× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ծննդոց ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 35 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849501 1 1 : 1 12345678910111213141516171819202122232425262728291 1 1 Armenian Western Bible 1853 Ծննդոց 35 Պահել գրառումները 1Աստուած ըսաւ Յակոբին. «Ելի՛ր վեր, դէպի Բեթէլ գնա ու հոն բնակէ եւ հոն սեղան մը շինէ Աստուծոյ, որ քեզի երեւցաւ քու եղբօրդ Եսաւին երեսէն փախած ատենդ»։2Յակոբ իր ընտանիքին ու բոլոր իրեն հետ եղողներուն ըսաւ. «Ձեր մէջ եղող օտար աստուածները վերցուցէք ու մաքրուեցէք եւ հանդերձնիդ փոխեցէ՛ք3Ու ելլելով դէպի Բեթէլ երթանք ու հոն սեղան մը շինեմ Աստուծոյ, որ իմ նեղութեանս օրը ինծի լսեց ու իմ գացած ճամբուս մէջ ինծի հետ էր»։4Անոնք իրենց ձեռքը եղած բոլոր օտար աստուածները ու իրենց ականջները եղած օղերը Յակոբին տուին։ Յակոբ թաղեց զանոնք Սիւքէմի մօտ եղած բեւեկնիին տակ։5Ապա ճամբայ ելան։ Իրենց բոլորտիքը եղած քաղաքներուն վրայ Աստուծոյ վախը ինկաւ, որով Յակոբի որդիներուն ետեւէն չինկան։6Յակոբ Քանանի երկրին մէջ եղող Լուզ, այսինքն Բեթէլ եկաւ, ինք ու իրեն հետ եղող բոլոր ժողովուրդը։7Հոն սեղան մը շինեց ու այն տեղին անունը Էլ-Բեթէլ դրաւ, քանզի իր եղբօրը երեսէն փախած ատենը Աստուած հոն իրեն երեւցեր էր։8Ռեբեկային դայեակը՝ Դեբօրա մեռաւ ու Բեթէլի վարի կողմի կաղնիին տակ թաղուեցաւ։ Անոր անունը Ալօն Պախութ դրուեցաւ։9Աստուած նորէն երեւցաւ Յակոբին, երբ անիկա Միջագետքէն դարձեր էր եւ օրհնեց զանիկա։10Եւ Աստուած ըսաւ անոր. «Քու անունդ Յակոբ է. ա՛լ անգամ մըն ալ քու անունդ Յակոբ չըսուի, հապա Իսրայէլ ըլլայ քու անունդ» ու անոր անունը Իսրայէլ դրաւ։11Եւ Աստուած ըսաւ անոր. «Ես Ամենակարող Աստուածն եմ. աճիս ու շատնաս. քեզմէ ազգ ու ազգերու բազմութիւն թող ըլլայ եւ քու երանքէդ թագաւորներ ելլեն։12Այն երկիրը, որ Աբրահամին եւ Իսահակին տուի, քեզի պիտի տամ ու քեզմէ ետքը քու սերունդիդ պիտի տամ այն երկիրը»։13Աստուած այնտեղ, ուր անոր հետ խօսեցաւ, անոր քովէն վեր ելաւ։14Յակոբ քարէ արձան մը կանգնեցուց այն տեղ, ուր Աստուած իրեն հետ խօսեցաւ եւ անոր վրայ ըմպելի նուէր մատուցանեց ու անոր վրայ իւղ թափեց։15Յակոբ այն տեղին անունը, ուր Աստուած իրեն հետ խօսեցաւ, Բեթէլ դրաւ։16Ու Բեթէլէն ճամբայ ելան ու դեռ Եփրաթա չեկած քիչ մը ճամբայ մնալով՝ Ռաքէլ ծնաւ։17Ու երբ իր ծնանելուն շատ դժուարութիւն կը քաշէր, ծնուցիչը ըսաւ անոր. «Մի՛ վախնար, քանզի աս ալ քեզի որդի է»։18Երբ անոր հոգին կ’ելլէր, (քանզի մեռաւ,) անոր անունը Բենօնի դրաւ. բայց անոր հայրը Բենիամին կոչեց զանիկա։19Ռաքէլ մեռաւ ու թաղուեցաւ Եփրաթայի ճամբան, որ Բեթլէհէմ է։20Յակոբ անոր գերեզմանին վրայ արձան մը կանգնեցուց, որ մինչեւ այսօր Ռաքէլի գերեզմանին արձանն է։21Իսրայէլ ճամբայ ելաւ եւ իր վրանը Միկտալեդերի անդիի կողմը կանգնեցուց։22Իսրայէլ այն երկիրը կը բնակէր, Ռուբէն գնաց ու իր հօրը Բաղղա հարճին հետ պառկեցաւ։ Իսրայէլ լսեց ասիկա ։ Արդ Յակոբին որդիները տասներկու էին.23Լիային որդիները՝ Յակոբին անդրանիկը Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար ու Զաբուղոն.24Ռաքէլին որդիները՝ Յովսէփ ու Բենիամին.25Եւ Ռաքէլին Բաղղա աղախինին որդիները՝ Դան ու Նեփթաղիմ։26Եւ Լիային Զեղփա աղախինին որդիները՝ Գադ ու Ասեր։ Ասոնք են Յակոբին որդիները, որոնք Միջագետքի մէջ ծնան անոր։27Յակոբ եկաւ իր հօրը Իսահակին՝ դէպի Մամբրէ, Արբայի քաղաքը, այսինքն Քեբրոն, ուր Աբրահամ ու Իսահակ պանդխտութեամբ բնակեցան։28Իսահակին օրերը հարիւր ութսուն տարի եղան։29Իսահակ ծերացած ու օրերը լեցուած՝ աւանդեց հոգին ու մեռաւ եւ իր ժողովուրդին խառնուեցաւ ու անոր որդիները Եսաւ ու Յակոբ թաղեցին զանիկա։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ծննդոց 35 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/genesis/035.mp3 50 35