× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Kabardian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Tibetian Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Սունդաներեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Madurese Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Bagri Bhilali Bodo Braj Tulu Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Mazanderani Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Dagbani Edo Kituba Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Մատթեոս ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 9 123456789101112131415161718192021222324252627281 1 1 : 18 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637381 1 1 Armenian Western Bible 1853 Մատթեոս 9 Պահել գրառումները 1Նաւը մտնելով անդիի կողմը անցաւ ու գնաց իր քաղաքը։2Իրեն անդամալոյծ մը բերին, որ մահիճի մէջ պառկած էր։ Յիսուս անոնց հաւատքը տեսնելով՝ ըսաւ անդամալոյծին. «Քաջալերուէ՛, որդեակ, քու մեղքերդ քեզի ներուած են»։3Դպիրներէն ոմանք իրենց մտքին մէջ ըսին. «Ատիկա հայհոյութիւն կ’ընէ»։4Յիսուս անոնց խորհուրդները իմանալով՝ ըսաւ. «Ինչո՞ւ սրտներուդ մէջ չար բաներ կը խորհիք։5Ո՞րը աւելի դիւրին է. ‘Քու մեղքերդ ներուած են՝ ըսե՞լը, թէ ելիր ու քալէ՝ ըսելը’։6Բայց որպէսզի գիտնաք թէ Որդին մարդոյ իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերու թողութիւն տալու (այն ատեն անդամալոյծին ըսաւ), «Ելի՛ր, մահիճդ ա՛ռ ու տունդ գնա»։7Անիկա ելաւ իր տունը գնաց։8Ներկաները երբ տեսան, զարմացան ու փառաւորեցին Աստուած, որ մարդոց այնպիսի իշխանութիւն տուեր է։9Յիսուս անկէ յառաջ երթալով՝ մարդ մը տեսաւ Մատթէոս անունով, որ մաքս ընդունելու տեղը նստեր էր, ըսաւ անոր. «Ետեւէս եկուր»։ Ան ալ ելաւ անոր ետեւէն գնաց։10Տունը սեղան նստած ատենը՝ ահա ուրիշ շատ մաքսաւորներ եւ մեղաւորներ եկած ու սեղան նստած էին Յիսուսի եւ անոր աշակերտներուն հետ։11Փարիսեցիները երբ տեսան, ըսին անոր աշակերտներուն. «Ինչո՞ւ ձեր վարդապետը մաքսաւորներու ու մեղաւորներու հետ կ’ուտէ»։12Յիսուս՝ երբ լսեց՝ ըսաւ անոնց. «Առողջներուն բժիշկ պէտք չէ, հապա հիւանդներուն։13Գացէ՛ք, սորվեցէք թէ ի՛նչ է այս խօսքը. ‘Ողորմութիւն կ’ուզեմ եւ ո՛չ թէ զոհ’. վասն զի ես արդարները կանչելու չեկայ, հապա մեղաւորները ապաշխարութեան»։14Այն ատեն Յովհաննէսին աշակերտները անոր եկան ու ըսին. «Ինչո՞ւ մենք ու փարիսեցիները շատ անգամ ծոմ կը պահենք, իսկ քու աշակերտներդ չեն պահեր»։15Յիսուս ըսաւ անոնց. «Միթէ կարելի՞ է որ հարսնիքին տղաքը սուգ պահեն, քանի որ փեսան իրենց հետ է. բայց օրեր պիտի գան երբ փեսան իրենցմէ վերցուի, այն ատեն ծոմ պիտի պահեն։16Մէկը