× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Kabardian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Tibetian Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Սունդաներեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Madurese Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Bagri Bhilali Bodo Braj Tulu Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Mazanderani Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Dagbani Edo Kituba Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ծննդոց ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 8 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849501 1 1 : 1 123456789101112131415161718192021221 1 1 Armenian Western Bible 1853 Ծննդոց 8 Պահել գրառումները 1Եւ Աստուած յիշեց Նոյը ու անոր հետ տապանին մէջ եղած բոլոր գազանները ու բոլոր անասունները։ Աստուած երկրի վրայ հով մը բերաւ ու ջուրերը նուազեցան։2Նաեւ անդունդին աղբիւրները ու երկնքի պատուհանները գոցուեցան եւ երկնքի անձրեւը կտրեցաւ։3Ու երթալով ջուրերը երկրի վրայէն քաշուեցան ու հարիւր յիսուն օրէն ետքը ջուրերը քիչցան։4Եօթներորդ ամսուն, ամսուան տասնըեօթներորդ օրը, տապանը Արարատ լեռներուն վրայ նստաւ։5Ջուրերը երթալով քիչցան մինչեւ տասներորդ ամիսը եւ տասներորդ ամսուան առաջին օրը լեռներուն գլուխները երեւցան։6Քառասուն օր ետքը Նոյ իր շինած տապանին պատուհանը բացաւ7Եւ ագռաւ մը արձակեց, որ ելաւ ու ասդին անդին կը պտըտէր՝ մինչեւ երկրի վրայէն ջուրերուն ցամքիլը։8Աղաւնի մըն ալ քովէն արձակեց, որպէս զի տեսնէ թէ արդեօք երկրին վրայէն ջուրերը քիչցա՞ծ են։9Բայց աղաւնին իր ոտքը դնելու տեղ չգտաւ ու տապանը դարձաւ. վասն զի բոլոր երկրին երեսը ջուրեր կային։ Այն ատեն Նոյ իր ձեռքը երկնցուց ու առաւ զանիկա եւ իր քով տապանին մէջ բերաւ։10Եօթը օր ալ սպասեց եւ նորէն աղաւնի մը տապանէն արձակեց։11Ու իրիկուան դէմ աղաւնին անոր եկաւ եւ ահա իր բերանը ձիթենիի նոր փրցուած տերեւ մը կար, ուստի Նոյ գիտցաւ թէ ջուրերը երկրի վրայէն քիչցած են։12Եւ եօթը օր ալ սպասեց ու նորէն աղաւնի մը արձակեց, որ ա՛լ անոր չդարձաւ։13Նոյի կեանքին վեց հարիւրմէկերորդ տարուան առաջին ամսուան առաջին օրը, ջուրերը երկրին վրայէն ցամքեցան։ Նոյ տապանին ծածկոցը վերցուց ու նայեցաւ եւ ահա երկրին երեսը ցամքեր էր։14Ու երկրորդ ամսուն՝ ամսուան քսանըեօթներորդ օրը երկիրը չորցաւ։15Եւ Աստուած խօսեցաւ Նոյին ու ըսաւ.16«Տապանէն դուրս ելիր դուն ու քու կինդ եւ քու որդիներդ եւ քու որդիներուդ կիները քեզի հետ։17Քեզի հետ եղող ամէն կենդանի ամէն մարմինէ՝ թէ՛ թռչունները, թէ՛ անասունները եւ թէ՛ երկրի վրայ սողացող բոլոր սողունները քեզի հետ հանէ, որպէս զի երկրի վրայ բազմանան ու երկրի վրայ աճին ու շատնան»։18Նոյ ու իր որդիները եւ իր կինը եւ իր որդիներուն կիները իրեն հետ ելան.19Ամէն անասուն, ամէն սողուն ու ամէն թռչուն, երկրին վրայ ամէն շարժողները իրենց տեսակին պէս տապանէն ելան։20Եւ Նոյ սեղան մը շինեց Տէրոջը ու ամէն մաքուր անասունէ եւ ամէն մաքուր թռչունէ հատ մը առաւ ու սեղանին վրայ ողջակէզներ մատուցանեց։21Տէրը անոյշ հոտը հոտուըտաց եւ իր սրտին մէջ ըսաւ. «Ա՛լ ասկէ յետոյ մարդուն համար նորէն երկիրը պիտի չանիծեմ, քանզի մարդուն սրտին խորհուրդը իր մանկութենէն չար է, ո՛չ ալ նորէն պիտի ջարդեմ ամէն կենդանի մարմին, ինչպէս ըրի։22Որչափ որ երկիրը կը մնայ, սերմ ու հունձք, ցուրտ ու տաքութիւն, ամառ ու ձմեռ եւ ցորեկ ու գիշեր պիտի չդադարին»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ծննդոց 8 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/genesis/008.mp3 50 8