× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ծննդոց ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 36 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849501 1 1 : 1 123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142431 1 1 Armenian Western Bible 1853 Ծննդոց 36 Պահել գրառումները 1Ասոնք են Եսաւին ծնունդները որ է Եդովմ։2Եսաւ իրեն կիներ առաւ Քանանի աղջիկներէն, Քետացի Ելօնին աղջիկը՝ Ադդան ու Խեւացի Սեբեգօնին աղջկանը Անային աղջիկը՝ Ողիբաման3Եւ Իսմայէլին աղջիկը՝ Նաբէօթին քոյրը՝ Բասեմաթը։4Եւ Ադդա ծնաւ Եսաւին՝ Եղիփազը ու Բասեմաթ ծնաւ Ռագուէլը։5Եւ Ողիբամա ծնաւ Յեուսը ու Յեղգոմը եւ Կորխը։ Ասոնք են Եսաւին որդիները, որոնք ծնան իրեն Քանանի երկրին մէջ։6Եսաւ առաւ իր կիներն ու տղաքները եւ աղջիկները ու իր տանը բոլոր մարդիկը եւ իր հօտերը ու իր բոլոր անասունները եւ իր բոլոր ստացուածքը, որ Քանանի երկրին մէջ ստացաւ եւ իր եղբօրը Յակոբին երեսէն ուրիշ երկիր մը գնաց,7Քանզի իրենց ստացուածքին շատ ըլլալուն համար չէին կրնար մէկտեղ բնակիլ եւ իրենց հօտերուն պատճառաւ իրենց պանդխտութեամբ բնակած երկիրը բաւական չէր իրենց։8Եսաւ Սէիր լեռը բնակեցաւ։ Եսաւ Եդովմն է։9Սէիր լեռը եղող Եդովմայեցիներու հօր Եսաւին ծնունդները ասոնք են։10Եսաւին որդիներուն անունները ասոնք են. Եսաւին կնոջ Ադդային որդին Եղիփազ ու Եսաւին կնոջ Բասեմաթին որդին Ռագուէլ։11Եղիփազի որդիները Թեման, Օմար, Սեփով եւ Գոթամ ու Կենէզ էին։12Թամնա Եսաւին որդիին Եղիփազի հարճն էր, որ Եղիփազին Ամաղէկը ծնաւ, Եսաւին կնոջ Ադդային որդիները ասոնք էին։13Ռագուէլին որդիներն էին՝ Նահաթ, Զարա, Սամմա ու Մէզա։ Ասոնք էին Եսաւին կնոջ Բասեմաթին որդիները։14Եսաւին կնոջ Սեբեգօնի աղջկանը Անային աղջկանը Ողիմաբայի որդիները ասոնք են եւ Եսաւին ծնաւ՝ Յեուսը ու Յեգղոմը եւ Կորխը։15Եսաւին որդիներէն եղող իշխանները ասոնք են. Եսաւին անդրանիկին Եղիփազին որդիները՝ Թեման իշխան, Օմար իշխան, Սեփով իշխան, Կենէզ իշխան,16Կորխ իշխան, Գոթամ իշխան, Ամաղէկ իշխան։ Եդովմի երկրին մէջ Եղիփազէն եղող իշխանները ասոնք են. ասոնք Ադդային որդիներն էին։17Եսաւի որդիին Ռագուէլին որդիները ասոնք են։ Նահաթ իշխան, Զարա իշխան, Սամմա իշխան, Մէզա իշխան։ Եդովմի երկրին մէջ Ռագուէլէն եղող իշխանները ասոնք են։ Եսաւին կնոջ Բասեմաթին որդիները ասոնք էին։18Եսաւին կնոջ Ողիմաբային որդիները ասոնք են՝ Յեուս իշխան, Յեղգոմ իշխան, Կորխ իշխան։ Եսաւին կնոջմէն Անային աղջիկը եղող Ողիմաբայէն ծնած իշխանները ասոնք էին։19Ասոնք են