուգ պիտի ընես, որովհետեւ ես զանիկա մերժեցի, որպէս զի Իսրայէլի վրայ չթագաւորէ։ Եղջիւրդ իւղով լեցուր ու եկուր քեզ Բեթլէհեմացի Յեսսէին ղրկեմ. քանզի անոր որդիներէն մէկը ինծի թագաւոր ընտրեցի»։2Սամուէլ ըսաւ. «Ի՞նչպէս երթամ. եթէ Սաւուղ լսէ, զիս կը մեռցնէ»։ Տէրը ըսաւ. « Քեզի հետ երինջ մը առ ու ըսէ թէ Տէրոջը զոհ ընելու եկայ3Եւ Յեսսէն զոհին հրաւիրէ ու քու ընելու բանդ ես քեզի պիտի հասկցնեմ եւ թագաւոր պիտի օծես այն մարդը, որ քեզի պիտի ցուցնեմ»։4Սամուէլ Տէրոջը ըսածը ըրաւ ու Բեթլէհեմ գնաց։ Քաղաքին ծերերը դողալով զանիկա դիմաւորեցին ու ըսին. «Արդեօք խաղաղութեա՞մբ եկար»։5Անիկա ըսաւ. «Խաղաղութեամբ. Տէրոջը զոհ ընելու եկայ։ Սրբուեցէ՛ք ու ինծի հետ զոհի եկէ՛ք»։ Եւ Յեսսէն ու անոր որդիները սրբել տուաւ եւ զանոնք զոհի հրաւիրեց։6Երբ անոնք եկան, Եղիաբը տեսնելով ըսաւ. «Իրաւ որ Տէրոջը օծեալը իր առջեւն է»։7Բայց Տէրը Սամուէլին ըսաւ. «Անոր երեւոյթին ու հասակին երկայնութեանը մի՛ նայիր, քանզի ես զանիկա անարգեցի. որովհետեւ Աստուած մարդուն նման չի նայիր. քանզի մարդը երեւցածին կը նայի, բայց Տէրը սրտին կը նայի»։8Յեսսէ Աբինադաբը կանչեց ու զանիկա Սամուէլին առջեւէն անցուց եւ Սամուէլ ըսաւ. «Տէրը ասիկա ալ չընտրեց»։9Յեսսէ Սամաան անցուց եւ Սամուէլ ըսաւ. «Տէրը ասիկա ալ չընտրեց»։10Երբ Յեսսէ Սամուէլին առջեւէն իր եօթը որդիները անցուց, Սամուէլ Յեսսէին ըսաւ. «Տէրը ասոնցմէ ոչ մէկը ընտրեց»։11Եւ Սամուէլ Յեսսէին ըսաւ. «Տղաքներդ ա՞յդչափ են»։ Անիկա ըսաւ. «Տակաւին ամենէն պզտիկը մնաց։ Ահա անիկա ոչխարները կ’արածէ»։ Ու Սամուէլ Յեսսէին ըսաւ. « Մարդ ղրկէ ու զանիկա բերել տուր. քանզի մինչեւ որ անիկա հոս չի գայ, մենք սեղան պիտի չնստինք»։12Ուստի մարդ ղրկեց ու զանիկա բերել տուաւ։ Անիկա կարմիր էր ու աղուոր աչքեր ունէր ու դէմքն ալ գեղեցիկ էր։ Այն ատեն Տէրը ըսաւ. «Ելի՛ր, ասիկա օծէ՛, քանզի ասիկա է»։13Սամուէլ իւղին եղջիւրը առաւ ու զանիկա օծեց իր եղբայրներուն մէջ։ Այն օրէն ետքը Տէրոջը Հոգին Դաւիթին վրայ եկաւ։ Սամուէլ ելաւ Ռամա գնաց։14Տէրոջը Հոգին Սաւուղէն հեռացաւ ու Տէրոջը կողմանէ չար ոգի մը անոր նեղութիւն կու տար՝ ՝15Եւ Սաւուղին ծառաները անոր ըսին. «Ահա Աստուծոյ կողմանէ չար ոգի մը քեզի նեղութիւն կու տայ.16Մեր Տէրը իր առջեւ եղող ծառաներուն թող ըսէ, որ աղէկ քնարահար մը փնտռեն, որպէս զի երբ Աստուծոյ կողմանէ այն չար ոգին քու վրադ գայ, անիկա իր ձեռքով քնարը զարնէ ու դուն հանգստանաս՝ ՝»։17Սաւուղ իր ծառաներուն ըսաւ. «Հիմա ինծի աղէկ քնարահար մը գտէ՛ք ու զանիկա ինծի բերէ՛ք»։18Ծառաներէն մէկը պատասխան տուաւ ու ըսաւ. «Ահա Բեթլէհեմացի Յեսսէին մէկ տղան տեսայ, որ քնար զարնել գիտէ ու անիկա զօրաւոր, պատերազմող, ճարտասան ու գեղեցիկ տեսքով կտրիճ մըն է եւ Տէրը անոր հետ է»։19Սաւուղ Յեսսէին պատգամաւորներ ղրկեց ու ըսաւ. «Ոչխարներուն քով գտնուող տղադ՝ Դաւիթը՝ ինծի ղրկէ»։20Եւ Յեսսէ քանի մը հաց, տիկ մը գինի ու այծերէն ուլ մը առնելով՝ իշու վրայ բեռցուց ու զանոնք իր տղուն Դաւիթին ձեռքով Սաւուղին ղրկեց։21Դաւիթ Սաւուղին եկաւ ու անոր առջեւ կեցաւ։ Սաւուղ զանիկա շատ սիրեց ու Դաւիթ անոր կապարճակիրը եղաւ։22Սաւուղ Յեսսէին մարդ ղրկեց՝ ըսելով. «Դաւիթ թող իմ քովս կենայ, քանզի անիկա իմ առջեւս շնորհք գտաւ»։23Երբ Աստուծմէ չար ոգին Սաւուղին վրայ գար, Դաւիթ քնարը կ’առնէր ու իր ձեռքով կը զարնէր եւ Սաւուղ կը հանգստանար ու կը զուարճանար եւ չար ոգին անոր վրայէն կ’երթար։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 1 Սամուել 16 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/1samuel/016.mp3 31 16