× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Kabardian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Tibetian Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Սունդաներեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Madurese Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Bagri Bhilali Bodo Braj Tulu Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Mazanderani Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Dagbani Edo Kituba Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Մատթեոս ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 14 123456789101112131415161718192021222324252627281 1 1 : 22 1234567891011121314151617181920212223242526272829303132333435361 1 1 Armenian Western Bible 1853 Մատթեոս 14 Պահել գրառումները 1Երբ Հերովդէս չորրորդապետը Յիսուսի համբաւը լսեց իր ծառաներուն ըսաւ.2«Անիկա Յովհաննէս Մկրտիչն է, մեռելներէն յարութիւն առած եւ անոր համար հրաշքներ կ’ըլլան անով»։3Քանզի Հերովդէս Յովհաննէսը բռներ, զանիկա կապեր ու բանտը դրեր էր, իր եղբօր Փիլիպպոսին կնոջ՝ Հերովդիային համար։4Վասն զի Յովհաննէս անոր կ’ըսէր. «Քեզի օրինաւոր չէ զանիկա կին առնելը»։5Ուստի կ’ուզէր զանիկա սպաննել, բայց ժողովուրդէն կը վախնար, վասն զի իբրեւ մարգարէ կ’ընդունէին զանիկա։6Երբ Հերովդէսին ծննդեան օրը եկաւ, Հերովդիային աղջիկը խաղաց հանդէսի սրահին մէջ ու Հերովդէսին հաճելի եղաւ։7Ուստի երդումով խոստացաւ որ տայ անոր ի՛նչ որ ուզելու ըլլայ։8Անիկա առաջ իր մօրմէն խրատուելով՝ ըսաւ. «Տուր ինծի Յովհաննէս Մկրտչին գլուխը՝ սկուտեղի մը վրայ»։9Թագաւորը տրտմեցաւ, բայց երդումներուն ու իրեն հետ նստողներուն համար հրաման ըրաւ որ տրուի։10Եւ մարդ ղրկելով՝ բանտին մէջ Յովհաննէսը գլխատեց։11Անոր գլուխը սկուտեղով բերուեցաւ ու տրուեցաւ աղջկան։ Ան ալ իր մօրը տուաւ։12Անոր աշակերտները եկան ու մարմինը վերցնելով թաղեցին, գացին Յիսուսին պատմեցին։13Երբ Յիսուս լսեց, անկէ նաւով անապատ մը գնաց առանձին։ Երբ ժողովուրդը լսեց, ոտքով անոր ետեւէն գացին իրենց քաղաքներէն։14Երբ դուրս ելաւ, շատ ժողովուրդ տեսնելով խղճաց անոնց վրայ ու անոնց հիւանդները բժշկեց։15Իրիկունը իր աշակերտները եկան ու ըսին. « Հոս անապատ տեղ մըն է եւ ժամանակը ուշացած է. արձակէ ժողովուրդը, որպէս զի գիւղերը երթան ու իրենց կերակուր գնեն»։16Յիսուս անոնց ըսաւ. «Հարկ չէ որ ատոնք երթան, դուք տուէք անոնց որ ուտեն»։17Անոնք ալ ըսին. «Հոս ուրիշ բան մը չունինք, բայց միայն հինգ նկանակ ու երկու ձուկ»։18Ըսաւ անոնց. «Հոս, ինծի բերէք զանոնք»։19Եւ հրաման ըրաւ որ ժողովուրդը խոտին վրայ նստեցնեն։ Հինգ նկանակը եւ երկու ձուկը առաւ, դէպի երկինք նայելով օրհնեց ու կտրելով նկանակները աշակերտներուն տուաւ եւ աշակերտները՝ ժողովուրդին։20Ամէնքը կերան ու կշտացան եւ տասներկու կողով լեցուն աւելցած կտորուանքներ վերցուցին։21Անոնք որ կերան, հինգ հազարի չափ այր մարդիկ էին, կիներէն եւ տղաքներէն զատ։22Աշակերտները արտորցուց, որ նաւը մտնեն եւ իրմէ առաջ անդիի կողմը անցնին, մինչեւ որ ինք ժողովուրդը արձակէ։23Ժողովուրդը արձակելէն ետքը, ինք լեռը ելաւ առանձին աղօթք ընելու։ Երբ իրիկուն եղաւ, հոն մինակ էր,24իսկ նաւը արդէն ծովուն մէջտեղը ալեկոծութեան մէջ էր, վասն զի հովը հակառակ կողմէն կը փչէր։25Գիշերուան չորրորդ պահուն Յիսուս դէպի նաւը գնաց, ծովուն վրայէն քալելով։26Երբ աշակերտները մէկը տեսան, որ ծովուն վրայ կը քալէր, խռովեցան եւ ըսին թէ՝ աչքի երեւոյթ մըն է։ Վախնալով կանչուըռտեցին։27Յիսուս խօսեցաւ անոնց ու ըսաւ. «Քաջ եղէք, ե՛ս եմ, մի՛ վախնաք»։28Պետրոս պատասխան տուաւ անոր ու ըսաւ. «Տէ՛ր, եթէ դուն ես, հրաման ըրէ ինծի որ քեզի գամ ջուրերուն վրայէն»։29Ան ալ ըսաւ. «Եկո՛ւր»։ Պետրոս ալ նաւէն իջաւ, ջուրերուն վրայէն քալեց որպէս զի Յիսուսի քով երթայ։30Բայց հովը սաստիկ ըլլալուն՝ վախցաւ։ Երբ սկսաւ ընկղմիլ, աղաղակեց ու ըսաւ. «Տէ՛ր, ազատէ զիս»։31Յիսուս շուտ մը իր ձեռքը երկնցուց, բռնեց զանիկա ու ըսաւ. «Թերա՛հաւատ, ինչո՞ւ երկմտեցար»։32Երբ նաւը ելան, հովը դադարեցաւ։33Անոնք որ նաւուն մէջ էին, եկան երկրպագութիւն ըրին անոր ու ըսին. «Իրաւցնէ Աստուծոյ Որդին ես դուն»։34Անդիի կողմը անցնելով, Գեննեսարէթ հասան։35Երբ այն տեղի մարդիկ ճանչցան զանիկա, մարդ ղրկեցին բոլոր շրջակայ տեղերը ու բոլոր հիւանդները անոր բերին.36Եւ կ’աղաչէին անոր, որ միայն իր հանդերձին քղանցքին դպչին։ Անոնք որ դպան, բժշկուեցան։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Մատթեոս 14 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/matthew/014.mp3 28 14