× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ելից ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 4 123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839401 1 1 : 1 123456789101112131415161718192021222324252627282930311 1 1 Armenian Western Bible 1853 Ելից 4 Պահել գրառումները 1Մովսէս պատասխան տուաւ ու ըսաւ. «Բայց անոնք ինծի պիտի չհաւատան, ոչ ալ իմ ձայնիս մտիկ պիտի ընեն. քանզի պիտի ըսեն թէ՝ ‘Տէրը քեզի չերեւցաւ’»։2Եւ Տէրը ըսաւ անոր. «Այդ քու ձեռքինդ ի՞նչ է»։ Անիկա ըսաւ. «Գաւազան»։3Աստուած ըսաւ. «Գետինը ձգէ զայն»։ Անիկա գետինը ձգեց ու օձ եղաւ։ Մովսէս անոր առջեւէն փախաւ։4Տէրը ըսաւ Մովսէսին. «Ձեռքդ երկնցուր ու պոչէն բռնէ»։ Անիկա իր ձեռքը երկնցուց ու զանիկա բռնեց եւ գաւազան եղաւ իր ձեռքին մէջ։5«Ասով պիտի հաւատան թէ իրենց հայրերուն Տէր Աստուածը, Աբրահամին Աստուածը, Իսահակին Աստուածը ու Յակոբին Աստուածը երեւցաւ քեզի»։6Տէրը դարձեալ ըսաւ անոր. «Հիմա քու ձեռքդ ծոցդ դիր»։ Անիկա իր ձեռքը ծոցը դրաւ եւ երբ դուրս հանեց, ահա իր ձեռքը ձիւնի պէս ճերմակ ՝ բորոտ եղաւ։7Եւ Տէրը ըսաւ. «Ձեռքդ նորէն ծոցդ դիր»։ Անիկա նորէն իր ձեռքը ծոցը դրաւ եւ երբ ծոցէն հանեց, ահա նորէն իր բնական մարմնին պէս եղաւ։8«Եթէ քեզի չհաւատան ու առաջին նշանին մտիկ չընեն, երկրորդ նշանին պիտի հաւատան։9Իսկ եթէ այս երկու նշաններուն ալ չհաւատան ու քու ձայնիդ ալ մտիկ չընեն՝ գետին ջուրէն ա՛ռ ու ցամաք գետինը թափէ՛։ Այն ջուրը որ գետէն առիր, ցամաքին վրայ արիւն պիտի ըլլայ»։10Մովսէս ըսաւ Տէրոջը. «Ո՜հ, Տէ՛ր իմ, ես ճարտարախօս չեմ ո՛չ երէկ, ո՛չ միւս օր եւ ո՛չ ալ ծառայիդ հետ խօսելէդ յետոյ, հապա ես ծանրախօս ու ծանրալեզու եմ»։11Եւ Տէրը ըսաւ անոր. «Ո՞վ տուաւ մարդուն բերան, կամ ո՞վ ըրաւ համրը կամ խուլը կամ աչք ունեցողը կամ կոյրը. չէ՞ որ ես՝ Տէրս։12Ուստի գնա՛ հիմա ու ես՝ քու բերնիդ հետ պիտի ըլլամ եւ քեզի պիտի սորվեցնեմ ինչ որ պիտի խօսիս»։13Անիկա ըսաւ. «Ո՜հ, Տէ՛ր իմ, կ’աղաչեմ, այս պատգամը որո՛ւ ձեռքով ղրկել կ’ուզես՝ ղրկէ»։14Տէրոջը բարկութիւնը բորբոքեցաւ Մովսէսին դէմ ու ըսաւ. «Ղեւտացի Ահարոնը քու եղբայրդ չէ՞. ես գիտեմ որ անիկա ճարտարախօս է. նաեւ ահա անիկա քեզ դիմաւորելու պիտի ելլէ։ Քեզ տեսածին պէս իր սրտին մէջ պիտի ուրախանայ։15Դուն խօսէ՛ անոր ու անոր բերանը