× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ծննդոց ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 26 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849501 1 1 : 1 12345678910111213141516171819202122232425262728293031323334351 1 1 Armenian Western Bible 1853 Ծննդոց 26 Պահել գրառումները 1Երկրին մէջ սով եղաւ, առաջուան սովէն զատ, որ Աբրահամին օրերը եղեր էր։ Իսահակ Գերարա գնաց Փղշտացիներու Աբիմելէք թագաւորին։2Եւ Տէրը երեւցաւ անոր ու ըսաւ. «Եգիպտոս մի՛ իջներ, բնակէ այն երկրին մէջ որ քեզի պիտի ըսեմ։3Պանդուխտ եղիր այս երկրին մէջ ու ես քեզի հետ պիտի ըլլամ եւ քեզ պիտի օրհնեմ, վասն զի բոլոր այս երկիրները քեզի ու քու սերունդիդ պիտի տամ ու քու հօրդ Աբրահամին ըրած երդումս պիտի հաստատեմ4Եւ քու սերունդդ երկնքի աստղերուն չափ պիտի շատցնեմ եւ բոլոր այս երկիրները քու սերունդիդ պիտի տամ ու երկրի բոլոր ազգերը քու սերունդովդ պիտի օրհնուին.5Վասն զի Աբրահամ իմ ձայնիս ականջ դրաւ եւ իմ հրամաններս ու պատուիրանքներս, իմ կանոններս ու օրէնքներս պահեց»։6Իսահակ բնակեցաւ Գերարայի մէջ։7Ու այն տեղին մարդիկը հարցուցին անոր իր կնոջ համար եւ անիկա ըսաւ. «Իմ քոյրս է», քանզի «Իմ կինս է» ըսելու վախցաւ։ «Չըլլայ որ, ըսաւ, այս տեղին մարդիկ զիս մեռցնեն Ռեբեկային համար». վասն զի անիկա տեսքով գեղեցիկ էր։8Ու եղաւ որ երբ հոն շատ ատեն կեցաւ, Փղշտացիներու թագաւորը՝ Աբիմելէք՝ պատուհանէն նայեցաւ ու տեսաւ եւ ահա Իսահակ իր կնոջ Ռեբեկայի հետ կը խաղար։9Աբիմելէք կանչեց Իսահակը ու ըսաւ. «Ահա իրաւցընէ անիկա քու կինդ է եւ ի՞նչպէս ‘Անիկա իմ քոյրս է’, ըսիր»։ Ու Իսահակ ըսաւ անոր. «Քանզի ըսի թէ՝ ‘Չըլլայ որ անոր պատճառաւ մեռնիմ’»։10Եւ Աբիմելէք ըսաւ. «Ի՞նչ է այս քու մեզի ըրածդ. քիչ մնաց որ ժողովուրդէն մէկը քու կնոջդ հետ պառկէր ու մեր վրայ յանցանք պիտի բերէիր»։11Աբիմելէք իր բոլոր ժողովուրդին պատուիրեց՝ ըսելով. «Ով որ այս մարդուն կամ անոր կնոջ դպչելու ըլլայ՝ անշուշտ պիտի սպաննուի»։12Իսահակ այն երկրին մէջ ցանեց ու այդ տարին հարիւրապատիկ արդիւնք քաղեց, քանզի Տէրը օրհնեց զանիկա։13Մարդը բարձրացաւ ու երթալով մեծցաւ. այնպէս որ խիստ մեծ եղաւ։14Ունեցաւ ոչխարներ ու արջառներ եւ շատ ծառաներ ու Փղշտացիները նախանձեցան անոր։15Իր հօրը Աբրահամին օրերը իր հօրը ծառաներուն փորած բոլոր ջրհորները Փղշտացիները գոցեցին հող լեցնելով։16Աբիմելէք ըսաւ Իսահակին. «Գնա՛ մեր քովէն, վասն զի մեզմէ շատ աւելի զօրաւոր եղար»։17Իսահակ գնաց անկէ ու իր վրանները Գերարայի ձորին մէջ բացաւ ու հոն բնակեցաւ։18Իսահակ նորէն փորեց այն ջրհորները, որոնք իր հօրը Աբրահամին օրերը փորուեր էին, բայց Աբրահամին մեռնելէն ետքը Փղշտացիները գոցեր էին եւ իր հօրը դրած անուններուն պէս անոնց անուններ դրաւ։19Իսահակին ծառաները այն ձորին մէջ փորեցին ու հոն վազուն ջուրի հոր գտան։20Եւ Գերարայի հովիւները Իսահակին հովիւներուն հետ կը կռուէին՝ ըսելով. «Ջուրը մերն է», անոր համար այն հորին անունը Էսէք դրաւ. քանզի անոր համար կռուեցան։21Ուրիշ հոր մը փորեցին։ Անոր համար ալ կռուեցան եւ անոր անունը Սիդնա դրաւ։22Ապա անկէ չուեց եւ ուրիշ հոր մը փորեց, որուն համար չկռուեցան։ Անոր անունը Ռոբովդ դրաւ՝ ըսելով. «Քանզի հիմա Տէրը մեզ ընդարձակեց ու երկրի մէջ պտղաբեր պիտի ըլլանք»։23Անկէ Բերսաբէէ ելաւ։24Այն գիշերը Տէրը երեւցաւ անոր ու ըսաւ. «Ես քու հօրդ Աբրահամին Աստուածն եմ. մի՛ վախնար, վասն զի ես քեզի հետ եմ եւ իմ ծառայիս Աբրահամին համար քեզ պիտի օրհնեմ ու քու սերունդդ պիտի շատցնեմ»։25Իսահակ հոն սեղան մը շինեց ու Տէրոջը անունը կանչեց եւ հոն իր վրանը բացաւ։ Իր ծառաները հոն ալ հոր մը փորեցին։26Աբիմելէք եւ իր բարեկամը Ոքոզաթ ու իր սպարապետը Փիքօղ Գերարայէն անոր գացին։27Իսահակ ըսաւ անոնց. «Ի՞նչ պատճառաւ ինծի եկաք, մինչդեռ զիս ատեցիք ու զիս ձեզմէ վռնտեցիք»։28Անոնք ըսին. «Ստուգիւ տեսանք որ Տէրը քեզի հետ է, ուստի ըսինք՝ ‘Հիմա մեր մէջ, այսինքն մեր ու քու մեջտէղ, երդում մը ըլլայ եւ քեզի հետ ուխտ ընենք,29Որպէս զի մեզի գէշութիւն չընես, ինչպէս մենք քեզի բան մը չըրինք, միայն թէ քեզի աղէկութիւն ըրինք ու քեզ խաղաղութեամբ ճամբեցուցինք’։ Դուն Տէրոջը օրհնեալն ես»։30Եւ ինք անոնց խնճոյք ըրաւ։ Անոնք կերան ու խմեցին31Եւ առտուն կանուխ ելան ու իրարու երդում ըրին եւ Իսահակ ճամբեցուց զանոնք։ Անոնք խաղաղութեամբ իրմէ գացին։32Նոյն օրը Իսահակի ծառաները եկան եւ անոր պատմեցին իրենց փորած հորին համար ու անոր ըսին. «Ջուր գտանք»։33Ինք անոր անունը Սաբէէ դրաւ. անոր համար մինչեւ այսօր այն քաղաքին անունը Բերսաբէէ է։34Եսաւ քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առաւ Քետացի Բէերիի աղջիկը Յուդիկը ու Քետացի Ելօնի աղջիկը Բասեմաթը։35Ասոնք Իսահակին ու Ռեբեկային սրտի ցաւ եղան։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ծննդոց 26 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/genesis/026.mp3 50 26