չի ձգեր նոր լաթի կտոր մը հին հանդերձի մը վրայ, քանզի այն որ անոր լրութեանը համար դրուած է, կ’առնէ հանդերձէն ու պատռուածքը աւելի գէշ կ’ըլլայ.17Ո՛չ ալ նոր գինին հին տիկերու մէջ կը դնեն. քանի որ տիկերը կը պատռին ու գինին կը թափի եւ տիկերը կը կորսուին. հապա նոր գինին նոր տիկերու մէջ կը դնեն ու երկուքն ալ կը պահուին»։18Երբ անիկա անոնց հետ այս բաները կը խօսէր, ահա իշխան մը եկաւ, երկրպագութիւն կ’ընէր անոր ու կ’ըսէր. «Աղջիկս թերեւս մինչեւ հիմա մեռած է, բայց եկուր ձեռքդ անոր վրայ դիր ու պիտի ապրի»։19Յիսուս ելաւ ու իր աշակերտներուն հետ անոր ետեւէն գնաց։20Ահա տասներկու տարուան տեռատես կին մը մօտեցաւ ետեւէն, անոր հանդերձին քղանցքին դպաւ.21Քանզի իր մտքին մէջ կ’ըսէր. «Միայն անոր հանդերձին դպչիմ, պիտի բժշկուիմ»։22Յիսուս երբ ետին դարձաւ ու տեսաւ զանիկա, ըսաւ. «Քաջալերուէ՛, ա՛ղջիկ, քու հաւատքդ քեզ բժշկեց»։ Կինը նոյն ժամուն բժշկուեցաւ։23Երբ Յիսուս իշխանին տունը հասաւ, տեսաւ փողահարները եւ խռոված բազմութիւնը,24Ըսաւ անոնց. «Մէկդի գացէք, վասն զի աղջիկը մեռած չէ, հապա կը քնանայ»։25Ոմանք կը ծաղրէին զանիկա։ Երբ բազմութիւնը դուրս ղրկուեցաւ, ինք ներս մտաւ, անոր ձեռքէն բռնեց ու աղջիկը ոտքի ելաւ։26Այս լուրը բոլոր երկիրը տարածուեցաւ։27Երբ Յիսուս անկէ յառաջ անցաւ, երկու կոյր ինկան անոր ետեւէն, կ’աղաղակէին ու կ’ըսէին. «Ողորմէ՛ մեզի, Դաւիթի՛ Որդի»։28Երբ տուն հասաւ, կոյրերը իրեն եկան։ Յիսուս անոնց ըսաւ. «Կը հաւատա՞ք թէ կրնամ այս բանը ձեզի ընել»։ Ըսին անոր. «Այո՛, Տէր»։29Այն ատեն անոնց աչքերուն դպաւ ու ըսաւ. «Ձեր հաւատքին պէս ըլլայ ձեզի»։30Անոնց աչքերը բացուեցան։ Յիսուս սաստիկ պատուէր տուաւ անոնց ու ըսաւ. «Զգոյշ կեցէք, մէ՛կը չիմանայ»։31Բայց անոնք ելան, այն բոլոր երկրին մէջ անոր համբաւը տարածեցին։32Երբ անոնք դուրս ելան, ահա համր դիւահար մարդ մը բերին իրեն։33Երբ դեւը ելաւ, համրը խօսեցաւ։ Եւ ժողովուրդը զարմացաւ ու կ’ըսէին թէ՝ Իսրայէլի մէջ բնաւ այսպիսի բան տեսնուած չէր։34Բայց փարիսեցիները կ’ըսէին. «Ատիկա դեւերուն իշխանութիւնովը դեւեր կը հանէ»։35Յիսուս կը պտըտէր բոլոր քաղաքներն ու գիւղերը եւ անոնց ժողովարաններուն մէջ կը սորվեցնէր ու կը քարոզէր արքայութեան աւետարանը եւ կը բժշկէր բոլոր ախտերն ու բոլոր հիւանդութիւնները ժողովուրդին մէջ։36Ժողովուրդները տեսնելով, անոնց վրայ խղճաց, վասն զի յոգնած ու ցիրուցան եղած էին հովիւ չունեցող ոչխարներու պէս։37Այն ատեն ըսաւ իր աշակերտներուն. «Հունձքը շատ է, բայց մշակները՝ քիչ,38Ուստի հունձքին Տէրոջը աղաչեցէք, որ մշակներ հանէ իր հունձքին»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Մատթեոս 9 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/matthew/009.mp3 28 9