խօսքեր դիր եւ ես քու բերնիդ ու անոր բերնին հետ պիտի ըլլամ ու ձեզի պիտի սորվեցնեմ ինչ որ պիտի ըսէք։16Եւ քու տեղդ անիկա թող խօսի ժողովուրդին եւ անիկա քեզի բերնի տեղ ըլլայ ու դուն անոր աստուծոյ տեղ ըլլաս։17Եւ այս գաւազանը ձեռքդ առ, որպէս զի անով նշանները ընես»։18Մովսէս գնաց իր Յոթոր աներոջը ու ըսաւ անոր. «Հիմա երթամ Եգիպտոսի մէջ եղող եղբայրներուս եւ նայիմ թէ տակաւին ո՞ղջ են անոնք»։ Յոթոր ըսաւ Մովսէսին. «Գնա՛ խաղաղութեամբ»։19Տէրը Մադիամի մէջ ըսաւ Մովսէսին. «Գնա՛, Եգիպտոս դարձի՛ր. վասն զի քու կեանքդ փնտռող բոլոր մարդիկը մեռան»։20Մովսէս իր կինը ու իր որդիները առաւ եւ իշու վրայ հեծցուց զանոնք ու Եգիպտոս դարձաւ։ Մովսէս Աստուծոյ գավազանը իր ձեռքը առաւ։21Տէրը ըսաւ Մովսէսին. «Երբ դառնաս՝ Եգիպտոս երթաս, նայէ որ Փարաւոնին առջեւ բոլոր հրաշքները ընես, որոնք քու ձեռքդ դրի եւ ես անոր սիրտը պիտի խստացնեմ ու ժողովուրդը պիտի չթողու։22Եւ ըսէ Փարաւոնին. ‘Տէրը այսպէս կ’ըսէ. Իսրայէլ իմ որդիս, իմ անդրանիկս է։23Քեզի կ’ըսեմ, Իմ որդիս թող տուր, որպէս զի զիս պաշտէ. բայց եթէ զանիկա թող տալ չուզես, ահա ես քու որդիդ, մանաւանդ քու անդրանիկդ, պիտի սպաննեմ’»։24Եւ եղաւ որ ճամբան իջած տեղը Տէրը անոր պատահեցաւ եւ ուզեց սպաննել զանիկա։25Ուստի Սեպփօրա սուր քար մը առաւ ու իր որդիին անթլփատութիւնը թլփատեց եւ անոր ոտքերուն ձգեց ու ըսաւ. «Իրաւցընէ դուն ինծի արիւնոտ ամուսին մըն ես»։26Այսպէս Տէրը թող տուաւ զանիկա. այն ատեն թլփատութեանը համար Սեպփօրա ըսաւ. «Արիւնոտ ամուսին մըն ես»։27Տէրը ըսաւ Ահարոնին. «Գնա՛ անապատը Մովսէսը դիմաւորելու»։ Անիկա գնաց ու Աստուծոյ լերանը վրայ պատահեցաւ եղբօրը եւ համբուրեց զանիկա։28Մովսէս Ահարոնին պատմեց Տէրոջը բոլոր խօսքերը, որ ղրկեց զինք եւ բոլոր նշանները, որոնք իրեն պատուիրեց։29Եւ Մովսէս ու Ահարոն գացին ու Իսրայէլի որդիներուն բոլոր ծերերը հաւաքեցին։30Ահարոն Տէրոջը Մովսէսին ըսած բոլոր խօսքերը ըսաւ անոնց ու ժողովուրդին առջեւ նշաններ ըրաւ։31Ժողովուրդը հաւատաց։ Երբ լսեցին թէ՝ Տէրը այցելութիւն ըրած է Իսրայէլի որդիներուն, թէ՝ անոնց քաշած նեղութիւններուն նայած է, խոնարհեցան ու երկրպագութիւն ըրին։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ելից 4 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/exodus/004.mp3 40 4