Եսաւին, այսինքն Եդովմին որդիները։ Ասոնք են անոնց իշխանները։20Ան երկրին մէջ բնակող Քոռեցի Սէիրի որդիները ասոնք են՝ Ղոտան եւ Սոբաղ ու Սեբեգօն եւ Անա21Ու Դիսօն ու Եսեր եւ Դիսան։ Ասոնք էին Քոռեցիներու իշխանները, Սէիրի որդիները, Եդովմի երկրին մէջ։22Ղոտանի որդիները Քոռի ու Հեմամ էին ու Ղոտանի քոյրը Թամնա։23Սոբաղի որդիները ասոնք են՝ Գաղուան ու Մանաքաթ եւ Գեբաղ, Սեփով ու Օնամ։24Սեբեգօնի որդիները ասոնք են՝ Այիա ու Անա։ Աս այն Անան է, որ իր հօրը Սեբեգօնի էշերը արածած ատեն անապատին մէջ ջերմուկներ գտաւ։25Անայի որդիները ասոնք են՝ Դիսօն ու Անային աղջիկը Ողիբամա։26Դիսօնին որդիները ասոնք են. Ամադան ու Եսբան եւ Յեթրան ու Քառան։27Եսերին որդիները ասոնք են՝ Բաղղան ու Զաաւան եւ Ական։28Դիսանին որդիները ասոնք են՝ Հուս ու Առան։29Քոռեցիներուն իշխանները ասոնք են՝ Ղոտան իշխան, Սոբաղ իշխան, Սեբեգօն իշխան, Անա իշխան,30Դիսօն իշխան, Եսեր իշխան, Դիսան իշխան. ասոնք են Քոռեցիներու իշխանները Սէիրի երկրին մէջ՝ իրենց իշխանութեան գաւառներուն համեմատ։31Ասոնք են այն թագաւորները, որ Եդովմի երկրին մէջ թագաւորեցին, Իսրայէլի որդիներուն վրայ թագաւոր մը թագաւորելէն առաջ։32Բէովրին որդին Բաղա թագաւորեց Եդովմի մէջ ու անոր քաղաքին անունը Դեննաբա էր։33Բաղա մեռաւ ու անոր տեղ Բօսրացի Զարայի որդին Յոբաբ թագաւորեց։34Յոբաբ մեռաւ ու անոր տեղ Թեմանացիներու երկրէն Հուսամ թագաւորեց։35Հուսամ մեռաւ ու անոր տեղ Բադադին որդին Ադադ թագաւորեց, որ Մովաբի դաշտին մէջ Մադիանացիները կոտորեց։ Անոր քաղաքին անունը Աւիթ էր։36Ադադ մեռաւ ու անոր տեղ Մասրեկացի Սամաղան թագաւորեց։37Սամաղան մեռաւ ու անոր տեղ Գետին քով Ռոբովաթէն եղող Սաւուղը թագաւորեց։38Սաւուղ մեռաւ ու անոր տեղ Աքոբորի որդին Բաղաանան թագաւորեց։39Աքոբորի որդին Բաղաանան մեռաւ ու անոր տեղ Ադադ թագաւորեց։ Անոր քաղաքին անունը Փոգով էր ու անոր կնոջ անունը Մետաբեէլ էր, որ Մէզաաբի աղջկանը Մատրեթին աղջիկն էր։40Եւ իրենց տոհմերուն ու իրենց տեղերուն համեմատ իրենց անուններովը՝ Եսաւէն եղած իշխաններուն անունները ասոնք են՝ Թամնա իշխան, Գաղուա իշխան, Յեթա իշխան, Ողիմաբա իշխան,41Էլա իշխան, Փինօն իշխան, Կենէզ իշխան, Թեման իշխան,42Մաբզար իշխան, Մագեդիէլ իշխան, Իրամ իշխան։43Ասոնք են Եդովմի իշխանները իրենց բնակութեանը համեմատ՝ իրենց ստացուածքի երկրին մէջ. այս է Եսաւ Եդովմայեցիներուն հայրը։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ծննդոց 36 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/genesis/036.mp3 50 36