× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ծննդոց ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 25 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849501 1 1 : 1 123456789101112131415161718192021222324252627282930313233341 1 1 Armenian Western Bible 1853 Ծննդոց 25 Պահել գրառումները 1Աբրահամ նորէն կին մը առաւ, որուն անունը Քետուրա էր։2Անիկա Զեմրանը ու Յեկսանը եւ Մադանը ու Մադիանը եւ Յեսբոկը ու Սովէն ծնաւ անոր։3Յեկսան ծնաւ Սաբան ու Դեդանը. Դեդանին որդիները Ասուրիմ ու Լատուսիմ եւ Լովովմիմ էին։4Մադիանին որդիները Գեփա ու Ափէր եւ Ենովք ու Աբիդա եւ Ելդագա էին։ Ասոնք ամէնքը Քետուրային որդիներն էին։5Եւ Աբրահամ իր բոլոր ունեցածը Իսահակին տուաւ.6Բայց իր հարճերուն որդիներուն պարգեւներ տուաւ եւ իր կենդանութեան ատենը զանոնք իր որդիին Իսահակին քովէն դէպի արեւելք՝ արեւելեան երկիրը ղրկեց։7Աբրահամին կեանքին տարիներուն օրերը որ ինք ապրեցաւ, հարիւր եօթանասունըհինգ տարի էին։8Եւ Աբրահամ աղէկ ծերութեամբ ծերացած ու իր օրերը լեցուած՝ աւանդեց իր հոգին ու մեռաւ եւ իր ժողովուրդին խառնուեցաւ։9Եւ իր որդիները՝ Իսահակ ու Իսմայէլ, թաղեցին զանիկա Մաքփելայի այրին մէջ, որ Քետացի Սահառի որդիին Եփրոնին արտին մէջ, Մամբրէի դէմ է.10Այն արտը, որ Աբրահամ Քետի որդիներէն ծախու առած էր։ Հոն թաղուեցան Աբրահամ եւ իր կինը Սառան։11Աբրահամին մեռնելէն ետքը Աստուած օրհնեց անոր որդին Իսահակը եւ Իսահակ Լահայրոյի ջրհորին քով բնակեցաւ։12Ասոնք են Աբրահամին որդիին Իսմայէլին ծնունդները, որ Սառային Եգիպտացի աղախինը Հագար ծնաւ Աբրահամին։13Իսմայէլի որդիներուն անուններն են՝ իրենց անուններովը ու իրենց ծնունդներովը. Իսմայէլին անդրանիկը Նաբէօթ, ետքը Կեդար, Ադբեէլ, Մաբսամ,14Մասմա, Դումա, Մասսէ, Քոդադ,15Թեմա, Յետուր, Նափէս ու Կեդմա։16Ասոնք են Իսմայէլին որդիները։ Իրենց վրաններովն ու իրենց գիւղերովը իրենց անունները ասոնք են. իրենց ազգերուն համեմատ տասներկու իշխաններ էին։17Իսմայէլի կեանքին օրերը հարիւր երեսունըեօթը տարի եղան եւ իր հոգին աւանդելով մեռաւ ու իր ժողովուրդին խառնուեցաւ։18Եւ Իսմայէլացիները բնակեցան Եւիլայէ մինչեւ Սուր, որ Եգիպտոսի դիմաց Ասորեստան երթալու ճամբուն վրայ է. բոլոր իր եղբայրներուն առջեւ բնակեցաւ։19Եւ Աբրահամի որդիին Իսահակին ծնունդները ասոնք են. Աբրահամ ծնաւ Իսահակը։20Իսահակ քառասուն տարեկան էր, երբ Միջագետքէն Ասորի Բաթուէլին աղջիկը, Ասորի Լաբանին քոյրը Ռեբեկան իրեն կին առաւ։21Իսահակ աղաչեց Տէրոջը իր կնոջ համար՝ ամուլ ըլլալուն պատճառով եւ Տէրը անոր աղաչանքը ընդունեց ու անոր կինը Ռեբեկան յղացաւ։22Եւ տղաքները անոր արգանդին մէջ կը կռուէին ու ըսաւ. «Եթէ այսպէս է, ինչո՞ւ եղաւ ինծի ասիկա» եւ Տէրոջը հարցնելու գնաց։23Ու Տէրը ըսաւ անոր. «Երկու ազգ կան արգանդիդ մէջ եւ քու որովայնէդ երկու ժողովուրդ պիտի զատուի ու ժողովուրդին մէկը միւսէն զօրաւոր պիտի ըլլայ եւ մեծը պիտի ծառայէ պզտիկին»։24Ու երբ անոր ծնանելու օրերը լեցուեցան, ահա երկուորեակ էին անոր արգանդին մէջ։25Առաջինը ելաւ կարմրագոյն, բոլոր մարմինը մազոտ վերարկուի պէս էր ու անոր անունը Եսաւ դրին։26Եւ անկէ ետքը անոր եղբայրը ելաւ ու անոր ձեռքը Եսաւի գարշապարէն բռներ էր եւ անոր անունը Յակոբ դրին ու անոնց ծնած ատենը Իսահակ վաթսուն տարեկան էր։27Եւ մանուկները մեծցան ու Եսաւ դաշտի մարդ՝ վարպետ որսորդ եղաւ. իսկ Յակոբ՝ հանդարտ բարքով մարդ էր ու վրաններու մէջ կը բնակէր։28Եւ Իսահակ կը սիրէր Եսաւը, վասն զի անոր որսէն կ’ուտէր, բայց Ռեբեկա Յակոբը կը սիրէր։29Օր մը երբ Յակոբ ապուր կ’եփէր, Եսաւ դաշտէն եկաւ եւ անօթութենէն կը մարէր։30Եսաւ Յակոբին ըսաւ. «Շնորհք ըրէ, այդ շիկաթանէն տուր որ ուտեմ, քանզի կը մարիմ»։ Անոր համար անոր անունը Եդովմ կոչուեցաւ։31Եւ Յակոբ ըսաւ. «Ծախէ՛ ինծի այսօր քու անդրանկութեանդ իրաւունքը»։32Եսաւ ըսաւ. «Ահա մեռնելու կը մօտենամ եւ անդրանկութենէն ինծի ի՞նչ օգուտ կայ»։33Եւ Յակոբ ըսաւ. «Այսօր ինծի երդում ըրէ»։ Անիկա երդում ըրաւ անոր ու իր անդրանկութեան իրաւունքը ծախեց Յակոբին։34Այն ատեն Յակոբ հաց ու ոսպէ ապուր տուաւ Եսաւին եւ անիկա կերաւ ու խմեց ու ելաւ գնաց։ Այսպէս Եսաւ իր անդրանկութիւնը անարգեց։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ծննդոց 25 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/genesis/025.mp3 50 25